Մարսելո Ռիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարսելո Ռիոս
Սեռարական
ՔաղաքացիությունՉիլի Չիլի
Բնակվելու վայրՍանտյագո
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 26, 1975 (48 տարեկան)
ԾննդավայրՍանտյագո, Չիլի
Հասակ175 սմ
Քաշ73 կգ
Կարիերայի սկիզբ1994 թվական
Կարիերայի ավարտ2004 թվական
Աշխատող ձեռքձախ
Հարված ձախիցերկձեռքանի
ՄարզիչPeter Lundgren?
Պարգևավճար, USD9, 713, 771
Մենախաղ
Խաղեր Հ/Պ391–192[1]
Ամենաբարձր վարկանիշ1 (1998 թվականի մարտի 30)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱվստրալիաԵզրափակիչ (1998)
Ֆրանսիա1/4 եզրափակիչ (1997, 1998)
Ուիմբլդոն4-րդ շրջան (1997)
ԱՄՆ1/4 եզրափակիչ (1997)
Օլիմպիական խաղեր
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ36–58[1]
Ամենաբարձր վարկանիշ141 (2001 թվականի մայիսի 7)
Ավարտել է կարիերան

Մարսելո Անդրես Ռիոս Մայորգա (իսպ.՝ Marcelo Andres Ríos Mayorga, դեկտեմբերի 26, 1975(1975-12-26)[1][2], Սանտյագո, Չիլի), չիլիացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ և աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ։ Ռիոսը ունեցել է «El Chino» («Չինացի») և «El zurdo de Vitacura» («Վիտակուրցի ձախլիկ») մականունները։ Նա դարձել է առաջին լատինոամերիկացի թենիսիտը, ով հասել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վերին հորիզոնականին մենախաղի վարկանիշում և 1988 թվականին նա աշխարհի թիվ 1 ռակետի վարկանիշը զբաղեցրել է վեց շաբաթվա ընթացքում։ Նա վերին վարկանիշային հորիզոնականը զբաղեցրել է կրտսեր և ավագ տարիքային խմբերում։ Նա եղել է առաջին թենիսիստը, ով հաղթել է «Մասթերս» շարքի երեք մրցաշարերում (Մոնտե Կարլո, Հռոմ և Համբուրգ), քանի որ այդ ձևաչափը սկզբնավորվել է 1990 թվականին։ Նա հանդիսանում է Բաց դարաշրջանի միակ տղամարդ թենիսիտը, ով Համաշխարհային դասակարգման առաջին հորիզոնականը զբաղեցրել է կարիերայի ընթացքում Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարերում երբեք հաղթանակ չտանելով։ Նա 1998 թվականին հասել է Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ, սակայն պարտվել է Պետր Կորդային։ Մինչ 2008 թվականին Ռաֆայել Նադալը, Ռիոսը եղել է վերջին ձախլիկ թենիսիստը, ով դարձել է աշխարհի թիվ 1 ռակետ։

Ռիոսը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2004 թվականին՝ մեջքի վնասվածքի պատճառով։ Նա վերջին ATP մրցաշարին մասնակցել է ընդամենը 27 տարեկան հասակում՝ 2003 թվականի Ֆրանսիայի բաց առաջնություն։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիոսը թենիս սկսել է խաղալ 11 տարեկան հասակում Sport Frances գոլֆ ակումբում, որը գտնվում էր Վիտակուրայում (Մեծ Սանտյագո), նրա տան հարևանությամբ։

Պատանեկական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկական կարիերայի ընթացքում Ռիոսը 1993 թվականին հասել է Ֆրանսիայի բաց առաջնության պատանեկական մրցաշարի կիսաեզրափակիչ և նույն թվականին հաղթանակի է հասել ԱՄՆ բաց առաջնության պատանեկական մրցաշարում և Չիլիում կայացած մրցաշարում։

ATP մրցաշարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիոսը պրոֆեսիոնալ է դարձել 1994 թվականին և սկսել է արագ միջազգային ճանաչում ձեռք բերել նրանից հետո, երբ նույն թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում, երկրորդ շրջանում, ընդամենը 18 տարեկան հասակում, նա հանդիպել է Փիթ Սամփրասի հետ և համառ պայքարում զիջել նրան 6-7, 6-7, 4-6 հաշվով։ Նրա ձախ ձեռքի մեծ հնարավորությունները և դեպի ետ հավաքված երկար մազերը, իրենց վրա են բևեռել ԶԼՄ-ների ուշադրությունը, նշելով նրա առաջին քայլերը միջազգային փառքի ճանապարհին։ Նույն թվականին նա հաղթանակ է տարել առաջին մրցաշարում՝ Դրեզդեն, Գերմանիա։

1995 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի մայիսին, 19 տարեկան հասակում, ռիոսը իր առաջին տիտղոսն է շահել Բոլոնիայի մրցաշարում, եզրափակիչում 6-2, 6-4 հաշվով հաղթանակ տանելով Ուրուգվայից Մարսելո Ֆիլիպինիի նկատմամբ և առաջին անգամ մտել է լավագույն թենիսիստների Թոփ 50։ Այնուհետև, հունիսին, նա հաղթանակ է տարել Ամստերդամի մրցաշարի և մենախաղում (հաղթելով Յան Սիմերինկին՝ 6-4, 7-5, 6-4), և զուգախաղում (Շենգ Սհալկենի հետ), իսկ դրանից հետո հաղթել է Կուալա Լումպուրի մրցաշարում, եզրափակիչում առավելության հասնելով Մարկ Ֆիլիպուսիսի նկատմամբ՝ 7-6, 6- 2։ Դրանից բացի, նա եզրափակիչ է դուրս եկել հայրենի Չիլիի Սանտյագոյի ATP մրցաշարում։ Ռիոսը տարին ավարտել է համաշխարհային դասակարգման աղյուսակի 25-րդ հորիզոնականում։

