Մաքս Վոլֆինգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքս Վոլֆինգեր
Ծնվել էհունիսի 1, 1837(1837-06-01)
ԾննդավայրՄանհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական միություն
Վախճանվել էդեկտեմբերի 12, 1913(1913-12-12)[1][2] (76 տարեկան)
Մահվան վայրԱրաու, Շվեյցարիա
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտություննկարիչ

Մաքս Վոլֆինգեր (գերմ.՝ Max Wolfinger հունիսի 1, 1837(1837-06-01), Մանհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական միություն - դեկտեմբերի 12, 1913(1913-12-12)[1][2], Արաու, Շվեյցարիա), գերմանացի նկարիչ և ռեստավրատոր, որը նաև աշխատել է ուսուցիչ Արգաուի միջնակարգ դպրոցներում։

Կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլֆինգերը ծնվել է Գերմանիայի Մանհայմ քաղաքում, և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, որից հետո էլ սկսել է հաճախել հայրենի քաղաքի գիմնազիումը։ Որից հետո նա սկսել է նկարել իր հորեղբայր Վիլհելմ Դյունկելի արվեստանոցում։ Հետագայում Վոլֆինգերը շարունակում է իր ուսումը Մանհայմի հերցոգյան գալլերիայում։ Այս գալլերիայի տնօրենը և ղեկավարը Թեոդոր Վելլերն էր։ Բեռլինում և Դրեզդենում երկամյա կրթությունից հետո՝ 1857 - 1859 թթ., նա 1859 թվականին տեղափոխվում է Մյունխեն։ Այնտեղ Վոլֆինգերը իրեն ամբողջապես նվիրում է բնանկարչությանը։

Ուսուցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1857 թվականի մայիսին նա սկսում է աշխատել Արգաուի ուսուցիչների սեմինարիայում և Բադենի շրջանային դպրոցում։ Կարճ ժամանակահատվածում նա սկսում է նաև աշխատել Բրուգի շրջանային դպրոցում։ 1876 թվականի աշնանը նա սկսում է աշխատել Արաուի կանտոնի միջնակարգ դպրոցում և սեմինարիայում[3], կանտոնի ամենաբարձրակարգ միջնակարգ դպրոցում[4] : Վոլֆինգերը նաև զբաղված էր իր ժամանակի գծագրական դասընթացների զարգացման և բարելավման հարցով։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1898 թվականից ի վեր իր հիվանդության պատճառով սկսել է կենտրոնանալ միայն իր նկարչության և կանտոնում նկարչության զարգացման վրա։ Նա դարձավ Արգաուի արվեստի ակումբի անդամը։ 1896 թվականին այն բոլոր արվեստի գործերը, որը պատկանում էր կանտոնին միացավ արվեստի ակումբում եղած աշխատանքների հետ նորաստեղծ կանտոնալ արվեստի հավաքածուի սրահներում։ Վոլֆինգերը հավաքագրեց այս աշխատանքները, կազմակերպեց ցուցահանդեսներ[5] և դարձավ հավաքածուի առաջին ռեստավրատորը 1896 թվականից 1901 թվականներին։ Իր կատարած աշխատանքի համար նա արժանացավ արվեստի ակումբի պատվավոր անդամի կոչման։

Վոլֆինգերը մահացավ 1913 թվականի դեկտեմբերի 12-ին Արաուում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]