Մարկգրաֆյան օպերային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկգրաֆյան օպերային թատրոն
Margravial Opera House Bayreuth*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Մարկգրաֆյան օպերային թատրոնի շենք
Երկիր Գերմանիա Գերմանիա
Տիպ մշակութային
Չափանիշներ i, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Կոորդինատներ 49°56′40″ հս․ լ. 11°34′43″ ավ. ե.HGЯO
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2012  (36 նստաշրջան)
Համար 1379
Մարկգրաֆյան օպերային թատրոն (Գերմանիա)##
Մարկգրաֆյան օպերային թատրոն (Գերմանիա)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1379
ռուս..անգլ..ֆր.

Մարկգրաֆյան օպերային թատրոն[1] (գերմ.՝ Markgräfliches Opernhaus), 18-րդ դարում ուշ բարոկկոյի ոճով կառուցված արքունական օպերային թատրոն Գերմանիայի Բայրոյթ քաղաքում, 2012 թվականի հունիսի 30-ին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում[2]։ Յուրատեսակ թանգարանի նմանվող այս շինությունը բարոկկո ոճի այն եզակի թատրոններից է, որը պահպանել է իր նախնական տեսքն իր ողջ շքեղությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերային թատրոնը կառուցվել է 1744-1748 թթ. ընթացքում, ճարտարապետ Ժոզեֆ սան Պիերի նախագծով, արքայադուստր Վիլհելմինայի՝ Ֆրիդրիխ II Մեծի դստեր ու մարկգրաֆ Ֆրիդրիխ III-ի կնոջ պատվերով, նրա հարսանիքի առթիվ։ Թատրոնի ներքին մասի ձևավորումը վստահվել էր ժամանակի ամենահայտնի ճարտարապետներից մեկին՝ Ջուզեպպե Գալի Բիբիանային ու նրա որդուն՝ Կարլոյին։

Մարկգրաֆյան թատրոնն իր ժամանակի լավագույն օպերային թատրոններից էր. այն տեղավորում էր 500 այցելու, որոնցից յուրաքանչյուրը հնարավորություն էր ստանում լիարժեք կերպով վայելել արքունական օպերաները, քանի որ թատրոնում մշտապես համապատասխան մթնոլորտ էր տիրում։ Թատրոնի ներքին ճոխությունն ապահովում են օթյակների երեք թատերահարկերը, որոնք պատրաստված են փայտից ու շքեղ ձևավորված ներկված գործվածքներից և խորհրդանշում են հասարակության բոլոր երեք շերտերի հավասարությունն ու միասնականությունը։

Մարկգրաֆի ու նրա կնոջ համար հատուկ օթյակ էր կառուցվել, սակայն վերջիններս նախընտրում էին բեմն ավելի մոտ տարածությունից տեսնել՝ տեղավորվելով առաջին շարքում, այդ պատճառով այս օթյակը ձևական բնույթ էր կրում ու սովորաբար դատարկ էր մնում։ Մարկգրաֆի կինը՝ արքայադուստր Վիլհելմինան, ակտիվորեն մասնակցում էր թատրոնի կյանքին՝ հանդես գալով որպես հեղինակ, դերասան, սցենարիստ, երգահան, բեմադրիչ ռեժիսոր ու երգչուհի։

Մարկգրաֆյան օպերային թատրոնը լիովին համապատասխանում էր ժամանակի պերճաշուք ճարտարապետության ավանդույթներին։ Իր փառահեղ տեսքով այն գրավում էր բավարական բարձր հասարակության ուշադրությունն ու ընդունում բազմաթիվ հեղինակավոր միջոցառումներ, տոնակատարություններ ու այլ հանդիսավոր արարողություններ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ամերիկացիները տիրանում են շինությանը և այն վերադարձնում են թատրոնին միայն 1947 թվականի ամռանը։ Նույն թվականի օգոստոսին թատրոնում արդեն մեկշաբաթյա փառատոն է կազմակերպվում՝ նվիրված Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտին ու նրա ստեղծագործություններին։

2000-2009 թթ. Մարկգրաֆյան թատրոնում անցկացվում էր Բարրոկոյի բայրոյթյան ամենամյա փառատոնը, որի շրջանակներում վերածնվում էին օպերային վաղ արվեստի հայտնի և արժեքավոր շատ գործեր[3]։

Մարկգրաֆյան թատրոնը գրեթե ամբողջությամբ պահպանել է իր տեսքը թե՛ արտաքինից, թե՛ ներսից։ Այս առումով բացառություն են կազմում միայն թատրոնի վարագույրները, որոնք հանվել են 1812 թվականին Նապոլեոնի զորքի կողմից, դեպի Ռուսաստան արշավից առաջ։

Թատրոնի բեմը Գերմանիայի ամենախորը բեմերից մեկն է՝ 27 մ.[4]: Այս բեմով, և առհասարակ, ամբողջ թատրոնը հիացրել է նույնիսկ մեծն Ռիխարդ Վագներին։ Ոգեշնչվելով այս շինության գեղեցկությամբ՝ Վագները նախաձեռնում է օպերային մեկ այլ թատրոնի կառուցումը Բայրոյթի հարավում, որը ստանում է Բայրոյթյան փառատոնային թատրոն անունը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • August Gebeßler: Stadt und Landkreis Bayreuth. Die Kunstdenkmäler von Bayern, Kurzinventare, VI. Band. Deutscher Kunstverlag. München 1959, S. 47–50.
  • Sabine Henze-Döhring: Markgräfin Wilhelmine und die Bayreuther Hofmusik. Heinrichs-Verlag. Bamberg 2009, ISBN 978-3-89889-146-2.
  • Ludwig Schiedermair: Bayreuther Festspiele im Zeitalter des Absolutismus, Leipzig 1908.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://bigenc.ru/fine_art/text/1846155 Արխիվացված 2017-01-16 Wayback Machine БРЭ|Байрёйт|id=1846155|автор=В. Н. Стрелецкий, А. Н. Шукурова|том= 2|страницы= 665—666
  2. «Margravial Opera House Bayreuth». UNESCO. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
  3. «Байройтский фестиваль барокко». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  4. «Margravial Opera House». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկգրաֆյան օպերային թատրոն» հոդվածին։