Մարտին Շին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Շին
անգլ.՝ Ramon Antonio Gerardo Estevez
Մարտին Շին 2008 թվական
Ծնվել էօգոստոսի 3, 1940 (83 տարեկան)
ԾննդավայրԴեյթոն, ԱՄՆ
ԿրթությունChaminade High School?, Chaminade-Julienne High School? և Ստելլա Ադլերի դերասանական ստուդիա
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Իռլանդիա Իռլանդիա
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Կրոնկաթոլիկություն
Այլ անուն(ներ)Ռամոն Հերարդո Անտոնիո Էստևես
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1959 - այժմ
Ժանրերվեսթեռն
Ամուսին(ներ)Ժանետ Թեմպլտոն
Երեխա(ներ)Էմիլիո Էստևես, Ռամոն Էստևես, Չարլի Շին, Ռենե Էստևես
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0000640
martinsheen.net
Մարտին Շին՝ Վիքիպահեստ

Մարտին Շին (անգլ.՝ Martin Sheen, օգոստոսի 3, 1940(1940-08-03)[4][5][5][…], Դեյթոն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի դերասան և կինոռեժիսոր, մասնավորապես, հայտնի է որպես Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլաի հանրահայտ «Ապոկալիպսիսը հիմա» («Apocalypse Now») ֆիլմում գլխավոր դերակատարմամբ։ Նա աշխատել է այնպիսի հանրահայտ ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ռիչարդ Աթթենբորոն, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան, Թերենս Մալիքը, Մայք Նիկոլսը, Մարտին Սկորսեզեն, Սթիվեն Սփիլբերգը և Օլիվեր Սթոունը։ «Էմմի» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների դափնեկիր է[6]։

Դերասանը ստեղծագործական կեղծանունն ընտրել է ի պատիվ կաթոլիկական արքեպիսկոպոս և աստվածաբան Ջեյ Շին Ֆուլտոնի, որը հանրահայտ էր 1950-ական թվականներին հեռուստատեսությամբ իր ելույթներով։

Շինը հայտնի է նաև որպես հասարակական գործիչ, որը մասնակցություն է ունենում տարբեր հակապատերազմական բողոքի ակցիաներում և մարդու իրավունքների պաշտպանության համար ցույցերում, որի պատճառով բազմիցս անգամներ ձերբակալվել է ոստիկանության կողմից[7]։

Նա հանդիսանում է նաև Իռլանդիայի քաղաքացի։ Ամուսնացած է Ժանետ Թեմպլտոնի հետ 1961 թվականից, համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երեք որդի և մեկ դուստր։ Հանդիսանում է դերասանական գերդաստանի հիմնադիր՝ դերասան և կինոռեժիսոր Էմիլիո Էստևես (ծնվել է 1962 թվականին), դերասան և կինոռեժիսոր Ռամոն Էստևես (ծնվել է 1963 թվականին), դերասան Չառլի Շին (ծնվել է 1965 թվականին) և դերասանուհի Ռենե Էստևես (ծնվել է 1967 թվականին)։ Նրա կրտսեր եղբայրը՝ Ջո Էստևես (ծնվել է 1946 թվականին), նույնպես դերասան է դարձել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մարիա Աննայի (ծնված Ֆելան), Բորիսոկանից (Տիպպերերի, Իռլանդիա) գաղթականի և Ֆրանսիսկո Էստևեսի, Գալիսիայից (Իսպանիա) բանվորի ընտանիքում։ Մարիա Աննան Իռլանդիայից հեռացել էր անկախության համար պատերազմի ժամանակ, նրա հարազատ եղբայրը՝ Մայքլ Ֆելանը, հանդիսանում էր Իռլանդիայի հանրապետական բանակի մարտիկ և բանտ է ընկել[8][9]։ Ապագա դերասանը տասը երեխաներից յոթերորդն էր (ինը եղբայր և մեկ քույր)։ Նրանց մայրը մահացել է, երբ Մարտինը տասնմեկ տարեկան էր[10]։

