Մարտին Ռիվասը ծնվել է 1985 թվականի հունվարի 10-ինԻսպանիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լա Կորունյա քաղաքում։ Նրա դերասանական դեբյուտը կայացել է, երբ 13 տարեկանում խաղաց «Mareas vivas» (1998 թվական) հեռուստասերիալի դրվագներից մեկում։ 2006 թվականին խաղացել է «SMS» և «Maridos e mulleres» հեռուստասերիալներում։ 2007 թվականից խաղացել է իսպանական «Սև ավազան» միստիկ հեռուստասերիալում՝ Մարկոս Նովոա Պասոսի դերը ստանձնելով[1]։
2008 թվականին հեռուստաէկրաններ բարձրացավ «Կույր արևածաղիկներ» ֆիլմը, որտեղ Մարտինը մարմնավորում էր Լալոյին, որի համար առաջադրվեց «Գոյա» մրցանակի՝ որպես «Լավագույն սկսնակ դերասան»[2]։