Մարիո Կասաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիո Կասաս
Mario Casas
Դիմանկար
Ծնվել էհունիսի 12, 1986(1986-06-12) (37 տարեկան)
ԾննդավայրԼա Կորունյա, Գալիսիա, Իսպանիա[1]
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունդերասան, մոդել, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և կինոռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
Կայքmariocasas.org
 Mario Casas Վիքիպահեստում

Մարիո Կասաս Սիերա (իսպ.՝ Mario Casas Sierra, հունիսի 12, 1986(1986-06-12), Լա Կորունյա, Գալիսիա, Իսպանիա[1]), իսպանացի դերասան։

Մարիոյի մանկության երազանքն էր դառնալ ոստիկան կամ հրշեջ ծառայության աշխատող։ Որոշ ժամանակ անց նա ցանկանում է դառնալ դերասան։ Կասասն ունի քույր՝ Շեիլա, և երկու եղբայր՝ Քրիստիան և Oսկար։ Մարիո Կասասը հանդիպել է դերասանուհի Մարիա Վալվերդեի հետ[2]։

Նա խաղացել է «Երեք մետր երկնքի մակարդակից վերև», «Ես ցանկանում եմ քեզ», «Տապան», «Պակո», «Խումբ 7», «Ուղեղի արտահոսք», «Նեոնային մարմին», «Ամառային անձրև», «Սեքս, խնջույքներ և սուտ» « Լա Մուլ», «Երկնային դրախտ», «Լոս 33 », «Իսմաել», «Վհուկները` Սուգարամուրդիից» ֆիլմերում։ Առաջին տասը տարիների ընթացքում Մարիոն նկարահանվում էր տարբեր գովազդներում[3]։ 18 տարեկանում Կասասը տեղափոխվում է Մադրիդ և ընդունվում «Քրիստինա Ռոտա» դպրոց։ Առաջին էկրանային դեբյուտը եղել է Անտոնիո Բանդերասի «Ամառային անձրև» ֆիլմը[4]։ Այս ֆիլը սիրո մասին է և փիլիսոփայական իմաստ ունի։ Ֆիլմի ռեժիսորը հայտնի Անտոնի Բանդերասն է։ Նույն տարում (2006 թ.) դեռահաս Մարիոն նկարահանվում է իսպանական «SMS» ֆիլմում։ Նա խաղացել է «Պակոն և նրա մարդիկ» կատակերգությունում։ Այս սերիալը նկարահանվել է ավելի քան 5 տարի և շատ սիրված է եղել հանդիսատեսի կողմից։

2010 թ. դեկտեմբերի 3-ին լույս է տեսնում «Երեք մետր երկնքի մակարդակից վերև», ֆիլմը, որտեղ Մարիոն խաղում է գլխավոր դերը։ Այս ֆիլմը նրան առավել հայտնի դարձրեց։ ACE մրցանակաբաշխության ժամանակ նա արժանացավ լավագույն դերասանի տիտղոսին[5]։ 2012 թ. լույս է տեսնում «Երեք մետր երկնքի մակարդակից վերև», ֆիլմի շարունակությունը՝ «Երեք մետր երկնքի մակարդակից վերև. Ես ցանկանում եմ քեզ» ֆիլմը։ 2011-2013 թթ. Մարիոն նկարահանվել է իսպանական «Տապան» սերիալում։

2013 թ. մայիսի 5-ին լույս է տեսնում «Լա Մուլ» ֆիլմը, որտեղ նա խաղում է գլխավոր դերը[6]։ Նույն տավա հոկտեմբերին Սան-Սեբաստիան փառատոնում տեղի է ունենում «Վհուկները` Սուգարամուրդիից» ֆիլմի պրիմերիան։ 2013 թ. ամռանը Մարիոն նկարահանվել է իր առաջին անգլալեզու ֆիլմում, որի պրիմերան տեղի կունենա 2014 թ. մայիսին։ 2013 թ. ձմռանը լույս է տեսնում «Իսմաել» ֆիլմը։ 2014 թ. հունվարին Մարիոն Կասասը և Անտոնիո Բանդերասը միասին նկարահանվել են «Los 33» ֆիլմում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1037107039 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Cheremisina Maya Ivanovna (30.09.1924 - 5.12.2013)». Sibirskiy filologicheskiy zhurnal (1): 264–266. 2014 թ․ մարտի 1. doi:10.17223/18137083/46/39. ISSN 1813-7083.
  3. Мелентьев, В. В.; Шилин, М. Б. (2013). «XXIV Международная конференция "Морские берега – эволюция, экология, экономика", г. Туапсе, 1–6 октября 2012 г.». Исследования Земли из космоса. 2013 (2): 88–91. doi:10.7868/s0205961413020073. ISSN 0205-9614.
  4. «Сыченко Е.В. Замечания Комитета ООН по правам человека к России, принятые 31 марта 2015 года: их правовой статус и проблема защиты прав человека на территории Восточной Украины». Международные отношения. 3 (3): 313–317. 2015-03. doi:10.7256/2305-560x.2015.3.14900. ISSN 2305-560X.
  5. «Сыченко Е.В. Замечания Комитета ООН по правам человека к России, принятые 31 марта 2015 года: их правовой статус и проблема защиты прав человека на территории Восточной Украины». Международные отношения. 3 (3): 313–317. 2015-03. doi:10.7256/2305-560x.2015.3.14900. ISSN 2305-560X.
  6. «Борисов Н.С. Из истории тверского княжеского дома. Дата рождения великого князя Михаила Ярославича». Исторический журнал: научные исследования. 6 (6): 29–38. 2018-06. doi:10.7256/2454-0609.2018.6.28112. ISSN 2454-0609.
  7. «Колдушко А.А. «Больше, чем расстрелять, со мной ничего сделать не могут…»: подданные Германии на Кизеловском показательном процессе 1937 г.». Исторический журнал: научные исследования. 5 (5): 543–552. 2016-05. doi:10.7256/2222-1972.2016.5.20354. ISSN 2222-1972.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Կասաս» հոդվածին։