1996 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին Ռիոսի նվաճումների շարքին են դասվել հաջող ելույթները «Մասթերս» շարքի մրցաշարերում (այն ժամանակ դրանք կոչվել են Super 9)։ Նա հասել է մինչև քառորդ եզրափակիչ «Մասթերս» շարքի Շտուտգարտի և Հռոմի մրցաշարերում և կիսաեզրափակիչ Ինդիան Ուելսի, Մոնտե Կարլոյի և Կանադայի մրցաշարերում։ Սանկտ Պյոլտենում, Ավստրիա, նա շահել է կարիերայում իր չորրորդ տիտղոսը, եզրափակիչում հաղթելով իսպանացի Ֆելիքս Մանտիլյաին՝ 6-1, 6-4։ Ռիսը կրկին դորս է եկել Սանտյագոյի մրցաշարի եզրափակիչ, ինչպես նաև եզրափակիչ է հասել Բարսելոնայի և Սքոթսդեյլի մրցաշարերում։ Տարվա մեծ մասի ընթացքում Ռիոսը տեղ է գրավել ուժեղագույն թենիսիստների առաջին տասնյակում, դառնալով պատմության մեջ առաջին չիլիացին, ով հասել է Թոփ 10։ Տարվա ավարտին նա աշխարհի թիվ 11 ռակետն էր։

1997 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին Ռիոսը առաջին անգամ դուրս է եկել Մեծ Սաղավարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ, այդ արդյունքին հասնելով Ավստրալիայի բաց առաջնությունում և, այնուհետև, նաև ԱՄՆ բաց առաջնությունում։ Բացի այդ, նա հաղթել է Մոնտե Կարլոյի Super 9 մրցաշարում։ Առաջին շրջանում ազատ լինելով, նա այնուհետև հաղթել է Անդրեա Գաուդենցիին, Ալբերտ Կոստային, Կառլոս Մոյաին, Մագնուս Լարսոնին, իսկ եզրափակիչում Ալեքս Կորետխային՝ 6-4, 6-3, 6-3։ Երկու շաբաթ անց նա պարտվել է Հռոմի «Մասթերս» մրցաշարի եզրափակիչում՝ նույն իսպանացի Ալեքս Կորետխային։ Տարվա ընթացքում այլ հաջողությունների շարքին են դասվել խառորդ եզրափակիչը Մադրիդի «Մասթերս»-ում և եզրափակիչները Բոստոնում և Սանտյագոյում (երրորդ անգամ)։ Ռիոսը տարվա ընթացքում հասել է մինչև դասակարգման աղյուսակի 6-րդ հորիզոնական և տարին առաջին անգամ ավարտել է առաջին տասնյակում՝ թիվ 10 ռակետ։

1998 թվական. Աշխարհի № 1 ռակետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականը Ռիոսի կարիերայի գագաթնակետն էր, երբ նա հասել է աշխարհի թիվ 1 ռակետի կոչմանը։ Տարին հաջող է սկսվել։ Նա շահել է տարվա առաջին մրցաշարի՝ Օքլենդի հաղթողի տիտղոսը, եզրափակիչում առավելության հասնելով Ռիչարդ Ֆրոմբերգի նկատմամբ, իսկ այնուհետև դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ, պարտվելով Պետր Կորդային։ Հետագա ամիսները նույնպես հաջողություններ են բերել, այդ թվում տիտղոս Ինդիան Ուելսի «Մասթերս» մրցաշարում, որտեղ նա եզրափակիչում պարտության է մատնել Գրեգ Ռուսեդսկիին։

