Մարիե Մագդալենե Բուլլ
Մարիե Մագդալենե Բուլլ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1827 |
Ծննդավայր | Բերգեն, Նորվեգիա |
Մահացել է | հուլիսի 17, 1907 (79 տարեկան) |
Մահվան վայր | Բերգեն, Նորվեգիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | լուսանկարիչ և դերասանուհի |
Ամուսին(ներ) | Edvard Storm Bull? |
Մարիե Մագդալենե Բուլլ (նորվ.՝ Marie Magdalene Bull, հոկտեմբերի 25, 1827, Բերգեն, Նորվեգիա - հուլիսի 17, 1907, Բերգեն, Նորվեգիա), նորվեգացի դերասանուհի, որը Բերգենի «Det norske Theater» թատրոնի անդրանիկ ներկայացման մեջ մարմնավորել է գլխավոր կերպարին։ Ամուսնանալով թատրոնի երաժշտական ռեժիսոր Էդվարդ Ստորմ Բուլլի հետ՝ հրաժարվել է դերասանուհու կարիերայից և դարձել լուսանկարիչ՝ բացելով սեփական ստուդիան[1][2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիե Մագդալենե Բուլլը ծնվել է 1827 թվականի հոկտեմբերի 25-ին Բերգեն քաղաքում՝ աճուրդավաճառ Վիլհելմ Քրիստիան Միդլինգի և Մարիա Մագդալենա Հերլուֆսենի ընտանիքում[3]։
Մեծացել է Բերգենում, որտեղ 1849 թվականի հուլիսի 25-ին թերթում հայտարարություն է տեսել, որն ազդարարում էր երկրի առաջին նորվեգախոս թատրոնի՝ «Det norske Theater» թատրոնի բացումը։ Հայտարարությունը կոչ էր անում աշխատանքի դիմել բոլոր հետաքրքրվածներին։ Մարիե Մագդալենեն անմիջապես դիմեց և աշխատանքի ընդունվեց որպես դերասանուհի և պարուհի՝ 1849 թվականի նոյեմբերի 21-ին հանդես գալով թատրոնի առաջին փորձին՝ հրավիրված հանդիսատեսի առջև, ինչպես նաև պաշտոնական բացմանը՝ 1850 թվականի հունվարի 2-ին[4]։ Կատարել է Փերնիլի դերը Լյուդվիգ Հոլբերգի «Henrik og Pernille» ստեղծագործության մեջ։ Ներկայացումը դրական արձագանք է ստացել քննադատների կողմից[5]։
1851 թվականի հունվարի 6-ին ամուսնացել է Էդվարդ Ստորմ Բուլլի հետ (1814-1907), որը թատրոնի երաժշտական ռեժիսորն էր և թատրոնի ռեժիսոր Ուլե Բուլի եղբայրը, որը նաև հայտնի ջութակահար էր։ Զույգն ունեցել է 7 երեխա[6]։ Տվյալ ժամանակաշրջանի ավանդույթներին համաձայն՝ Մարիե Մագդալենեն 1850 թվականի նոյեմբերին՝ ամուսնությունից առաջ, հրաժարվել է դերասանուհու կարիերայից։ Այդուհանդերձ նա շարունակեց հետաքրքրվել թատրոնով՝ իր հուշերում նկարագրելով թատերական իր առաջին քայլերն ու թատրոնի առաջին շրջագայությունը Քրիստիանսունն 1850 թվականի ամռանը[4][7]։
Թատրոնից հեռանալուց հետո սկսել է զբաղվել է լուսանկարչությամբ՝ բացելով սեփական ստուդիան։ Որպես իր օգնական աշխատանքի է վերցրել Գերման Մաքսիմիլիան Բեհրենդսին (1839-1903) մինչև 1867 թվականին քաղաքում իր ստուդիան բացելը[8]։ Մարիե Բուլլի մի քանի աշխատանքներ պահպանվել են։ Ամենահինը՝ թվագրված 1855 թվականով, Յոհանես Բրունի լուսանկարն է[9]։
Մարիե Մագդալենե Բուլլը մահացել է 1907 թվականի հուլիսի 17-ին Բերգենում[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Bull, Marie Magdalene (1827 - 1907)» (Norwegian). Kulturnav. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Marie Magdalene Bull» (Norwegian). localhistoriewiki.no. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Marie Magdalene Bull». Geni. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ 4,0 4,1 «Nokre klipp frå boka "Minder fra Bergens første nationale scene" av Marie Bull født Midling» (Norwegian). Folkedans.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Det Norske Theatre» (Norwegian). Bull: 200-års jubileum. 2010 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Marie Magdalena Midling» (Norwegian). Erik Berntsens slektssider. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Bull, Marie Midling (1905). Minder fra Bergens første nationale Scene. Bergen.
- ↑ «Maximilian Alexander Behrends» (Norwegian). Nasjonalbiblioteket: Preus Museum. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Bull, Marie». Oslobilder.no. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Marie Magdalene Bull» (Norwegian). Nasjonalbiblioteket: Preus Museum. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)