Մարիամ Գալստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիամ Գալստյան
Ծնվել էմայիսի 5, 1990(1990-05-05) (33 տարեկան)
ԾննդավայրՆերքին Գետաշեն, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա (2012)
Մասնագիտություննկարչուհի
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
 Mariam Galstyan Վիքիպահեստում

Մարիամ Մանվելի Գալստյան (մայիսի 5, 1990(1990-05-05), Ներքին Գետաշեն, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ժամանակակից հայ նկարչուհի, գրաֆիկ և վեբ-դիզայներ։ Հայաստանի նկարիչների միության անդամ (2017):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիամ Գալստյանը ծնվել է 1990 թվականին, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում։ Նկարել սկսել է 2 տարեկանից[1]։ Փոքր հասակից մասնակցել է բազմաթիվ մրցույթ-ցուցահանդեսների Հայաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Ռումինիայում, Եգիպտոսում, Լեհաստանում, Հնդկաստանում։ 2000-2008 թվականներին նրա աշխատանքներն արժանացել են մրցանակների՝ ցուցադրվելով ՄԱԿ-ի, UNHCR-ի 50-ամյակին, Ռումինիայի օլիմպիական խաղերին նվիրված մրցույթ-ցուցահանդեսներում, Հնդկաստանի Շանկարի անվան միջազգային մրցույթում։ 2006-2012 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում՝ ստանալով գրաֆիկայի մագիստրոսի աստիճան[2][3][4][5]։

2021 թվականին մասնակցել է «Արվեստի փոստարար» խորագիրը կրող Մաչանենց արվեստի միջազգային սիմպոզիումին և ներկայացրել իր աշխատանքները Context Art Miami 2021 միջազգային արվեստի ցուցահանդես-տոնավաճառում[6]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 12 գլխավոր մրցանակներից մեկը UNHCR-ի 50-ամյակին նվիրված ցուցահանդես-մրցույթ, կազմակերպված ՄԱԿ-ի կողմից, 2001
  • Մրցանակ Շանկարի անվան միջազգային մրցույթում, Հնդկաստան, 2002։ 2001 թվականին Շանկարի 52-րդ միջազգային մանկական մրցույթի (SICC) 12 հայ հաղթողները ներկայացված են «Ազդարար Հնդկաստանի» 2002 թվականի հունվարի համարում։ Մրցույթին մասնակցել են 160000 երեխաներ 135 երկրներից։
  • Երկրորդ և առաջին մրցանակներ . Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. ամենայն հայոց կաթողիկոսի օծման և գահակալության երրորդ և չորրորդ տարեդարձերին նվիրված մրցույթ-ցուցահանդեսներ Արաբկիրի հայորդաց տանը, Երևան, Հայաստան, 2002-2003
  • Քանդակագործ Սուրեն Նազարյանի անվան մրցանակ, 2004
  • Երրորդ մրցանակ, «Мир в наследство» մանկական բնապահպանական երկրորդ միջազգային ցուցահանդես-մրցույթ, Մոսկվա, ՌԴ, 2004
  • Երրորդ մրցանակ, ՀՀ կենտրոնական բանկի կողմից հայտարարված «Դրամը հայ երեխաների աչքերով» մրցույթ-ցուցահանդես, Երևան, Հայաստան, 2004
  • Հատուկ մրցանակ և պարգև, «Երեխաները և շունը» թեմայով ցուցահանդես-մրցույթ, Չենստոխով, Լեհաստան, 2005
  • Երկրորդ մրցանակ, Բնապահպանության նախարարության կողմից կազմակերպված ցուցահանդես-մրցույթ Բնապահպանության թանգարանում, Երևան, Հայաստան, 2005
  • Գրան-Պրի «Իմ հայրենիք» անվանակարգում, «Կանաչ մոլորակ» խորագիրը կրող միջազգային մանկական բնապահպանական ֆորում, Մոսկվա, ՌԴ, 2005[7]
  • Առաջին մրցանակ, «Օլիմպիական խաղերը» ցուցահանդես-մրցույթ, Ռումինիա, 2006
  • Ոսկե մեդալ, «Եգիպտոսը աշխարհի երեխաների աչքերով» խորագիրը կրող միջազգային մրցույթ-ցուցահանդես, Եգիպտոս, 2008
Մարիամ Գալստյանի «Հայացք ներսից» խորագրով ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում, 2019
Աշնանային դիմանկար