Վերջնական հաջողությունը եկել է Մայամիիի մրցաշարում, մարզիչ Լարի Ստեֆանկիի ղեկավարությամբ։ Հենդրիկ Դրիկմանի, Թոմի Հաասի և Գորան Իվանիշևիչի նկատմամբ հաղթանակներից հետո Ռիսը քառորդ եզրափակիչում հաղթել է Թոմաս Էնկվիստին, իսկ կիսաեզրափակիչում առավելության է հասել Թիմ Հենմանի նկատմամբ։ Մարտի 29-ին եզրափակիչում Ռիոսը երեք սեթում հաղթել է Անդրե Աղասիին՝ 7-5, 6-3, 6-4։ Չիլիում հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել նշելու առաջին թենիսիստի հաջողությունը, ով դասակարգման աղյուսակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, այն շահելով Փիթ Սամփրասից (ով 102 հաջորդական շաբաթներ թիվ 1 ռակետն էր և 5 տարի շարունակ մրցաշարջանը եզրափակում էր որպես առաջատար)։ Հետագա օրերին Ռիոսին ընդունել է այն ժամանակվա Չիլիի նախագահ Էդուարդո Ֆրեյ Ռուիս Տագլեն՝ Լա Մոնեդա պալատում։ Ռիոսը թիվ 1 ռակետի կարգավիճակում եղել է չորս շաբաթ, նա այն զիջել է նրանից հետո, երբ չի կարողացել պաշտպանել տիտղոսը Մոնտե Կարլոյում՝ Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում Դևիսի գավաթի շրջանակներում Էռնան Գումիի նկատմամբ հաղթանակ տարած խաղի ընթացքում ստացած վնասվածքի պատճառով։ Մայիսին նա հասել է Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է Կառլոս Մոյաին։ Նրա հիանալի ելույթները Մեծ Սաղավարտի երկու մրցաշարերում, հիասթափության են վերածվել հաջորդ երկուսում։ Հունիսին, Ուիմբլդոնի մրցաշարում, Մարսելոն անսպասելիորեն առաջին շրջանում պարտվել է իսպանացի Ֆրանսիսկո Կլավետին։ Սակայն օգոստոսի 10-ին Ռիոսը երկու շաբաթվա ընթացքում վերականգնել է դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականը։ Սեպտեմբերին պարտվել է ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջանում՝ Մագնուս Լարսոնին։ Այդ անսովոր մրցաշրջանի ընթացքում Ռիոսը հաղթել է նաև Հռոմի «Մասթերս» մրցաշարում, եզրափակիչում հաղթելով Ալբերտո Կոստային, Սանկտ Պյոլտենի մրցաշարում՝ հաղթելով Վինսենտ Սպադեային, Մեծ Սաղավարտի գավաթում՝ հաղթելով Անդրե Աղասիին և Սինգապուրի մրցաշարում՝ հաղթելով Մարկ Վուդֆորդին։ Բացի այդ, նա հասել է քառորդ եզրափակիչ Շտուտգարտի և Փարիզի «Մասթերսներում»։ 1998 թվականի ընթացքում Ռիոսը շահել է 7 տիտղոսг, այդ թվում 3 տիտղոս «Մասթերս» շարքի մրցաշարերում և դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ։ Նույն թվականի հուլիսի 27-ին նա հասել է միավորների առավելագույն քանակին, որը նա հավաքել է կարիերայի ընթացքում՝ 3719 (մինչ 2000 թվականի օգտագործվող միավորների համակարգով)։ Նա տարին ավարտել է դասակարգման աղյուսակում Փիթ Սամփրասից հետո 2-րդ հորիզոնականում, ով համաշխարհային վարկանիշը գլխավորում էր արդեն վեցերորդ տարին անընդմեջ։

1999 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիոսը ելույթների բարձր մակարդակը պահպանել է 1999 թվականի մրցաշարջանի ընթացքում, չնայած այն ընդհատվել է կրկնված վնասվածքով և վիրահատությամբ։ Դա խանգարել է նրան պաշտպանել միավորները, որոնք նվաճվել էին նախորդ տարի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ դուրս գալով և նա մի քանի դիրք զիջել է վարկանիշային աղյուսակում։ Այնուամենայնիվ, Ռիոսը դուրս է եկել Մոնտե Կարլոյի մրցաշարի եզրափակիչ, սակայն 4-6, 1-2 հաշվով պարտվելիս ստիպված է եղել հրաժարվել պայքարից նոր վնասվածքի պատճառով, հաղթանակը զիջելով Գուստավո Կուերտենին։ Այնուհետև Ռիոսը հաղթել է Համբուրգի «Մասթերս» մրցաշարում, եզրափակիչում առավել քան չորս ժամ տևողությամբ մրցախաղում հաղթելով Մարիանո Զաբալետային։ 2 շաբաթ անց նա երրորդ անգամ անընդմեց դարձել է Սանկտ Պյոլտենի մրցաշարի հաղթող։ Հոկտեմբերին նա հաղթանակի է հասել Սինգապուրի մրցաշարում և դուրս եկել Պեկինի մրցաշարի եզրափակիչ, որտեղ զիջել է շվեդ Մագնուս Նորմանին։ Բացի այդ, նա հասել է մինչև Ֆրանսիայի բաց առաջնության և Մադրիդի «Մասթերսի» քառորդ եզրափակիչ։ Չնայած բազմաթիվ վնասվածքների և վիրահատությունների, որոնց ենթարկվել էր Ռիոսը, նա տարին եզրափակել է ուժեղագույն թենիսիստների Թոփ 10-ում՝ երրորդ տարին անընդմեջ, զբաղեցնելով դասակարգման աղյուսակի 9-րդ հորիզոնականը։

2000 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի մրցաշարջանը նշանավորվել է բազմաթիվ և անդամալուծող վնասվածքներով, որոնք Ռիոսին խանգարել են տեղ զբաղեցնել աշխարհի լավագույն թենիսիստների շարքում։ Այնուամենայնիվ, նա հաղթել է Խորվաթիայի Ումագի մրցաշարում, եզրափակիչում հաղթելով արգենտինացի Մարիանո Պուերտային։ Ռիոսը նաև հասել է Համբուրգի «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Մարատ Սաֆինին՝ թենիսային աշխարհի նոր աստղին։ Ռիոսը տարին ավարտել է որպես աշխարհի 37-րդ ռակետ։

2001 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Ռիոսը առաջին իսկ մրցաշարում հաղթանակ է տարել, տիտղոս շահելով Դոհայում։ Այնուամենայնիվ, հաջորդ մրցաշարերում նրա ելույթները այնքան էլ հաջող չէին, որոնք պայմանավորված էին ոտնաթաթի վնավածքով, որի արդյունքում նա դուրս է մնացել Թոփ 50-ից։ Սեպտեմբերին Ռիոսը շահել է ևս մեկ տիտղոս, այս անգամ Հոնկոնգում, գերմանացի Ռայներ Շուտլերի նկատմամբ հաղթանակ տանելով եզրափակիչում։ Ռիոսը մրցաշրջան է վերադարձել հոկտեմբերին և մասնակցել է Սանտյագոի «Չելենջեր» մրցաշարին, որտեղ եզրափակիչում հաղթել է արգենտինացի Էդգարդո Մասաին։ Նաև եզրափակիչ է հասել Սքոթսդեյլի զուգախաղի մրցաշարում։ Ռիոսը տարին ավարտել է վարկանիշային աղյուսակի 39-րդ հորիզոնականում։