Մինչ ԱՄՆ տեղափոխվելը Էստևեսների ընտանիքը ապրում էր Բերմուդյան կղզիներում, որտեղ Շինի հայրը հանդիսանում էր IBM-ի ներկայացուցիչը հաստատությունների և ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերի համար դրամարկղային մեքենաների վաճառքի գծով։ Ընտանիքը ապրում էր Պեմբրուկ քաղաքի Ջոն ռոուդ փողոցում՝ Համիլտոնից ոչ հեռու։ Նրա ավագ եղբայրները և քույրը հաճախում էին Մաունթ Սեյնտ Ագնես դպրոցը, որը ղեկավարվում էր գթության քույրերի կողմից։

Դեյտոնում Ֆրանսիսկո Էստևեսը նույնպես երկար տարիներ աշխատում էր դրամարկղաին մեքենաներ արտադրող գործարանում։ Ընտանիքը ապրում էր Բրաուն սթրիթ փողոցում՝ Հարավային Այգու հարևանությամբ։ Մարտին Շինը առաջինն էր Էստևեսների զավակներից, որոնք ծնվել էին ԱՄՆ-ում[11]։ Նա կաթոլիկ է, սովորել է Չամինեյդի կաթոլիկական դպրոցում (անգլ. Chaminade-Julienne High School)։

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Շինը Աննապոլիսում, 2004 թվական

14 տարեկան հասակում Դեյտոնի մասնավոր գոլֆ ակումբներում աշխատելու ժամանակ նա կազմակերպում է «կեդդի» գործադուլը։ Հետագայում Շինը այսպես է արտահայտվում այդ գոլֆիստների մասին. «Նրանք հաճախ էին կշտամբում մեզ։ Մենք փոքրիկ երեխաներ էինք, իսկ նրանք ասում էին վիրավորիչ, հակասեմիտական, ռասիստական խոսքեր։ Եվ նրանք, մածամասամբ, հանդիսանում էին ակումբի և հասարակության հարգարժան անդամները[12]»։

Մարին Շինը կինոյով հետաքրքրվել է մանկուց, սակայն հայրը չէր պաշտպանում նրան այդ հրապուրանքում։ Ըստ Շինի խոսքերի, նա մտածված ձախողում է Դայտոնի համալսարանի քննությունները, որպեսզի սկսի իր դերասանական կարիերան[13]։ Չնայած ծնողի դժգոհությանը, պատանին կաթոլիկ քահանայից գումար է փոխ առնում և 1959 թվականի սկզբին մեկնում է Նյու Յորք։ Այնտեղ նա իր նորամուտը նշում է «Կապ» բեմադրությունում՝ «Կենդանի թատրոն»-ի (անգլ. The Living Theater) բեմում, իսկ այնուհետև սկսում է էպիզոդիկ դերերով հայտնվել հեռուստասությունում[10]։

Նյու Յորքում նա նաև հանդիպում է կաթոլիկական ակտիվիստուհի Դորոթի Դեյին և նրա հետ սկսում է աշխատել «Աշխատավոր կաթոլիկների շարժում»-ում, որը պայքարում էր սոցիալական հավասարության համար[14]։

Կարիերան կինոյում և հեռուստատեսությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Շինը նշում է, որ դերասանական արվեստին սովորել է հետևելով իր սիրելի կինոդերասան Ջեյմս Դինին։

1963 թվականին նա փոքրիկ դեր է ստանում «Հնարավոր սահմաններից դուրս» գիտա-ֆանտաստիկ հեռուստասերիալի դրվագներից մեկում։ Հաջորդ տարի նա խաղում է Բրոդվեյում՝ «Եթե ոչ վարդերը» ներկայացման մեջ, ըստ որի 1968 թվականին նրա մասնակցությամբ նկարահանվում է համանուն ֆիլմ։ 1969 թվականին Շինը նկարահանվում է «Անիրագործելի առաքելություն» (անգլ. Mission։ Impossible) սերիայի երրորդ եթերաշրջանում։

