Մարքին Լինգե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարքին Լինգե
նորվ.՝ Martin Jensen Linge
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 11, 1894(1894-12-11)[1]
ԾննդավայրՆուրդալ, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա
Մահացել էդեկտեմբերի 27, 1941(1941-12-27)[1] (47 տարեկան)
Մահվան վայրՄոլյոյ, Vågsøy Municipality, Սոգն-օգ-Ֆյուրանե, Նորվեգիա
ԳերեզմանՎեստրե գրավլունդ
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունTrondheim Cathedral School?
Մասնագիտությունդերասան և ռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Distinguished Service Cross և Մարտական խաչ
ԵրեխաներJan Herman Linge?
 Martin Linge Վիքիպահեստում

Մարքին Յենսեն Լինգե (նորվ.՝ Martin Jensen Linge, դեկտեմբերի 11, 1894(1894-12-11)[1], Նուրդալ, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա - դեկտեմբերի 27, 1941(1941-12-27)[1], Մոլյոյ, Vågsøy Municipality, Սոգն-օգ-Ֆյուրանե, Նորվեգիա), նորվեգացի կինոդերասան և Դիմադրություն շարժման մասնակից, նորվեգական բանակի կապիտան և Մեծ Բրտանիայում հատուկ օպերացիաներ իրականացնող նորվեգական ջոկատի առաջին առանձին վաշտի հրամանատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարքին Լինգեն ծնվել է 1894 թվականի դեկտեմբերի 11-ին Նուրդալում։ 1915 թվականին ավարտել է Տրոնհեյմի զինվորական դպրոցը ենթասպայի կոչումով։ 1917-1918 թվականներին խաղացել է Տրոնհեմյան թատրոնում, իսկ 1921 թվականին հայտնվել է Օսլոյի Կենտրոնական թատրոնի բեմում։ 1920-1930-ական թվականներին Մարքինը խաղացել է թատրոնում և նկարահանվել ֆիլմերում, նկարահանվել է հինգ ֆիլմում Թատերական քննադատ Քրիստիան Էլստերը գրել է, որ Լինգեն արտաքնապես անպաշտպան էր երևում, բայց գրավիչ, իսկ ձայնի մեջ նկատելի էր անկեղծություն[2]։

Դիմադրության շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականի ամռանը գերմանական զորքերից երկրի պաշտպանության ժամանակ Լինգեն ստիպված եղավ փախչել Մեծ Բրիտանիա։ Այնտեղ նա մտել է Դիմադրության շարժում նորվեգական ջոկատի շարքերը և գրանցված է եղել հատուկ օպերացիաներ իրականացնելու համար։ Նորվեգացիների խումբը անցել էր հատուկ պատրաստություն հատուկ վտանգավոր հանձնարարություններ կատարելու համար, շտուով այս ջոկատը վերածվեց նորվեգական առաջին առանձին վաշտի, որի հրամանատարն էլ դարձավ Լինգեն (ավելի ուշ այս ջոկատին անվանեցին ուղակի «Լինգեի ջոկատ» կամ «Լինգեի տղաներ»)[3]։ 1941 թվականի գարնանը Մարքին Լինգեն ստացավ մարտական մկրտություն Լոֆոտենսկի արշավից հետո, հայտնի դարձավ «Կլեյմոր»-ի օպերացիայում[2]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի դեկտեմբերին մասնակցել է Վոգսեյի կղզու գրավմանը, որը գերմանացիները վերածել էին հենակետի, այդ պատճառով էլ գերմանացիները կղզուց վտարել էին քաղաքացիական բնակչությանը[4]։ 1941 թվականի դեկտեմբերի 27-ին Մոլյոյ քաղաքի մոտակայքում, գերմանական շտաբի վրա հարձակման ժամանակ Լինգեն մահացու վիրավորվում է։ Մարքին Լինգեն հուղարկավորվել է Օսլոյի արևմտյան գերեզմանատանը։ Նուրդալ Գրիգը նրան է նվիրել հետևյալ տողերով բանաստեղծություն[5]։

1942 թվականի հունիսի 15-ին Մարքին Լինգեն հետմահում պարգևատրվել է Նորվեգական Մարտական խաչ շքանշանի[6], նաև նրան հետմահու պարգևատրել են բրիտանական պարգևով։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղան, Յան Գերման Լինգեն դարձել է նավաշինարար ինժեներ։ Թոռը՝ Էսպեն Հավարդհոլմը եղել է գրող և «Մարքին Լինգե՝ իմ պապը։ Վեպ ընտանիքի մասին, լուսանկարներով»[7]։

Հիշողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր Լինգեի մասնակցությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի մարտի 8-ին Նորվեգական հեռուստատեսության առաջին ալիքի եթերում ցուցադրվեց «Մարքին Լինգե՝ դերասան և լեգենդ» վավերագրական ֆիլմը, որը պատմում էր Դիմադրության շարժման մասին։ 2008 թվականին Մաքս Մանուս ֆիլմում Պետտեր Նեսսը հանդես էր գալիս Լինգեի դերում։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոլյոյ քաղաքի Լինգե այգում գտնվող հուշարձան
  • Նորդդալում գտնվող հուշարձանը որտեղ ծնվել և ապրել է Մարքին Լինգեն (բացվել է Ուլաֆ թագավորի կողմից 1946 թվականի հունիսի 17-ին)[8]
  • Հյուսիսային ծովում գտնվող նավթային պլատֆորմը կրում է Մարքին Լինգեի անունը[9]

Փողոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կապիտան Լինգեի փողոց (Օլեսուն)
  • Կապիտան Լինգեի փողոց (Ստավանգեր)
  • Մարքին Լինգեի փողոց (Սնառոյա)
  • Մարքին Լինգեի փողոց (Օսլո)
  • Մարքին Լինգեի փողոց (Ստրյոմմեն)
  • Մարքին Լինգեի փողոց (Մամուռներ)
  • Մարքին Լինգեի փողոց (Հեյմդալ)

Ֆիլմեր որոնցում նա խաղացել է[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1926 — Vägarnas kung — Օլա
  • 1935 — Samhold må til — Ուորդեն
  • 1938 — Det drønner gjennom dalen — ոստիկան
  • 1938 — Bør Børson Jr. — Նիլս Բակկեն
  • 1939 — Gjest Baardsen — ձկնորս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  2. 2,0 2,1 Svensgam, Arild: De er døde — men lever fortsatt i Oslo!, Oslo: Galehuset forlag, 1999, s. 148.
  3. Движение сопротивления в Норвегии (ч.2) (ռուս.)
  4. The Raid (Operation Archery, the raid on Vaagso and Maaloy)
  5. Grieg, Nordahl: Friheten, Oslo: Gyldendal, 1945, s. 45.
  6. «Kompani Linge (Digitalskolen, Historisk institutt © Universitetet i Bergen)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
  7. Martin Linge — utdypning (Espen Haavardsholm. Store norske leksikon)
  8. Furseth, Astor (1987): Norddal i 150 år 1837—1987. Valldal: Norddal kommune.
  9. «Norwegian Petroleum Directorate — Martin Linge field». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարքին Լինգե» հոդվածին։