2002 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի մրցաշարջանի մեկնարկում նա լավ արդյունքներ է ունեցել, սակայն մեջքի վնասվածքը խանգարել է նրան մրցաշարջանը հաջող շարունակելու։ Դա նույն վնասվածքն էր, որի պատճառով նա երկու անգամ վիրահատության էր ենթարկվել և նա թույլ չի տալիս վերադառնալ մրցունակ մակարդակի։ Նրա լավագույն արդյունքները եղել են խառորդ եզրափակիչը Ավստրալիայի բաց առաջնությունում, կիսաեզրափակիչը Մայամիի մասթերսում և եզրափակիչը Ստոկհոլմի մրցաշարում, որտեղ նա պարտվել է Պարադորն Շրիչապանին։ Ռիոսը մրցաշարջնը ավարտել է կրկին լավագույն 25 թենիսիստների շրջանում՝ զբաղեցնելով վարկանիշային 24-րդ հորիզոնականը, սակայն չի կարողացել վերականգնվել վնասվածքներից, որոնք հետապնդում էին նրան 1999 թվականի վերջից։

2003 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինյա դել Մարի մրցաշարում (նախկին Սանտյագոի մրցաշար) Ռիոսը հասել է եզրափակիչ, պարտվելով իսպանացի Դևիդ Սանչեսին, չորրորդ անգամ պարտվելով հայրենիքում մասնակցած չորս եզրափակիչներում։ Այնուամենայնիվ, Ֆերնանդո Գոնսալեսի և Նիկոլաս Մասուի հետ միասին Չիլին ներկայացնելով Դյուսելդորֆում կայացած Աշխարհի թիմային առաջնությունում, նրանք հաղթանակ են տարել։ Նույն թվականին նա նաև արծաթե մեդալներ է նվաճել 2003 թվականի Պանամերիկյան խաղերի մենախաղի և զուգախաղի (Ադրիան Գարսիայի հետ) մրցաշարերում։ Մայիսին Ռիոսը իր վերջին խաղն է խաղացել ATP մակարդակի մրցաշարում, Ֆրանսիայի բաց առաջնության առաջին շրջանում պարտվելով Մարիո Անչիչին՝ 1-6 0-1 հաշվի ժամանակ դադարեցնելով մրցակցությունը։ 2003 թվականի ընթացքում Ռիոսը շատ քիչ մրցաշարերում է մասնակցել, որոնցից մեծամասնությունում դուրս է եկել մրցաշարից։ Դրա արդյունքում նա տարվա վերջին զբաղեցրել է դասակարգման աղյուսակի 105-րդ հորիզոնականը։

2004 թվական. Վերջին մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին, աշխարհի թիվ 1 ռակետ հռչակվելուց վեց տարի անց և մրցաշարերում երկարատև բացակայությունից հետո, Ռիոսը մրցաշարերին վերադարձել է Էկվադորի Սալինասի «Չելենջեր» մրցաշարում, որտեղ առաջին շրջանում նա հաղթել է Դավիդ Գոնսալեսին՝ 6-0, 6-0, սակայն հաջորդ փուլում զիջել է Խուան Պաբլո Գուզմանին։ Նա իր վերջին մրցախաղը անց է կացրել 2004 թվականի ապրիլին, որտեղ նա մրցակցելով Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսիի մրցաշարում, 16 ուժեղագույնների փուլում զիջել է Մարիանո Դելֆինոյին։

Վերջապես, 2004 թվականի հուլիսի 16-ին, մի քանի տարվա մշտական վնասվածքներից և մեջքի ցավերից հետո և ընդամենը 28 տարեկան հասակում, Մարսելո Ռիոսը Սանտյագոյում կայացած մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարել է թենիսից հեռանալում մասին։ Նա հրաժեշտի մրցաշար է կազմակարեպել հայրենի երկրում, ճանապարհորդելով մի քանի քաղաքներով և ընկերական հանդիպումների անց կացնելով միջազգային և տեղական թենիսիստների հետ, որոնց շարքում են եղել Պետր Կորդան և Գորան Իվանիշևիչը։ Շրջագայությունն ավարտվել է 2004 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Սանտյագոի ֆուտբոլային մարզադաշտում, որտեղ նա իր վերջին թենիսային մրցախաղն է անց կացրել արգենտինացի Գիլիերմո Կորիայի դեմ։

Ռիոսը մտադրություն է ունեցել մրցաշար վերադառնալ 2007 թվականի փետրվարին՝ Վինյա դել Մարի Movistar Open մրցաշարում, սակայն մեջքի անհանգստացնող վնասվածքի պատճառով հրաժարվել է այդ մտադրությունից։

2007 թվականի մարտի 30-ին Ռիոսը Movistar Arena-ում ընկերական խաղ է անց կացրել Անդրե Աղասիի հետ, որպես նշանավորում Ռիոսի աշխարհի թիվ 1 ռակետ դառնալը, երբ նա հաղթել էր ամերիկացուն։ 2008 թվականի հունիսի 24-ին Ռիոսը Փիթ Սամփրասին հաղթել է ցուցադրական խաղում, որը նշանավորում էր աշխարհի թիվ 1 ռակետի կոչմանն արժանանալու 10-րդ տարեդարձը։

