Մարինա Պլոտնիկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինա Պլոտնիկովա
Դիմանկար
Ծնվել էմայիսի 11, 1974(1974-05-11)
ԾննդավայրZubrilovo, Տամալինսկի շրջան, Պենզայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 30, 1991(1991-06-30) (17 տարեկան)
Մահվան վայրՊենզայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՊենզայի մարզ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության հերոս
 Marina Plotnikova Վիքիպահեստում

Մարինա Պլոտնիկովա (ռուս.՝ Мари́на Влади́мировна Пло́тникова, մայիսի 11, 1974(1974-05-11), Zubrilovo, Տամալինսկի շրջան, Պենզայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 30, 1991(1991-06-30), Պենզայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային աշակերտուհի, միջնակարգ դպրոցի շրջանավարտ, իր կյանքի գնով փրկել է երեք խեղդվող երեխաների։ Ռուսաստանի Դաշնության առաջին կին հերոսը (1992, հետմահու)[1]։ Տարիքով Ռուսաստանի Դաշնության ամենաերիտասարդ հերոսներից մեկը (15-ամյա Մագոմեդ Տաշուհաջիևի հետ)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Պլոտնիկովան ծնվել է 1974 թվականի մայիսի 11-ին Զուբրիլովո գյուղում՝ բազմազավակ ընտանիքում։ Մարինան ընտանիքի երրորդ երեխան էր, մայրը՝ Տատյանա Նիկոլաևնան նրան դաստիարակել է վեց եղբայրների և քույրերի՝ Սերգեյի, Նատալյայի, Ժաննայի, Ելենայի, Ալեքսանդրի և Վլադիմիրի հետ[2]։

Հայրենի գյուղում գերազանցությամբ ավարտել է տարրական դպրոցը, եղել է պիոներ, որից հետո մտել է կոմերիտմիության շարքեր։ Ակտիվորեն մասնակցել է հասարակական կյանքին։ Եղել է իր դասղեկի՝ Վ. Մ. Միզինայի առաջին օգնական։ 1991 թվականին հայրենի գյուղում ավարտել է միջնակարգ դպրոցը։

1991 թվականի հունիսի 30-ին[3] Մարինայի երկու կրտսեր քույրերը՝ Ժաննան և Լենան, ընկերուհի՝ Նատալյա Վորոբյևայի հետ լողում էին Հոպյոր գետի ափին։ Երեկոյան գետի մոտ եկել էր Մարինան։ Վորոբյովան ափից հեռացել էր և, հայտնվելով հատակին, սկսել է խորտակվել։ Մարինան նետվել է նրա հետևից և հրել նրան առափնյա թփերի մոտ, բայց տեսել է, որ իր երկու քույրերը, վախենալով Վորոբյովայի համար, նույնպես նետվել են նրա հետևից։ Ընկնելով հորձանուտ՝ Ժաննան և Լենան սկսել էին խորտակվել։ Մարինան փրկել է նրանց, բայց ուժասպառ լինելով՝ մահացել։

Թաղված է հայրենի Զուբրիլովո գյուղում։

17-ամյա աղջկա մահը մեծ հայտնիություն է ստացել և լայնորեն քննարկվել է տարածաշրջանային մամուլում։ Արարքը համեմատվել է Հայրենական մեծ պատերազմի հերոս երեխաների սխրանքների հետ։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինի 1992 թվականի օգոստոսի 25-ի № 925 հրամանով «երեք խեղդված երեխաների փրկության գործում ցուցաբերած արիության և հերոսության համար» Մարինե Պլոտնիկովային շնորհվել է Ռուսաստանի Դաշնության Հերոսի կոչում (հետմահու)[4]։ Նա Ռուսաստանի Դաշնության պատմության մեջ դարձել է վեցերորդ մարդը և առաջին կինը[5], որն արժանացել է այդ կոչմանը (մինչ այդ նրան կոչում շնորհվել է միայն երեք օդաչուների և երկու տիեզերագնացների)[Նշում 1]։

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության հերոս (1992 թվականի օգոստոսի 25, հետմահու)։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի սեպտեմբերի 3-ին Պենզայի մարզի օրենսդիր ժողովի որոշմամբ Մարինա Պլոտնիկովայի անունով կոչվել է Պենզայի մարզի Թամալայի շրջանի Զուբրիլովո գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոցը (փակվել է 2014 թվականին), որը նա ավարտել էր 1991 թվականին[6]։

