Մարտին Ներսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Ներսիսյան
Ի ծնե անունՄարտին Սահակի Ներսիսյան
Ծնվել է1926 մայիսի 13
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էհունիսի 14, 1996(1996-06-14) (տարիքը 70),
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
ՄասնագիտությունԴիրիժոր
Գործիքներջութակ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1949) և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1959)
Պարգևներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Մարտին Սահակի Ներսիսյան (մայիսի 13, 1926(1926-05-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 14, 1996(1996-06-14), Մոսկվա, Ռուսաստան), հայ դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ (1970)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի լարային բաժինը, 1959 թվականին՝ Լենինգրադի կոնսերվատորիայի դիրիժորական բաժինը։ 1959-1965 թվականներին եղել է Մինսկի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1965-1970 թվականներին՝ Սարատովի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, 1970-1982 թվականներին՝ ԽՍՀՄ պետական կինոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1982-1986 թվականներին՝ գլխավոր դիրիժոր։ Կահիրեում կազմակերպել է ազգային սիմֆոնիկ նվագախումբ (1974)։ Ներսիսյանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ առաջին ելույթն ունեցել է 1959 թվականի փետրվարի 23-ին։ 1986-1987 թվականներին եղել է նվագախմբի գլխավոր դիրիժորը[1]։ Ելույթներ է ունեցել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մարտին Ներսիսյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 5-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.