Champions Tour[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մարտի 29-ին Ռիոսը, 30 տարեկան հասակում, նորամուտել է ATP Champions Tour-ում, մրցաշար նախկին թենիսիտների համար։ Իր առաջին մրցաշարում, հյուրընկալվելով Դոհայում, նա հաղթել է Թոմաս Մուստերին, Անրի Լեկոնտին, Պատ Կեշին և Սեդրիկ Պիոլինին՝ շահելով մրցաշարի հաղթողի տիտղոսը։ Հաջորդ շաբաթ նա կրկնել է այն, այս անգամ տիտղոս նվաճելով Հոնկոնգում, որտեղ նա եզրափակիչում հաղթել է նույնպես աշխարհի նախկին թիվ 1 ռակետ Թոմաս Մուստերին։ Ռիոսը հաղթել է վեց անընդմեջ մրցաշարերում, տիտղոսներ շահելով նաև Ալգարվի, Գրացի, Փարիզի և Էյնդհովենի մրցաշարերում։ Նրա ընդգրկումը մեծահասակների մրցաշարին բազմաթիվ բանավեճերի առիթ է հանդիսացել, քանի որ նա զգալիորեն երիտասարդ էր մրցակիցներից[3]։ Նա տարին ավարտելէ որպես թիվ 1, ընդհանուր առմամբ հաղթելով վեց մրցաշարում և անց կացնելով 25 խաղից բաղկացած հաղթական շարք, գրանցելով նվաճում, որպես միակ թենիսիստ պատմության մեջ, ով աշխարհի թիվ 1 ռակետ է եղել ինչպես կրտսեր, պրոֆեսիոնալ, այնպես էլ վետերանների մրցաշարերում։

2008 թվականի Ռիոսը վերադարձել է վետերանների մրցաշարին, որտեղ նա հաղթել է Բարսելոնայի և Ալգարվի մրցաշարերում։ 2008 թվականի հունիսի 22-ին նա Բրազիլիայի Սան Պաուլոյի մրցաշարում պարտվել է Փիթ Սամփրասին։ Ռիոսը վետերանների մրցաշրջանը եզրափակել է որպես համաշխարհային վարկանիշային աղյուսակի թիվ 3 ռակետ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիոսը ծնվել է Սանտյագոյում, Խորքե Ռիոս Ջարվիսի՝ ինժեներ և գործարար, և Ալիսիա Մայորգայի՝ ուսուցչուհի, ընտանիքում։ Նա ունի նաև ավագ քույր Պաուլա։

Ռիոսը Կոստա Ռիկացի Ջուլիան Սոտելային հանդիպել է 1998 թվականի սեպտեմբերին, երբ նա մարզվում էր Նիկ Բոլիտիերիի ակադեմիայում, Ֆլորիդա։ Ռիոսը և Սոտելան ամուսնացել են 2000 թվականի դեկտեմբերին Սանտյագոյում։ Նրանք ունեն դուստր Կոնստանցա, ով ծնվել է 2001 թվականի հունիսին։ 2004 թվականի մարտին նրանց ամուսնությունն ավարտվել է ամուսնույութությամբ, որն իրավաբանորեն ձևակերպվել է Կոստա Ռիկայում, քանի որ Չիլիում ամուսնական զույգին թույլ չէին տալիս ամունալուծվել մինչև 2004 թվականի նոյեմբեր։ 2004 թվականի ընթացքում Ռիոսը մարզական մեկնաբան է աշխատել ռադիոկայանում։

2005 թվականի ապրիլին Ռիոսն ամուսնացել է մոդել Մարիա Էժենի «Կենիտա» Լարաինի հետ, ֆուտբոլիստ Իվան Սամորանոյի նախկին հարսնացուի։ Զույգը հետագայում մեծ հասարակական աղմուկի առիթ է դարձել նույն թվականի սեպտեմբերին, Կոստա Ռիկայում տեղի ունեցած միջադեպից հետո, որում Լարաինը վնաբջվածք է ստացել, երբ Ռիոսը իբր նրան դուրս է շպրտել սեփական ավտոմեքենայից, մինչ նա գնում էր աղջկան այցելության։ Ռիոսը պնդել է, որ Լարաինի հետ ամուսնությունը եղել է «ամենամեծ սխալը իմ կյանքում»։

2008 թվականի մայիսին նա ամուսնացել է Պոլա Ռիոս Պավիչի հետ[4]։ Նրանք համատեղ ունեն հինգ երեխա. դուստր Իսիդորա (ծնվել է 2008 թվականի դեկտեմբերին), դուստր Կոլոմբա (ծնվել է 2010 թվականի հունիսին), ինչպես նաև եռյակ՝ որդի Մարսելո-կրտսեր և երկու դուստրեր Անտոնելա և Ագուստինա (ծնվել են 2011 թվականի դեկտեմբերին[5][6]։

2008 թվականի մարտին, Ռիոսի աշխարհի թիվ 1 ռակետ դարնալու 10-րդ տարեդարձի կապակցությամբ, լրագրող Նելսոն Ֆլորեսը իսպաներեն լեզվով հրապարակել է «El extraño del pelo largo» («Տարօրինակ մարդ երկար մազերով») անվանումով գիրքը, որտեղ վերարտադրվել են կրտսեր տարիքից մինչ ATP մենախաղի վարկանիշի գագաթը հասնելու նրա բոլոր ապրումները։

2011 թվականի նոյեմբերին անգլերեն լեզվով հրատարակվել է Մարկ «Սկուպ» Մալինովսկիի Ռիոսի մասին պատմող «Marcelo Rios: The Man We Barely Knew» («Մարսելո Ռիոս. Մարդ, ում համարյա չենք ճանաչել») գիրքը[7]։

2014 թվականի մայիսին Ռիոսը հարցազրույթում պնդել է, որ նա կարող է ունենալ Ասպերգերի համախտանիշ հիվանդությունը, չնայած բժշկի կողից պաշտոնական ախտորոշման բացակայությանը[8]։