Մարինա Պլոտնիկովայի անունը, որպես Ռուսաստանի Դաշնության հերոս, տեղադրվել է «Փառք հերոսներին» կոթողի վրա, որը բացվել է 2011 թվականին Պենզայում՝ «Ռոստոկ» հուշարձանի մոտ, Սուրա գետի ափին։

2009 թվականից Պենզայի մարզի Թամալինի շրջանի Վարվարինո գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոցում գործում է «Այրվող սրտեր» կամավորական կազմակերպությունը, որը 2014 թվականից կրում է Ռուսաստանի հերոս Մարինա Պլոտնիկովայի անունը[7][8][9][10][11]։

2016 թվականի հուլիսի 29-ին Թամալայում բացվել են Պենզայի մարզի Թամալայի շրջանից Ռուսաստանի հերոսների` Մարինա Պլոտնիկովայի և Ռոման Կիտանինի կիսանդրիները[12]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Первые Герои Российской Федерации:
    1. Крикалёв, Сергей Константинович (11 апреля 1992, медаль «Золотая Звезда» № 1);
    2. Осканов, Суламбек Сусаркулович (11 апреля 1992, медаль «Золотая Звезда» № 2);
    3. Калери, Александр Юрьевич (11 августа 1992, медаль «Золотая Звезда» № 3);
    4. Горбунов, Владимир Михайлович (16 августа 1992, медаль «Золотая Звезда» № 4);
    5. Таскаев, Роман Петрович (16 августа 1992, медаль «Золотая Звезда» № 5);
    6. Плотникова, Марина Владимировна (25 августа 1992, медаль «Золотая Звезда» № 6).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Герои России и их подвиги». РИА Новости. 2012 թ․ մարտի 20. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  2. ««Подвигу жить вечно» / Во славу родной земли». Администрация Тамалинского района. 18.03.2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
  3. «В селе Зубрилово Тамалинского района прошло выездное мероприятие «Марина, мы помним тебя всегда»». Администрация Тамалинского района. 6.07.2015. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
  4. Собрание актов Президента и Правительства Российской Федерации. — 1992. — № 9. — Ст. 618.
  5. Двадцать лет назад, 20 марта 1992 г., установлено звание Героя Российской Федерации и учреждена медаль "Золотая звезда" // Время России. — АНО «Национальный центр трудовой славы», 2013. — № 1. — С. 69.
  6. Постановление Законодательного Собрания Пензенской области от 3 сентября 2004 года № 544-25/3 ЗС «О присвоении Зубриловской муниципальной средней общеобразовательной школе Зубриловского сельсовета Тамалинского района Пензенской области имени Героя Российской Федерации М. В. Плотниковой».
  7. «Посвящение Варваринских школьников в волонтерскую организацию». Организатор. 17.12.2013. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
  8. «В селе Зубрилово открылся досуговый центр, где молодежь и подростки проводят своё свободное время». Организатор. 18.02.2015. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
  9. «Школьников села Варварино Тамалинского района приняли в ряды волонтерской организации «Горящие сердца»». Администрация Тамалинского района. 09.12.2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  10. «Волонтерская организация «Горящие сердца»». МБОУ СОШ с. Варварино Тамалинского района. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  11. «В полку варваринских добровольцев прибыло». Организатор. 10.12.2014. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  12. «В рабочем посёлке Тамала состоялось открытие бюстов Героям России - Марине Плотниковой и Роману Китанину». Администрация Тамалинского района. 1.08.2016. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Годин, Вячеслав Степанович Плотникова Марина Владимировна(չաշխատող հղում) // Пензенская энциклопедия. — М.: Научное издательство «Большая Российская энциклопедия», 2001. — С. 480.
  • Тамбовцев Г. П. Пензенцы — Герои России. — 3-е изд., перераб. и доп. — Пенза, 2014. — С. 8-9. — 100 с.
  • Харлова Л. Трагедия у старой мельницы // Пензенские вести. — 1991. — 23 июляю
  • Солдатенков Б. Мы будем помнить тебя, Марина! // Красная звезда. — 1992. — 27 августа.
  • Колесникова Н. У обрыва // Неделя. — 1991. — 15 сентября.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինա Պլոտնիկովա» հոդվածին։