Էմիլիո Էստևես և Մարտին Շին

Այնուհետև նա կատարում է Դոբսի դերը «Հնարք 22» («Catch-22») վեպի էկրանավորումում, իսկ 1972 թվականին նկարահանվում է «Այն նույն ամռանը» («That Certain Summer») ֆիլմում, որը պարունակում էր հոմոսեքսուալ դրվագներ և հասարակության մեջ առաջացնում է հակասական կարծիքներ։ Նրա հաջորդ դերակատարումը դառնում է 1973 թվականին նկարահանված «Ամայի հողեր» («Badlands») ֆիլմը, որտեղ նրա խաղընկերն էր հանդիսանում Սիսսի Սպեյսեկը։ Այդ քրեական դրաման համարվում է լավագույն ֆիմերից մեկը, որտեղ նկարահանվել է դերասանը[15]։ Այդ ֆիլմում դերակատարումը Մարտին Շինին բերում է Սան Սեբաստիանի կինոփառատոնի «Տղամարդու լավագույն դերակատարման» համար մրցանակը։

1974 թվականին Շինը խաղում է մրցարշավորդի դերը սուր սյուժետային «Երիտասարդը Կալիֆորնիայից» («The California Kid») կինոնկարում, իսկ «Շարքային Սլովիկի մահապատիժը» («The Execution of Private Slovik») ֆիլմում գլխավոր դերակատարման համար նա առաջին անգամ անվանակարգվում է «Էմմի» մրցանակաբաշխությունում՝ որպես «Լավագույն դրամատիկական դերասան»։ Սյուժեի հիմքում Քաղաքացիական պատերազմի վերջից ի վեր դասալքության համար մահապատժի ենթարկված միակ ամերիկացի զինվոր Էդդի Սլովիկի պատմությունն է։ Այդ դերից հետո Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան նրան ընտրում է իր «Ապոկալիպսիսը հիմա» («Apocalypse Now», 1979 թվական) ֆիլմի գլխավոր դերում, որը Մարտին Շինին բերում է համաշխարհային ճանաչում։ Մի անգամ դերասանը խոստովանել է, որ այդ ժամանակ խմում էր այնպես, ինչպես հետագայում էլ երբեք։ Բացի այդ նկարահանումների ժամանակ նա տարել է ծանր սրտային նոպա։ Դրանից հետո նրա կրտսեր եղբայր Ջո Էստևեսը նրա փոխարեն ավարտել և ձայնավորել է ֆիլմի որոշ դրվագներ[16]։

1993 թվականին Շինը «Էմմի» մրցանակ է ստանում որպես «Մերֆի Բրաուն» (Murphy Brown, CBS) կատակերգական սերիալի հրավիրված դերասան[17]։

1999 թվականից մինչև 2006 թվականը Մարտին Շինը խաղում է «Արևմտյան թև» («The West wing», NBC) հայտնի սերիալում, որպես ԱՄՆ-ի մտացածին նախագահ Ջեդ Բարտլետի դերում, որի ստեղծողն է հանդիսանում պրոդյուսեր և սցենարիստ Աարոն Սորկինը։ 2001 թվականին այդ դերակատարման համար նրան շնորհվում է «Ոսկե Գլոբուս» մրցանակ՝ «Դրամատիկական հեռուստասերիալի լավագույն դերասան» անվանակարգում[18]։

Իր կարիերայի ընթացքում Շինը բազմակի անգամներ նկարահանվել է իր երեխաների հետ զույգով, առավել հաճախ իր երրորդ որդու՝ Չառլի Շինի հետ[19]։ Առավել հայտնի նրանց համատեղ դերասանական աշխատանքը Օլիվեր Սթոունի «Ուոլ Սթրիթ» («Wall street») ֆիլմն է։ Նրա ավագ որդին՝ Էմիլիո Էստևեսը, հատուկ հոր համար, սցենար է գրել և նրա հիման վրա նկարահանել համանում «Ճանապարհ» («The Way», 2010 թվական) ֆիլմը՝ Հակոբոս առաքյալի ճանապարհով ուխտագնացության մասին, որում Մարտին Շինը խաղում է գլխավոր դերում[20]։ Նրա դերերի բազմաթին ցանկում տեղ է գտել համակարգչային Mass Effect 2 և Mass Effect 3 խաղերում Ուրվականի կերպարի ձայնավորումը։