Մասնակցություն մրցաշարերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր մրցաշարերի եզրափակիչներ (33)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ 31 (18–13)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությւոն
Մեծ Սաղավարտ (0)
Մասթերս գավաթ (0)
Մեծ Սաղավարտի գավաթ (1)
ATP Մասթերս մրցաշարեր (5)
ATP International Gold մրցաշարեր (2)
ATP International մրցաշարեր (10)
Տիտղոսներ ըստ ծածակույթների
Հարդ (7)
Գրունտ (9)
Խոտածածկ (0)
Գորգ (2)
Արդյունք No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Հաղթանակ 1. 1995 մայիսի 28 ATP Bologna Outdoor
Բոլոնիա, Իտալիա
Գրունտ Ուրուգվայ Մարսելո Ֆիլիպինի 6–2, 6–4
Հաղթանակ 2. 1995 հուլիսի 30 Dutch Open
Ամստերդամ, Նիդերլանդներ
Գրունտ Նիդերլանդներ Յան Սիմերինկ 6–4, 7–5, 6–4
Հաղթանակ 3. 1995 հոկտեմբերի 8 Կուալա Լումպուր, Մալայզիա Գորգ (i) Ավստրալիա Մարկ Ֆիլիպուսիս 7–6(8–6), 6–2
Պարտություն 1. 1995 հոկտեմբերի 29 Movistar Open
Սանտյագո, Չիլի
Գրունտ Չեխիա Սլավա Դոսեդել 7–6(7–3), 6–3
Պարտություն 2. 1996 մարտի 10 Tennis Channel Open
Սքոթսդեյլ, ԱՄՆ
Հարդ Հարավաֆրիկյան Հանրապետություն Ուեյն Ֆերեյրա 2–6, 6–3, 6–3
Պարտություն 3. 1996 ապրիլի 21 Torneo Godó
Բարսելոնա, Իսպանիա
Գրունտ Ավստրիա Թոմաս Մուստեր 6–3, 4–6, 6–4, 6–1
Հաղթանակ 4. 1996 մայիսի 26 Hypo Group Tennis International
Սանկտ Պյոլտեն, Ավստրիա
Գրունտ Իսպանիա Ֆելիքս Մանտիլյա 6–2, 6–4
Պարտություն 4. 1996 նոյեմբերի 10 Movistar Open
Սանտյագո, Չիլի
Գրունտ Արգենտինա Էռնան Գումի 6–4, 7–5
Պարտություն 5. 1997 փետրվարի 16 Marseille Open
Մարսել, Ֆրանսիա
Հարդ (i) Շվեդիա Թոմաս Էնկվիստ 6–4, 1–0, հրաժարում
Հաղթանակ 5. 1997 ապրիլի 27 Monte Carlo Masters
Մոնտե Կարլո, Մոնակո
Գրունտ Իսպանիա Ալեքս Կորետխա 6–4, 6–3, 6–3
Պարտություն 6. 1997 մայիսի 18 Rome Masters
Հռոմ, Իտալիա
Գրունտ Իսպանիա Ալեքս Կորետխա 7–5, 7–5, 6–3
Պարտություն 7. 1997 օգոստոսի 24 U.S. Pro Tennis Championships
Բոստոն, ԱՄՆ
Հարդ Նիդերլանդներ Շենգ Սհալկեն 7–5, 6–3
Պարտություն 8. 1997 նոյեմբերի 9 Movistar Open
Սանտյագո, Չիլի
Գրունտ Իսպանիա Խուլիան Ալոնսո 6–2, 6–1
Հաղթանակ 6. 1998 հունվարի 18 ATP Auckland
Օքլենդ, Նոր Զելանդիա
Հարդ Ավստրալիա Ռիչարդ Ֆրոմբերգ 4–6, 6–4, 7–6(7–3)
Պարտություն 9. 1998 փետրվարի 1 Ավստրալիայի բաց առաջնություն,
Մելբուրն, Ավստրալիա
Հարդ Չեխիա Պետր Կորդա 6–2, 6–2, 6–2
Հաղթանակ 7. 1998 մարտի 15 Indian Wells Masters
Ինդիան Ուելս, ԱՄՆ
Հարդ Միացյալ Թագավորություն Գրեգ Ռուսեդսկի 6–3, 6–7(15–17), 7–6(7–4), 6–4
Հաղթանակ 8. 1998 մարտի 29 Miami Masters
Մայամի, ԱՄՆ
Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անդրե Աղասի 7–5, 6–3, 6–4
Հաղթանակ 9. 1998 մայիսի 17 Rome Masters
Հռոմ, Իտալիա
Գրունտ Իսպանիա Ալբերի Կոստա Առանց խաղի
Հաղթանակ 10. 1998 մայիսի 24 Սանկտ Պյոլտեն, Ավստրիա Գրունտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վինսենթ Սպադեա 6–2, 6–0
Հաղթանակ 11. 1998 հոկտեմբերի 5 Մեծ Սաղավարտի գավաթ,
Մյունխեն, Գերմանիա
Հարդ (i) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անդրե Աղասի 6–4, 2–6, 7–6(7–1), 5–7, 6–3
Հաղթանակ 12. 1998 հոկտեմբերի 18 ATP Singapore
Սինգապուր
Գորգ (i) Ավստրալիա Մարկ Վուդֆորդ 6–4, 6–2
Պարտություն 10. 1999 ապրիլի 25 Monte Carlo Masters
Մոնտե Կարլո, Մոնակո
Գրունտ Բրազիլիա Գուստավո Կուերտեն 6–4, 2–1, ret.
Հաղթանակ 13. 1999 մայիսի 9 Hamburg Masters
Համբուրգ, Գերմանիա
Գրունտ Արգենտինա Մարիանո Զաբալեթա 6–7(5–7), 7–5, 5–7, 7–6(7–5), 6–2
Հաղթանակ 14. 1999 մայիսի 23 Սանկտ Պյոլտեն, Ավստրիա Գրունտ Արգենտինա Մարիանո Զաբալեթա 4–4, ret.
Պարտություն 11. 1999 հոկտեմբերի 10 ATP Shanghai
Շանհայ, Չինաստան
Հարդ Շվեդիա Մագնուս Նորման 2–6, 6–3, 7–5
Հաղթանակ 15. 1999 հոկտեմբերի 17 Singapore Հարդ (i) Շվեդիա Միքաել Թիլստրյոմ 6–2, 7–6(7–5)
Հաղթանակ 16. 2000 հուլիսի 23 ATP Umag
Ումագ, Խորվաթիա
Գրունտ Արգենտինա Մարիանո Պուերտա 7–6(7–1), 4–6, 6–3
Հաղթանակ 17. 2001 հունվարի 7 ATP Doha
Դոհա, Կատար
Հարդ Չեխիա Բոգդան Ուլիգրախ 6–3, 2–6, 6–3
Հաղթանակ 18. 2001 սեպտեմբերի 30 Hong Kong Open
Հոնկոնգ
Հարդ Գերմանիա Ռայներ Շուտլեր 7–6(7–3), 6–2
Պարտություն 12. 2002 հոկտեմբերի 27 Stockholm Open
Ստոկհոլմ, Շվեդիա
Հարդ (i) Թաիլանդ Պարադորն Շրիչապան 6–7(2–7), 6–0, 6–3, 6–2
Պարտություն 13. 2003 փետրվարի 16 Movistar Open
Վինյա դել Մար, Չիլի
Գրունտ Իսպանիա Դավիդ Սանչես 1–6, 6–3, 6–3

