Մաքսիմ Լիտվինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսիմ Լիտվինով
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ, Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) և Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր հուլիսի 17, 1876(1876-07-17)[1][2][3]
Ծննդավայր Բելոստոկ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[4]
Վախճանի օր դեկտեմբերի 31, 1951(1951-12-31)[4][5][1][…] (75 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ[4]
Թաղված Նովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Ամուսին Այվի Լիտվինովա
Զավակներ Tatiana Litvinov?[6]
 
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ

Մաքսիմ Մաքսիմովիչ Լիտվինով (ռուս.՝ Максим Максимович Литвинов, իրական անուն՝ Մեյր Հենոխ Վալախ-Ֆինկելշտեյն, կուսակցական ծածկանունները՝ «Պապաշա», «Մաքսիմովիչ», «Ֆելիքս» և այլն, հուլիսի 17, 1876(1876-07-17)[1][2][3], Բելոստոկ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[4] - դեկտեմբերի 31, 1951(1951-12-31)[4][5][1][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), հրեական ծագմամբ ռուս խորհրդային կուսակցական և պետական գործիչ, դիվանագետ։ ԽՄԿԿ անդամ 1898 թվականից։ 1900 թվականին՝ ՌՍԴԲԿ Կիևի կոմիտեի անդամ։ 1902 թվականին վտարանդվել է Շվեյցարիա։ ՌՍԴԲԿ 2-րդ համագումարից (1903) հետո՝ բոլշևիկ։ Մասնակցել է բոլշևիկյան «Նովայա ժիզն» թերթի կազմակերպմանը։ 1907 թվականին՝ ՌՍԴԲԿ պատվիրակության քարտուղար 11 Ինտերնացիոնալի Շտուտգարտի կոնֆերանսում։ 1915 թվականին Անտանտի երկրների սոցիալիստների լոնդոնյան կոնֆերանսում ՌՍԴԲԿ ԿԿ-ի հանձնարարությամբ հանդես է եկել համաշխարհային պատերազմը քննադատող հայտարարությամբ։ 1918 թվականից՝ արտգործժողկոմատի կոլեգիայի անդամ, 1921 թվականից՝ արտգործժողկոմի տեղակալ, 1930-1939 թվականներին՝ ԽՍՀՄ արտգործժողկոմ, 1934-1938 թվականներին՝ ԽՍՀՄ ներկայացուցիչը Ազգերի լիգայում։ 1941-1943 թվականներին՝ արտգործժողկոմի տեղակալ, միաժամանակ Խորհրդային Միության դեսպան ԱՄՆ-ում և դեսպանորդ Կուբայում (1942-1943 թվականներին)։ Մասնակցել է ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների Մոսկվայի կոնֆերանսին (1943 թվականի հոկտեմբեր)։ Կուսակցության 3-րդ, 8-րդ, 14-18-րդ համագումարների պատգամավոր, 14-18-րդ համագումարներում ընտրվել է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի անդամ։ Կենտգործկոմի անդամ։ 1-2-րդ գումարումների ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։

Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Литвинов Максим Максимович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. Lundy D. R. The Peerage
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Լիտվինով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 635