2010 թվականի նոյեմբերին նա համաձայնվում է խաղալ Բեն Պարկերի դերը «Նոր Սարդ-մարդը» («The Amazing Spider-Man») ֆիլմում։ Ֆիլմի համաշխարահային պրեմիերան կայացել է 2012 թվականի հունիսին[21]։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինն այդպես էլ բարձրագույն կրթություն չի ստանում, սակայն հետագայում որպես դերասան և հասարակական գործիչ համագործակցում է բազմաթին ուսումնական հաստատությունների հետ։ Նա հանդիսանում է Wright State University համալսարանի պատվավոր հոգաբարձուներից մեկը, որտեղ իր ընկերների հետ համատեղ 1997 թվականին ստեղծում է հատուկ ֆոնդ, որի նպատակն էր աջակցել այդ համալսարանի ուսանողներին[22]։ Երկարատև ժամանակ է դերասանը լավ հարաբերություններ է պահպանում նաև Նոտր Դամի կաթոլիկական համալսարանի հետ, որը նրան 2008 թվականին պարգևատրել է «Laetare» պատվավոր շքանշանով[23]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Օրիգինալ անվանում Կերպար
1963 «Հնարավոր սահմաններից դուրս» The Outer Limits շարքային Արթուր Դիքս
1967 «Միջադեպ կամ դեպք մետրոյում» The Incident Արտի Կոննոր
1968 «Եթե ոչ վարդերը» The Subject Was Roses Թիմմի Պիրի
1970 «Հնարք 22» Catch-22 Դոբբս
1972 «Զայրույթ» Rage մայոր Հոլլիֆորդ
1972 «Այն նույն ամռանը» That Certain Summer Հարրի Մակկլեյն
1973 «Ամայի հողերը» Badlands Կիթ
1973 «Կաթոլիկները» Catholics հայր Կինսելլա
1973 «Կոլոմբո» Columbo Կերլ Պեսինգ
1974 «Երիտասարդը Կալիֆորնիայից» The California Kid Մայքլ Մակկորդ
1974 «Շարքային Սլովիկի մահապատիժը» The Execution of Private Slovik Էդդի Սլովիկ
1976 «Աղջիկը, որն ապրում է փողոցի վերջում» The Little Girl Who Lives Down the Lane Ֆրենկ Հոլլետ
1976 «Կասսանդրայի լեռնանցքը» The Cassandra Crossing Ռոբբի Նավվարո
1979 «Ապոկալիպսիսը հիմա» Apocalypse Now կապիտան Ուիլարդ
1979 «Արծվի թևը» Eagle’s wing Պայկ
1980 «Վերջին հաշվարկ» The Final Countdown Ուորեն Պասկի
1981 «Սողանցք» Loophole Ստեֆեն Բուկեր
1982 «Գանդի» Gandhi Վինս Ոուկեր
1982 «Առաջնության մրցաշրջան» That Championship Season Թոմ Դելեյ
1983 «Էնիգմա» Enigma Ալեքս Հոլբեկ
1983 «Մեռյալ շրջան» The Dead Zone Գրեգ Սթիլսոն
1983 «Քեննեդի» Kennedy Ջոն Քեննեդի
1984 «Հայացքով այրողը» The Firestarter կապիտան Հոլլիստեր
1985 «Չորրորդ վհուկը» The fourth wise man վհուկ Արտաբան
1986 «Կոտրված հոգիներ» Shattered Spirits Լայլ Մոլենկեմպ
1987 «Ուոլ Սթրիթ» Wall street Կարլ Ֆոքս
1987 «Հավատացյալները» The Believers Կեյլ Ջեմիսոն
1988 «Դատավարություն Բեռլինում» Judgment in Berlin Հալբերտ Ջեյ Ստերն
1989 «Աստղերի ներքո» Beyond The Stars գնդապետ Պոլ Էնդրյուս
1989 «Բռնկում մթության մեջ» Nightbreaker Ալեքսանդր Բրաունը մեր օրերում
1989 «Բևեռլի Հիլսի վիժվածքները» Beverly Hills Brats բժիշկ Ջեֆրի Միլլեր
