Մարտին Թովմասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարտին Թովմասյան
Ծնվել էմարտի 5, 1925(1925-03-05)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 16, 2008(2008-09-16) (83 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԱրդբեջանի պետական նավթային ակադեմիա (1949) և Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ (1955)
ԱշխատավայրՃարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան և Երևաննախագիծ
Պարգևներ

Մարտին Լևոնի Թովմասյան (մարտի 5, 1925(1925-03-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 16, 2008(2008-09-16), Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ (2007

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին ավարտել է Բաքվի ինդուստրիալ և 1955 թվականին՝ Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտները։ 1970 թվականից դասավանդել է ԵՊՃՇՀ-ում (պրոֆեսոր՝ 2002 թվականից)։ 1955-1969 թվականներին աշխատել է Բաքվի նախագծային կազմակերպություններում, 1969-1989 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետության, ապա՝ գլխավոր հատակագծի արվեստանոցների ղեկավար, 1989-1993 թվականներին՝ փոխտնօրեն։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականից Մարտին Թովմասյանի նախագծերով Բաքվում իրականացվել են բնակելի տներ, «Կանաչ թատրոնը» (1962), Նավթագործների պողոտայի կառուցապատումը (1964), հյուրանոցային համալիր «Նեֆտյանիե կամնի»-ում (1964-1968), Նախիջևանում՝ արվեստի թանգարան (1960) և այլն, Երևանում՝ Հարավ-արևմտյան (1970-1975), Արևմտյան (1974, նաև՝ Ա-1, Ա-2, Ա-3 միկրոշրջանների կառուցապատումը), Նուբարաշենի գլխավոր (1983) հատակագիծը, Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի վարչական շենքը (1985), Գյումրու № 58 թաղամասի կառուցապատումը (1990), Ստեփանակերտի կենտրոնի մանրամասն հատակագծման նախագիծը (1990) և այլն։

Համահեղինակ է «Խորհրդային Հայաստանի ճարտարապետությունը» մենագրության (ռուսերեն, 1986)[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տարվա լավագույն նախագիծ» համամիութենական ստուգատեսի դափնեկիր, 1983
  • ԽՍՀՄ ճարտարապետների միության ոսկե մեդալ (1984 թվական, Արևելյան Հայաստանի միացումը Ոուսաստանին 150-ամյակի համալիրի մրցութային նախագծի համար)
  • ՀՀ վաստակավոր ճարտարապետ, 2007

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.