Մարիաննա Մխիթարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարիաննա Մխիթարյան
Ծնվել է1967 ապրիլի 2
ԾննդավայրԵրևան, {{{2}}} Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներմայր՝ Մարգարիտա Յախոնտովա
Պարգևներ և մրցանակներ

Մարիաննա Մխիթարյան (ապրիլի 2, 1967(1967-04-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն[1][2]։

Թատերագետ Մարգարիտա Յախոնտովայի դուստրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1988-1992 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Ուսանողական տարիներին խաղացել է Երևանի Էքսպերիմենտալ թատրոնում։ 1992 թվականից Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի։ Խաղացել է ավելի քան 30 դեր, որոնցից են՝ Անյա՝ Չեխովի «Բալենու այգի», Պրուդենսիա՝ Լորկայի «Բեռնարդան և նրա աղջիկները», Գլաֆիրա Ալեքսեևնա՝ Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ», Արփինե՝ Խոդիկյանի «Կինը անձրևից հետո», Ռոզալիա՝ Շիրվանզադեի «Պատվի համար», Լեդի Մակդուֆ՝ Շեքսպիրի «Լեդի Մակբեթ» և այլն։ 2008 թվականից հանդիսանում է Հայաստանի Թատերական գործիչների միության քարտուղարը և «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրենը[3]։ 2011-2013 թվականներին նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում[4]։ 2017-2018 թվականներին նկարարահանվել է «Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 2006
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2016
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2017[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Աշխատակազմ » ARMMONO.com - International festeval». armmono.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  2. «ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ «ԱՐՄՄՈՆՈ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՀՌՉԱԿՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ». ARMMONO.com - International festeval (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  3. «Արմմոնո»
  4. «Մարիաննա Մխիթարյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  5. ««Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի նախագահը պարգևատրվել է ոսկե մեդալով». armenpress.am. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.