1989 «Սառը ճակատ» Cold Front Ջոն Հայդ
1990 «Մուշտրա» Cadence ավագ սերժանտ Օտտիս Մակկինի
1991 «Սպասուհին» The Maid Էնտոնի Վեյն
1991 «Խավարի սիրտը» Hearts Of Darkness։ A Filmmakers’s Apocalypse ինքն իր դերը
1991 «Անմեղության կանխավարկած» Presumed Guilty Հարոլդ Խոն
1991 «Ջոն Ֆ․ Քեննեդի։ Կրակոցներ Դալլասում» JFK պատմող
1993 «Երբ գաղտնին ակնհայտ է դառնում» When the Bough Breaks կապիտան Սվագերտ
1993 Հետտիսբերգ Gettysburg գեներալ Ռոբերտ Պի
1993 «Տաք գլուխներ։ Մաս երկրորդ» Hot Shots! Part Deux կապիտան Ուիլարդ
1993 «Չարություն չեմ լսում» Hear No Evil լեյտենենտ Բրոկ
1993 «Մահվան արկղ» The Killing Box գեներալ Հոուրս
1993 «Անխուսափելի վրիժառություն» A Matter of Justice Ջեկ Բրաուն
1994 «Արագ ձգան» Trigger Fast Ջեքսոն Բեյնս Գարդին
1994 «Յուրայիններից մեկը» One Of Her Own շրջանային դատախազի օգնական Պիտ Մարեսկա
1994 «Ռոզուէլլ» Roswell Թաունսենդ
1994 «Բոկա» Boca Ջես Ջեյմս Մոնտգոմերի
1995 «Վայրի բնություն» Born Wild Դեն Ուոկեր
1995 «Մահացած նախագահները» Dead presidents դատավոր
1995 «Որոշիչ միավոր» The Break Ջիլ Ռոբինս
1995 «Ամերիկյան նախագահ» The American President նախագահ Էյ Ջի Մակիներնի աշխատակազմի ղեկավար
1995 «Դիլլինջերը և Կապոնեն» Dillinger And Capone Ջոն Դիլլինջեր
1996 «Պատերազմ տանը» The War At Home Բոբ Կոլեր
1997 «Սպաուն» Spawn Ջեյսոն Վին
1997 «Թշնամական ջրեր» Hostile Waters ամերիկյան սուզանավի նավապետ
1998 «Բաբելոն 5։ Հոգիների գետը» Babylon 5։ The River of Souls հոգիների որսորդ
1998 «Ռազմական գործողություն» No Code of Conduct Բիլլ Պիտերսոն
1999-2006 «Արևմտյան թև» The West wing նախագահ Ջեդ Բարտլետ
1999 «Անցյալի կողոպտիչները» The Thrill seekers Սէր
2002 «Բռնիր ինձ, եթե կարող ես» Catch Me If You Can Ռոջեր Սթրոնգ
2006 «Ուրացողները» The Departed կապիտան Ուիլեր Կունան
2006 «Բոբբի» Bobby Ջեք Սթիվենս
2007 «Խոսի ինձ հետ» Talk to Me Է. Ջ. Սոնդերլինգ
2007 «Ֆլատլանդ» Flatland։ The Movie Արթուր Սքվե
2009 «Ընծա» The Gift Ռայմոն Բերկ
2009 «Սերը պատահում է» Love Happens Բյորկի կնոջ հայրը
2009 «Երեխա» Chamaco բժիշկ Ֆրենկ Իրվին
2010 «Ճանապարհ» The Way Թոմաս «Թոմ» Էյվորի
2011 «Կրկնակի լրտես» The Double Թոմ Հայլենդ
2011 ««Ստելլայի» դարաշրջանը» Stella Days հայր Դանիել Բարի
2012 «Նոր Սարդ-մարդը» The Amazing Spider-Man Բեն Պարկեր
2012 «Փնտրում են ընկեր դեպի աշխարհի ծայրը» Seeking a Friend for the End of the World Ֆրենկ
2013 «Բհոպալ։ Անձրևի աղոթք» Bhopal։ A Prayer for Rain Ուորեն Անդերսոն
2013 «Կետը» The Whale Թոմ Նիկերսոն (ծերուկ տարիքում)
2014 «Նոր Սարդ-մարդը։ Բարձր լարվածություն» The Amazing Spider-Man 2 Բեն Պարկեր
2014 «Աղբակույտ» Trash Պադրե

