Մարիանսկե Լազնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մարիանսկե Լազնե
չեխ․՝ Mariánské Lázně[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՉեխիա Չեխիա
Ներքին բաժանումÚšovice?[2], Stanoviště?[2], Hamrníky?[2], Chotěnov-Skláře?[2], Kladská?[2] և Mariánské Lázně?
Հիմնադրված է1273 թ.
Առաջին հիշատակում1808[3] և 1788[4]
Մակերես51,792373 կմ²
ԲԾՄ578 մետր
Բնակչություն13 766 մարդ (հունվարի 1, 2023)[5]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ354
Փոստային դասիչ353 01[6]
Ավտոմոբիլային կոդCH
Պաշտոնական կայքmuml.cz
Մարիանսկե Լազնե (Չեխիա)##
Մարիանսկե Լազնե (Չեխիա)

Մարիանսկե Լազնե (չեխ. Mariánske Láznê), քաղաք Չեխիայում։ 14.083 հազար բնակիչ (2005)։ Գտնվում է Չեխական անտառի ստորոտում, 600 մ բարձրության վրա։ Բալնեոլոգիական բուժավայր է, Կարլովի Վարիից 40 կմ հարավ։ Ամառը չափավոր տաք է (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 15, 9 °C), ձմեռը՝ մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ -3-7 °C), տարեկան տեղումները՝ 750 մմ։ Բուժիչ միջոցներն են՝ ածխաթթվային հանքային աղբյուրները (մոտ 40), տորֆացեխաբուժությունը։ Բուժվում են միզուղիների, շնչառական օրգանների ոչ տուբերկուլոզային բնույթի, մաշկային, ծայրամասային նյարդային համակարգի հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով տառապողները։ Գործում են առողջարաններ, ցեխաբուժարաններ, ըմպելասրահներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիանսկե Լազնե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 320