Մարիզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիզա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունպորտ.՝ Marisa dos Reis Nunes
Նաև հայտնի է որպեսMariza
Ծնվել էդեկտեմբերի 16, 1973(1973-12-16)[1] (50 տարեկան)
Մապուտու, Մոզամբիկ
Երկիր Պորտուգալիա
ԺանրերՖադու
Մասնագիտություներգչուհի, երաժիշտ և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
ԼեյբլWarner Music Group
Պարգևներ
Կայքmariza.com
 Mariza Վիքիպահեստում

Մարիզա (Mariza, պորտուգալերեն՝ [mɐˈɾizɐ][4][5], լրիվ անունը՝ Մարիզա Ռեյշ Նունեշ, պորտ.՝ Marisa Reis Nunes, դեկտեմբերի 16, 1973(1973-12-16)[1], Մապուտու, Մոզամբիկ), պորտուգալացի երգչուհի, ֆադու կատարող։ Ըստ անգլիական The Independent օրաթերթի, Մարիզան «երաժշտության աշխարհում սենսացիա» է, և երգչուհի Ամալիյա Ռոդրիգիշից հետո այս ժանրում լավագույնն է։ Մարիզան ամբողջ աշխարհում վաճառել է ավելի քան 1 000 000 ձայնագրություն[6]։ Ելույթ է ունեցել Եվրատեսիլ 2018 երգի մրցույթի եզրափակչում՝ բացման ժամանակ, երգելով պորտուգալական ազգային երգ[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1973 թվականի դեկտեմբերի 16-ին Մապուտուում (Մոզամբիկ)։ Նրա հայրը պորտուգալացի էր, իսկ մայրը մասնակի աֆրիկացի էր[8]։ Երեք տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Լիսաբոն։  Իր առաջին ալբոմի՝ Fado em Mim-ի 2001 թվականին լույս տեսնելուց անմիջապես հետո մեծ հռչակ է բերում երգչուհուն (վաճառվել է ավելի քան երեք հազար օրինակ)։ 2002 թվականին՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Մարիզան Պորտուգալիայի և Հարավային Կորեայի միջև խաղից առաջ կատարել է Պորտուգալիայի ազգային օրհներգը։ Նույն թվականին Քվեբեկի Ամառային երաժշտության փառատոնում արժանացել է առաջին մրցանակին՝ Most Outstanding Performance անվանակագում։ Բրիտանական BBC Radio 3 ռադիոկայանը եռակի անգամ Մարիզային ճանաչել է որպես էթնիկ երաժշտության լավագույն կատարող (2003, 2005, 2006)։

Մարիզան, 2007, Լիսաբոն

Երկրորդ ալբոմը՝ Fado Curvo-ն, լույս է տեսել 2003 թվականին և Billboard Top of World Music-ում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը։

2004 թվականին Աթենքի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ նա երգիչ Սթինգի հետ կատարում է A Thousand Years երգը, որը ներառվել է Unity Օլիմպիական խաղերի պաշտոնական ալբոմում։ Նույն թվականին նա ստացել է European Border Breakers Award մրցանակը։ 2004 թվականի դեկտեմբերին Մարիզան Մոսկվայի միջազգային երաժշտության տանը հանդես է եկել երկու համերգով։

Transparente անունով իր երրորդ ալբոմը ձայնագրվել է 2005 թվականին և թողարկվել է Բրազիլիայում։ Այն Պորտուգալիայի հիթ-շքերթներում զբաղեցրել է առաջին տեղը և մտել է եվրոպական այլ երկրների ամենահայտնի ալբոմների տասնյակում։ 2005 թվականի հուլիսին նա Live 8 երաժշտական փառատոնի պատվավոր հյուր էր։ Նույն թվականին UNICEF-ի Պորտուգալիայի բաժանմունքը Մարիզային պարգևատրում է Բարի կամքի դեսպանի պատվավոր կոչմամբ։

2006 թվականին Ավստրալիայում Best International Contemporary Concert անվանակարգում ստացել է Helpmann Awards մրցանակը, իսկ Պորտուգալիայում՝ ազգային «Ոսկե գլոբուս» մրցանակը՝ «լավագույն անհատ կատարող» անվանակարգում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 — Fado em Mim (չորս պլատինե սկավառակ)
  • 2003 — Fado Curvo (չորս պլատինե սկավառակ)
  • 2004 — Live in London (պլատինե սկավառակ)
  • 2005 — Transparente (երեք պլատինե սկավառակ)
  • 2006 — Concerto em lisboa
  • 2008 — Terra
  • 2010 — Fado Tradicional
  • 2013 — Live at Philharmonie im Gasteig in Munich
  • 2014 — Best Of Mariza
  • 2015 — Mundo

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիզա» հոդվածին։