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990 թվական — «Մուշտրա» (Cadence)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Joanna Moorhead. Martin Sheen։ Being a dad (անգլ.). «The Guardian» (մարտի 25, 2011). ստուգված է՝ 7 ապրիլի, 2011 թ., արխիվացված օրիգինալից՝ 25 փետրվարի 2012.
  • Andrew O'Hehir. Talking about God with Martin Sheen (անգլ.). Salon.com (սեպտեմբերի 18, 2010), ստուգված է՝ 11 ապրիլի, 2011 թ., արխիվացված օրիգինալից՝ 25 փետրվարի, 2012 թ.
  • Hargrove J. Martin Sheen։ Actor and Activist (People of Distinction). — Childrens Pr, 1991. — 125 p. — ISBN 978-0516032740. (անգլ.)
  • Riley L., Shumacher D. The Sheens։ Martin, Charlie and Emilio Estevez. — Robson Books Ltd, 1991. — 184 p. — ISBN 978-0860517412. (անգլ.)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մարտին Շին հոդվածին
  • Мартин Шин (անգլ.) Internet Movie Database կայքում
  • Неофициальный сайт актёра Արխիվացված 2021-01-26 Wayback Machine (անգլ.)
  • Scott Feinberg. (2012 թ․ մարտի 22). «Martin Sheen on Emilio and Charlie, 'Badlands' and 'Apocalypse Now,' and Finding 'The Way'». Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 1-ին.
  • Видео-интервью с Мартином Шином в 2009 году Արխիվացված 2016-03-03 Wayback Machine (անգլ.)
  • Exclusive Video: Martin Sheen Speaks Out for Farm Workers, 2009 (անգլ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://laetare.nd.edu/recipients/#info2008
  2. https://narodne-novine.nn.hr/clanci/sluzbeni/1995_04_27_558.html
  3. https://www.thomasmertoncenter.org/tma2019
  4. http://www.tvrage.com/person/id-7571/Martin+Sheen
  5. 5,0 5,1 Internet Broadway Database — 2000.
  6. Awards for Martin Sheen(անգլ.) — Список премий и номинаций Мартина Шина (24|10|2009)
  7. «Martin Sheen Has Been Arrested 65 Times». Starpulse.com (անգլերեն). 2007 թ․ ապրիլի 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
  8. Clodagh Sheehy. (2012 թ․ փետրվարի 4). «'I'm proud of my family's IRA past' - Sheen» (անգլերեն). Herald. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 13-ին.
  9. Reg Seeton. (February, 2012). «Martin Sheen Discusses Family, Activist DNA for Who Do You Think You Are?». The Deadbolt (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 17-ին.
  10. 10,0 10,1 «Biography for Martin Sheen». Turner Classic Movies (անգլերեն). Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
  11. «SMU Tate Lecture». Smu.edu. 2008 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
  12. «Martin Sheen the Activist and Actor» (անգլերեն). Freshdialogues. 2008 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 4-ին.
  13. «Who Mentored Martin Sheen?». MartinSheen.net (անգլերեն). 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.
  14. «Sheen Honored at Marquette» (անգլերեն). The John P. Raynor Library. 2003 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
  15. David Kupfer. (2003 թ․ հուլիս). «Martin Sheen Interview» (անգլերեն). «The Progressive». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 28-ին.
  16. John Patterson. (2001 թ․ նոյեմբերի 2). «Typhoons, binges... then a heart attack» (անգլերեն). «The Guardian». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 25-ին.
  17. «1993 Emmy Award Winners». Pop Culture Madness (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
  18. «Best Performance by an Actor In A Television Series - Drama». The Hollywood Foreign Press Association (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
  19. Mary Murphy. (March, 2002). «The Sheen Team» (անգլերեն). «TV Guide». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 25-ին.
  20. Craig McLean. (Mart 21, 2011). «The Way: interview with Martin Sheen and Emilio Estevez» (անգլերեն). «The Telegraph». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 5-ին.
  21. «EXCLUSIVE: Martin Sheen Caught in Spider-Man's Web» (անգլերեն). «Hollywood Reporter». 2010 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 28-ին.
  22. Terry Morris, Staff Writer. (2011 թ․ մարտի 16). «Charlie Sheen controversy not expected to impact father's ties to Dayton» (անգլերեն). «Dayton Daily News». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.
  23. «University of Notre Dame Archives: ND Quick Facts: Laetare Medal Recipients» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 13-ին.