Զուգախաղ 2 (1–1)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակ (1)

No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակից Հաշիվ
1. 1995 հուլիսի 30 Dutch Open
Ամստերդամ, Նիդերլանդներ
Գրունտ Նիդերլանդներ Շենգ Սհալկեն Ավստրալիա Ուեյն Արթուրս
Միացյալ Թագավորություն Նեյլ Բրոդ
7–6, 6–2

Պարտություն (1)

No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակից Հաշիվ
1. 2001 մարտի 11 Tennis Channel Open
Սքոթսդեյլ, ԱՄՆ
Հարդ Նիդերլանդներ Շենգ Սհալկեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դոնալդ Ջոնսոն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջարեդ Պալմեր
7–6(7–3), 6–2

Թիմային մրցաշարերի հաղթանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Հաղթանակ 1. 2003 մայիսի 24 Աշխարհի թիմային գավաթ
Դյուսելդորֆ, Գերմանիա
Գրունտ Չիլի Ֆերնանդո Գոնսալես
Չիլի Նիկոլաս Մասու
Չեխիա Իրժի Նովակ
Չեխիա Ռադեկ Շտեպանեկ
2–1

Այլ հաղթանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ 1 (1 արծաթե մեդալ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Արծաթ 2003 Պանամերիկյան խաղեր Հարդ Բրազիլիա Ֆերնանդո Մելիկենի 7–5, 6–7(6–8), 6–7(5–7)[9]

Զուգախաղ 1 (1 արծաթե մեդալ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Խաղթնկեր Մրցակիցներ Հաշիվ
Արծաթ 2003 Պանամերիկյան խաղեր Հարդ Չիլի Ադրիան Գարսիա Մեքսիկա Ալեխանդրո Էռնանդես
Մեքսիկա Սանտյագո Գոնսալես
7–6(7–5), 2–6, 3–6[10]

