Մարկ Լևի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Լևի
Ծնվել էհոկտեմբերի 16, 1961(1961-10-16)[1][2][3][…] (62 տարեկան)
ԾննդավայրԲուլոն Բիյանկուր, Ֆրանսիա[4]
Մասնագիտությունդերասան, գրող, կինոպրոդյուսեր և վիպասան
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզ Դոֆին համալսարան
Ժանրերվեպ
Ուշագրավ աշխատանքներԵթե միայն դա ճիշտ լիներ և Vous revoir?
Պարգևներ
Կայքmarclevy.info
 Marc Lévy Վիքիպահեստում

Մարկ Լևի (հոկտեմբերի 16, 1961(1961-10-16)[1][2][3][…], Բուլոն Բիյանկուր, Ֆրանսիա[4]), ֆրանսացի գրող։ Հայտին է դարձել իր առաջին ՝ Et si c'était vrai... (հայերեն՝ Եվ եթե դա լիներ ճիշտ․․․) վեպով, որի հիման վրա 2005 թվականին նկարահանվեց «Երկնքի և երկրի միջև» ֆիլմը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Լևինը ծնվել է 1961 թվականին Բուլոնում հրեական ընտանիքում։ Երկրորոդ համաշխարհահային պատերազմի տարիներին նրա հայրը ՝ Ռայմոն Լևինը (ֆր.՝ Raymond Lévy, ծնվ․1923) ով լինելով գրող մասնակցեց Ֆրանսիական դիմադրական շարժմանը Թուլուզում Մարսել Լանգերի(ֆր.՝ Marcel Langer) կազմած 35-րդ միջազգային կոմունիստական խմբում։ Հետագայում հրապարակված հոր և հորեղբոր՝ Կլոդ Լևիի հուշերը[5][6][7][8], կդառնան Մարկ Լևիի «Ազատության երեխաները» վեպի հիմքը[9][10]:Նրա մայրը անշարժ գույքով զբաղվող գործակալ էր[11]։ 1979 թվականին 18 տարեկան հասակում Մարկը« Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության անդամ դարձավ, որտեղ երեք տարի անց նշանակվեց Փարիզի Արտակարգ իրավիճակների օգնության արևմտյան բաժնի տարածաշրջանային տնօրեն։

1983 թվականին Լևին ընդունվեց Փարիզ-Դոֆին համալսարան և մեկ տարի անց լինելով արդեն երկրորդ կորրսի ուսանող իր երկու գործընկերներ Միշել Բենդավիդի և Խավիար Պոնիսինի հետ ստեղծեց իր առաջին «Logitec France» ընկերություն[12]։ Ընկերությունը ի սկզբանե հիմնված էր Փարիզի Վոլտեր կառամատույցի տարածքում, որը հետագայում տեղափոխվեց Բուլոն։

1984 թվականին Մարկը տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ դարձավ Կալիֆորնիայում և Կոլորադոյում գտնվող երկու ընկերությունների հիմնադիրներից մեկը, որոնք մասնագիտացած էին համակարգչային գրաֆիկայի ոլորտում։

1988 թվականից մինչև 1990 թվականը Մարկը ստեղծել և ղեկավարել է Ֆրանսիայի Կանն քաղաքի մոտակայքում գտնվող Սոֆիա Անտիպոլիս համալսարանի համակարգչային պատկերների մշակման ստուդիան։ Ծրագիրը անհաջողության մատնվեց ինչը հանգեցեցրեց 1989 թվականին ընկերության կորստին, որը սնանկացավ մի քանի ամիս անց։ Վերադառնալով Ֆրանսիա 1991 թվականին նա 29 տարեկան հասակում որոշում է զրոյից իր կնոջ երբոր հետ ստեղծել շինարարությամբ և ինտերիեր դիզայնով զբաղվող Eurythmic-Cloiselec ընկերությունը։

1998 թվականին Մարկ Լևինը գրում է իր առաջին՝ «Et si c'était vrai...»(հայերեն՝ Եվ եթե դա լիներ ճիշտ․․․) գիրքը։ 2000 թվականին իր առաջին վեպի մեծ հաջողությունից հետո Մարկ Լևինը 38 տարեկան հասակում դուրս է գալիս իր ստեղծած ընկերությունից և բնակություն հաստատում Լոնդոնում, որպեսզի միայն կենտորնան գրելու վրա։ Նրա «Et si c'était vrai...»(հայերեն՝ Եվ եթե դա լիներ ճիշտ․․․) գիրքը թարգմանվել է ավելի քան 40 լեզուներով, հրատարակվել 32 երկրներում և վաճառվել 5 միլիոն օրինակով, 2 տարի շարունակ լինելով բեստսելեր։ DreamWorks-ը ձեռք է բերում գրքի հիման վրա ֆիլմ նկարելու իրավունքը և 2005 թվականին էկարններ է բարձրանում Մարկ Ուոթերսի« Երկնքի և երկրի միջև» ֆիլմը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակությանը թիվը Ֆրանսիայում Բնօրինակ անուն Հայերեն անուն
2000 ֆր.՝ Et si c'était vrai...


(գրքի էկրանաորումից հետո հրատարակվում է «Երկնքի և երկրի միջև» անունով )

2001 ֆր.՝ Où es-tu?
2003 ֆր.՝ Sept jours pour une éternité
2004 ֆր.՝ La prochaine fois
2005 ֆր.՝ Vous revoir
2006 ֆր.՝ Mes amis, mes amours
2007 ֆր.՝ Les enfants de la liberté
2008 ֆր.՝ Toutes ces choses qu'on ne s'est pas dites Այն բառերը, որոնք մենք իրար չասացինք
2009 ֆր.՝ Le Premier Jour
2009 ֆր.՝ La première nuit
2010 ֆր.՝ Le voleur d'ombres
2011 ֆր.՝ L’étrange voyage de Monsieur Daldry Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը
2012 ֆր.՝ Et si c'était a refaire
2013 ֆր.՝ Un sentiment plus fort que la peur
2014 ֆր.՝ Une autre idée du bonheur

2015 ֆր.՝  Elle et Lui
2016 ֆր.՝ L’Horizon à l’envers[13]
2017 ֆր.՝  La dernière des Stanfield

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #123731372 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Lévy C., Lévy R. Une histoire vraie. — Paris: Les éditeurs français réunis, 1953.
  6. Lévy C. Les parias de la résistance. — Paris: Calmann-Lévy, 1970.
  7. Lévy C., Tillard P. La Grande Rafle du Vel d'Hiv: 16 juillet 1942 / (с предисловием Ж. Кесселя). — Paris: Tallandier, 1967 (переиздана в 1968—2010 годах).
  8. Lévy R. Schwartzenmurtz Ou L'Esprit De Parti: Roman. — Paris: Albin Michel, 1977.
  9. «65 Jahre Résistance» (գերմաներեն). Сайт Марка Леви в Германии. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 29-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  10. «Interview de Marc Lévy (Les enfants de la liberté)» (ֆրանսերեն). madmoiZelle.com. 2007 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 29-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  11. Baptiste Touverey, « Marchan d'évasion », Vanity Fair, avril 2016, pages 142-149 et 188-189.
  12. {{{վերնագիր}}}. — ISSN 0153-4831.
  13. «Марк Леви | ТОП КНИГ». top-knig.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Լևի» հոդվածին։