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատյուրմորտ
Մերկ մոդել
Մտքեր երկնագույն վակուումում
Նատյուրմորտ լիմոնով և մեղրով
  • Գարնանային Սալոն 2023, ՀՀ նկարիչների միություն, 2023,
  • «Маска. Идол. Тотем» խորագիրը կրող ցուցահանդես «Новое Пространство» ցուցասրահում, Սամարա, ՌԴ, 2023[16][17],
  • «Между светом и тьмой» խորագիրը կրող ցուցահանդես «Новое Пространство» ցուցասրահում, Սամարա, ՌԴ, 2022,
  • «Մաչանենց» արվեստի միջազգային սիմպոզիում, Էջմիածին, Հայաստան, 2021,
  • Context Art Miami 2021, McCaig-Welles Gallery, Մայամի, ԱՄՆ, 2021[18],
  • Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին նվիրված ցուցահանդես, Երևան, Հայաստան։ Աշխատանքները տեղ են գտել «Աստվածաշունչ մանուկների համար» գրքում, 2001
  • Թուֆենկյան հիմնադրամի կողմից կազմակերպված երեխաների աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառք, Երևան, Հայաստան, 2003
  • «Լանդշաֆտը երեխաների աչքերով» ցուցահանդես, Երևան, Հայաստան։ Նկարների հետագա ցուցադրություն Ստրասբուրգում, 2003
  • Նեկտար Սահակյանի նկարչական խմբի հինգ երեխաների խմբակային ցուցահանդես Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում, Երևան, Հայաստան, 2004
  • «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված ցուցահանդես Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում, Երևան, Հայաստան։ Աշխատանքները տպագրվել են «Սասունցի Դավիթ» գրքում, 2004 (Անգլերեն հրատարկության շապիկի ձևավորում և ևս երեք ձևավորումներ։ ISBN 99941-0-079-3)
  • «Մի քայլ առաջ» խորագիրը կրող ուսանողական ցուցահանդես-մրցույթ Հայաստանի նկարիչների միությունում, Երևան, Հայաստան, 2009
  • ՀՀ նախագահի հովանու ներքո կազմակերպված երիտասարդական ցուցահանդես-մրցույթ Հայաստանի նկարիչների միությունում, Երևան, Հայաստան, 2009
  • Դիպլոմային աշխատանքների ցուցադրություն Հայաստանի նկարիչների միությունում, Երևան, Հայաստան, 2010
  • ՄԱԿ-ի ՀՀ գրասենյակի կողմից կազմակերպված ցուցահանդես-վաճառք նվիրված երեխաների պաշտպանության օրվան, Երևան, Հայաստան, 2010
  • ՄԱԿ-ի ՀՀ գրասենյակի կողմից կազմապերպված ցուցահանդես-վաճառք նվիրված երիտասարդության միջազգային տարվան, Երևան, Հայաստան, 2010
  • ՀՀ նախագահի հովանու ներքո կազմակերպված երիտասարդական ցուցահանդես-մրցույթ Հայաստանի նկարիչների միությունում, Երևան, Հայաստան, 2011
  • ԵԳՊԱ 65- ամյակին նվիրված ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում, Երևան, Հայաստան, 2011
  • Ուսանողական մրցույթ-ցուցահանդես Երևանի քաղաքապետարանում, Երևան, Հայաստան, 2011
  • Ուսանողական մրցույթ-ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում, Երևան, Հայաստան, 2011
  • Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես-մրցույթ, Ակադեմիա ցուցասրահում, Երևան, Հայաստան, 2012 (մասնակից աշխատանքը տպագրվել է Սուրբ Սարգսի տոնին նվիրված Երիտասարդ ստեղծագործողների հանրապետական չորրորդ մրցույթ ցուցահանդեսի կատալոգում)։
  • Գրաֆիկայի դիպլոմային աշխատանքների ցուցադրություն Հայաստանի նկարիչների միությունում, Երևան, Հայաստան, 2012
  • «Էրոտիկան արվեստում», ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված ցուցահանդես «Ակադեմիա» պատկերասրահում, Երևան, Հայաստան, 2012
  • Սբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում, Երևան, Հայաստան, 2013
  • Կին ստեղծագործողների Գարնանային ցուցահանդես Երևանի քաղաքապետարանի Հայ արտ մշակութային կենտրոն, Երևան, Հայաստան, 2013
  • «Գարնանային մեղեդի» խորագիրը կրող հանրապետական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում, Երևան, Հայաստան, 2013
  • ՀՀ նախագահի հովանու ներքո կազմակերպված երիտասարդական ցուցահանդես-մրցույթ Հայաստանի նկարիչների միությունում, Երևան, Հայաստան, 2013
  • «Տարվա եղանակներ» խորագիրը կրող ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղում, Երևան, Հայաստան, 2013
  • «Գրաֆիկա և Քանդակ» խորագիրը կրող հանրապետական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում, Երևան, Հայաստան, 2013
  • «Հայաստան աշխարհ» խորագիրը կրող հանրապետական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում, Երևան, Հայաստան, 2013
  • «Նատյուրմորտ» հանրապետական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում, Երևան, Հայաստան, 2013
  • Հայ-Արտ մշակութային կենտրոնի կողմից կազմակերպված «Շախմատային Հայաստան» կերպարվեստի ցուցահանդես Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում, Երևան, Հայաստան, 2014
  • Կանանց տոնին նվիրված ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում, Երևան, Հայաստան, 2014
  • «Գարնանային ցուցահանդես» Երևանի քաղաքապետարանի Հայ-Արտ մշակութային կենտրոնում, 2014
  • «Записки натуралиста» խորագիրը կրող ցուցահանդես Սամարայի «Вавилон» ցուցասրահում, Մոսկվա, ՌԴ, 2015
  • «Գարունը կանանց աչքերում» խորագիրը կրող ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղում, Երևան, Հայաստան, 2017
  • Ցուցահանդես Մերիդիան Էքսպո կենտրոնում, Երևան, 2017
  • Հայաստանի նկարիչների միության 85-ամյակին նվիրված, 2017
  • Կանանց տոնին նվիրված ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում, Երևան, Հայաստան, 2018
  • Հանրապետական երիտասարդական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում, Երևան, Հայաստան, 2018

Նկարազարդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ», 2004։ «Ամրոց գրուպ» հրատարակչություն, ISBN 99941-31-15-X
  • Ակտուալ արվեստ ամսագրի 1-ին armastus համար, 2019 , էջ 122, ISSN 1829-0515
  • Հովհաննես Թումանյան «Կաքավի գովքը» մանկական բանաստեղծությունների ժողովածուի նկարազարդումներ, 2019։ «Ակտուալ արվեստ» հրատարակչություն, ISBN 978-9939-877-52-5
  • Մարիետա Սահակյան «Մանկական պատմվածքներ», 2022։ «Արևիկ» հրատարակչություն, ISBN 978-5-8077-0898-4

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մարիամ Գալստյանի արվեստը». Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
  2. «Mariam Galstyan at Imago Mundi». www.imagomundiart.com. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
  3. Calcagno, Leonardo. «Mariam Galstyan, Graphic artist, painter, illustrator, graphic and web designer». Baron Mag (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
  4. Երբ նկարչուհին բացում է ներքինը
  5. «Buon Natale in armeno». Città Nuova. 2009 թ․ հունիսի 30. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  6. Art Miami 2021 Fair Catalog, Exhibiting Artists: Vicky Barranguet, Mariam Galstyan, page 136
  7. «Лесная Россия» №10-11 (20-23) / 2006 сборник: ISBN 5-94898-039-1
  8. «Ուզում եմ, որ արվեստը մտնի մարդկանց կյանք. նկարչուհի Մարիամ Գալստյան». www.ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
  9. «Գեղագիտության ազգային կենտրոնում բացվեց Մարիամ Գալստյանի ցուցահանդեսը». life.mediamall.am. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
  10. «Շատ աշխատելու, շատ սովորելու, մեր գործն ամբողջ սրտով սիրելու կարիք ունենք. երիտասարդ նկարչուհի». www.ankakh.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
  11. «When artist opens her inner nature (video)». www.newsinfo.am. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.(չաշխատող հղում)
  12. Journalist.am (2018 թ․ մարտի 21). «ՀՈԳԻՍ ԿՏԱՎԻ ՎՐԱ». Ժուռնալիստիկայի ֆակուլտետ. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
  13. ««Հայացք ներսից». Կայացավ Մարիամ Գալստյանի հերթական ցուցահանդեսը». iravunk.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  14. «Գյուղն ու մարդը՝ նկարչուհի Մարիամ Գալստյանի աչքերով․ բացվել է «Հայացք ներսից» ցուցահանդեսը». www.ankakh.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  15. «Նկարչուհի. «Ուզում եմ ինձ ճանաչեն որպես գյուղի պարզ մի աղջիկ»».
  16. Возвращение тотемов: в Самаре стартовал арт-проект с участием трех поколений художников
  17. В СОУНБ открывается масштабный арт-проект «Маска. Идол. Тотем»
  18. CONTEXT Art Miami 2021 Fair Catalog

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]