Մենախաղի մրցաշարերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար 1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 ՀՄ Հ–Պ Հ %
Մեծ Սաղավարտ
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան 1/4 Ե ՉՄ ՉՄ 1 շրջան 1/4 ՉՄ 0 / 5 14–5 74%
Ֆրանսիայի բաց առաջնություն ՉՄ 2 շրջան 2 շրջան 4 շրջան 4 շրջան 1/4 1/4 1 շրջան 2 շրջան ՉՄ 1 շրջան 0 / 9 17–9 65%
Ուիմբլդոն ՉՄ ՉՄ 1 շրջան ՉՄ 4 շրջան 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 3 3–3 50%
ԱՄՆ բաց առաջնություն ՉՄ 2 շրջան 1 շրջան 2 շրջան 1/4 3 շրջան 4 շրջան 3 շրջան 3 շրջան 3 շրջան ՉՄ 0 / 9 17–9 65%
Մեծ Սաղավարտի Հ–Պ 0–0 2–2 1–3 4–3 14–4 12–4 7–2 2–2 3–3 6–2 0–1 0 / 26 51–26 66%
Տարվա ամփոփիչ մրցաշար
ATP Tour World Championships ԽՓ 0 / 1 0–1 0%
Մեծ Սաղավարտի գավաթ 1/4 Հ ՉԱ 1 / 2 4–1 80%
Օլիմպիական խաղեր
Օլիմպիական խաղեր ՉԱ ՉՄ ՉԱ 1 շրջան ՉԱ 0 / 3 0–1 0%
Դևիսի գավաթ
Դևիսի գավաթ I խումբ I խումբ I խումբ Փլեյ-օֆֆ I խումբ Փլեյ-օֆֆ Փլեյ-օֆֆ Փլեյ-օֆֆ I խումբ I խումբ 0 / 10 25–10 71%
ATP Մասթերս մրցաշարեր
Indian Wells Masters
Ինդիան Ուելս
ՉՄ ՉՄ 3 շրջան 1/2 2 շրջան Հ 3 շրջան 2 շրջան 1 շրջան 3 շրջան 2 շրջան 1 / 9 16–8 67%
Miami Masters
Մայամի
ՉՄ ՉՄ 3 շրջան 3 շրջան 3 շրջան Հ 4 շրջան 4 շրջան 2 շրջան 1/2 4 շրջան 1 / 9 20–7 74%
Monte Carlo Masters
Մոնտե Կարլո
ՉՄ ՉՄ Ո 1/2 Հ ՉՄ Ե 1 շրջան 2 շրջան 3 շրջան ՉՄ 1 / 6 16–4 80%
Rome Masters
Հռոմ
ՉՄ ՉՄ 2 շրջան 1/4 Ե Հ 1 շրջան 1 շրջան 2 շրջան ՉՄ ՉՄ 1 / 7 15–6 71%
Hamburg Masters
Համբուրգ
ՉՄ ՉՄ ՉՄ 1/2 3 շրջան 2 շրջան Հ 1/2 2 շրջան ՉՄ ՉՄ 1 / 6 14–5 74%
Canada Masters
Կանադա
ՉՄ ՉՄ ՉՄ 1/2 ՉՄ ՉՄ ՉՄ 3 շրջան ՉՄ 3 շրջան ՉՄ 0 / 3 7–3 70%
Cincinnati Masters
Ցինցինատի
ՉՄ ՉՄ 1 շրջան ՉՄ 3 շրջան 2 շրջան ՉՄ 2 շրջան ՉՄ 2 շրջան ՉՄ 0 / 5 4–5 44%
Madrid Open
Մադրիդ (Շտուտգարտ)
ՉՄ ՉՄ ՉՄ 1/4 1/4 1/4 1/4 ՉՄ 3 շրջան 2 շրջան ՉՄ 0 / 6 11–5 69%
Paris Masters
Փարիզ
ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան 2 շրջան 1/4 2 շրջան ՉՄ ՉՄ 1 շրջան ՉՄ 0 / 5 2–5 29%
Մասթերս Հ–Պ 0–0 0–0 5–4 20–8 16–7 20–3 14–6 10–7 4–5 12–7 3–1 5 / 56 104–48 68%
Կարիերայի վիճակագրություն
Տիտղոսներ 0 0 3 1 1 7 3 1 2 0 0 18
Եզրափակիչներ 0 0 4 4 5 8 5 1 2 1 1 31
Ընդամենը Հ–Պ 0–1 12–11 41–21 57–25 60–26 68–17 47–18 29–23 31–19 32–21 14–10 391–192 67%
Հ % 0% 52% 66% 70% 70% 80% 72% 56% 62% 60% 58% 67%
Վարկանիշ տարվա վերջին 562 107 25 11 10 2 9 37 39 24 105 $9, 567, 686

Կարիերայի ընթացքում ATP մրցաշարերում վաստակած մրցանակային գումարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Հիմնական հաղթանակներ ATP հաղթանակներ Ընդամենը հաղթանակներ Գումար($) Գումարային վարկանիշ
1997 0 1 1 1, 397, 445 Արխիվացված 2012-12-18 Wayback Machine 12 Արխիվացված 2012-12-18 Wayback Machine
1998 0 7 7 3, 420, 054 Արխիվացված 2006-06-14 Wayback Machine 2 Արխիվացված 2006-06-14 Wayback Machine
1999 0 3 3 1, 794, 244 Արխիվացված 2011-07-16 Wayback Machine 5 Արխիվացված 2011-07-16 Wayback Machine
2000 0 1 1 493, 816 Արխիվացված 2012-11-08 Wayback Machine 40 Արխիվացված 2012-11-08 Wayback Machine
2001 0 2 2 466, 025 Արխիվացված 2009-07-01 Wayback Machine 43 Արխիվացված 2009-07-01 Wayback Machine
2002 0 0 0 506, 160 Արխիվացված 2013-05-12 Wayback Machine 39 Արխիվացված 2013-05-12 Wayback Machine
2003 0 0 0 308, 140 Արխիվացված 2012-02-05 Wayback Machine 73 Արխիվացված 2012-02-05 Wayback Machine
Կարիերայում 0 18 18 9, 713, 771 Արխիվացված 2009-02-05 Archive-It 47 Արխիվացված 2009-02-05 Archive-It

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ATP վեբկայք
  2. ČSFD (չեխերեն) — 2001.
  3. McEnroe angry over young seniors. BBC News
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  7. http://newyorktennismagazine.com/article3582/new-york-tennis-magazine-book-preview-marcelo-rios-man-we-barely-knew
  8. Chernin, Andrew; Alvújar, José (2014 թ․ մայիսի 10). «Creo que soy Asperger» [I think I'm an Asperger]. Sábado (Spanish). No. 816. Սանտյագո de Չիլի. El Mercurio. էջեր 4–9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Marcelo Ríos regaló opción de obtener oro en los Juegos Panamericanos» [Marcelo Ríos gave the option to obtain gold at the Pan American Games]. Radio Cooperativa (Spanish). 2003 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Dobles Չիլիno de tenis tampoco pudo obtener el oro en Santo Domingo» [Չիլիan tennis doubles neither could obtain gold in Santo Domingo]. Radio Cooperativa (Spanish). 2003 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսելո Ռիոս» հոդվածին։