Մարիա Վիտեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Վիտեկ
լեհ.՝ Maria Stanisława Wittek
օգոստոսի 16, 1899(1899-08-16)[1] - ապրիլի 19, 1997(1997-04-19)[1] (97 տարեկան)
ԾննդավայրMasovia, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՎարշավա, Լեհաստան
ԳերեզմանՊովոնզկի ռազմական գերեզմանատուն
Քաղաքացիություն Լեհաստան
ԶորատեսակArmia Krajowa?
Կոչումբրիգադի գեներալ
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ
Պարգևներ
Virtuti Militari Cross of Independence Արիության խաչ Խաչ վաստակի համար Ծառայության ոսկե խաչ Վաստակի արծաթե խաչ Մարտական սխրանքի արծաթե խաչ Cross of the Warsaw Uprising Cross of Independence with Swords և Կրայովայի բանակի խաչ

Մարիա Վիտեկ (լեհ.՝ Maria Wittek, ծածկանուն՝ Միրա, պանի Մարիա, օգոստոսի 16, 1899(1899-08-16)[1], Masovia, Ռուսական կայսրություն - ապրիլի 19, 1997(1997-04-19)[1], Վարշավա, Լեհաստան), առաջին լեհուհին, որը ստացել է բրիգադայի գեներալի կոչում։ Կոչումը տրվել է 1991 թվականին թոշակի անցնելուց հետո։ 18 տարեկանից ծառայել է լեհական բանակում և տարբեր ռազմական միավորումներում։ Ամուսնացած չի եղել։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Վիտեկը ծնվել է Լեհաստանի ռուսական մասում։ Հայրը՝ Ստանիսլավ Վիտեկը, հյուսն էր, Լեհաստանի սոցիալիստական կուսակցության անդամ էր։ 1915 թվականին ընտանիքի հետ տեղափոխվում է Ուկրաինա, որպեսզի խուսափի ռուսական իշխանությունների կողմից ձերբակալվելուց։ Մարիան դեռևս դպրոցում ընդունվեց Կիևի սկաուտական ջոկատ։ Այնուհետև դարձավ Կիևի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի առաջին կին ուսանողը։ Միևնույն ժամանակ նա միացավ լեհական Organizacja Wojskowa (Լեհական ռազմական կազմակերպություն) ընդհատակյա կազմակերպությանը և ավարտեց նախապատրաստական դասընթացը որպես ենթասպա։ 1919 թվականին զորակոչվեց բանակ, Ուկրաինայում մարտնչում էր բոլշևիկների դեմ։ Այնուհետև 1920 թվականին որպես կամավորների իգական ջոկատի ապագա զինվոր՝ մարտնչում էր Լվովի մարտերում և առաջին անգամ պարգևատրվեց Virtuti Militari բարձրագույն լեհական մեդալով[2]։

Պատերազմների ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1928-1934 թվականներին Վիտեկը Przysposobienie Wojskowe Kobiet-ի հրամանատարն էր, որը զինվորական ծառայության համար կանանց պրոֆեսիոնալ նախապատրաստման կազմակերպություն էր։ 1935 թվականին Վարշավայից ոչ հեռու նշանակվեց Ֆիզիկական դաստիարակության և զինվորական պատրաստվածության ինստիտուտի կանանց բաժնի ղեկավար[2]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստան ներխուժման ժամանակ Մարիա Վիտեկը աջակցության կանանց գումարտակի հրամանատարն էր։ 1939 թվականի հոկտեմբերին մտավ Զինված պայքարի միություն ընդհատակյա խումբ, որն արդյունքում վերաձևավորվեց Կրայովի բանակի։ Գլխավորում էր իգական ծառայության բաժինը՝ սկզբում գեներալ Ռովեցկու, այնուհետև՝ Կոմորովսկու շտաբին կից։ Մասնակցել է Վարշավայի ապստամբությանը․ կոչումը բարձրացվեց մինչև փոխգնդապետ։ Կապիտուլյացիայից հետո կարողացավ փախչել գերմանական գերեվարումից և հեռացավ Վարշավայի ավերակները՝ խառնվելով խաղաղ բնակչության ամբոխի հետ։ Իր պաշտոնում շարունակեց ծառայությունը Կրայովի բանակում մինչև դրա լուծարումը՝ 1945 թվականի հունվարը[2]։

Պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Լեհաստանի կոմունիստական կուսակցությունը կրկին բացեց Ֆիզիկական դաստիարակության և զինվորական պատրաստվածության ինստիտուտը, Մարիան վերադարձավ իր նախկին պաշտոնին՝ կրկին դառնալով իգական բաժնի ղեկավարը։ Սակայն 1949 թվականին Վիտեկը ձերբակալվեց իշխանությունների կողմից և մի քանի ամիս անցկացրեց բանտում։ Ազատ արձակվելուց հետո աշխատել է թերթի կրպակում։ 1991 թվականի մայիսի 2-ին՝ կոմունիստների՝ իշխանությունից հեռանալուց հետո, Լեհաստանի նախագահ Լեխ Վալենսան Մարիային բրիգադայի գեներալի կոչում շնորհեց։ Այսպիսով, Մարիան դարձավ առաջին լեհուհին, որը գեներալի կոչում ստացավ[2]։

2007 թվականի ապրիլի 19-ին՝ Մարիայի մահվան 10 տարվա կապակցությամբ Վարշավայի Լեհական զինված ուժերի թանգարանում նրա պատվին բրոնզե արձան կանգնեցվեց։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Virtuti Militari արծաթե խաչ (կրկնակի)
  • Անկախության խաչ թրերով
  • Խիզախների խաչ
  • Վարշավայի ապստամբների խաչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 made by Łukasz Mydlarski & Marcin Kuhiwczak; design by Patryk Rydzyk || CZST www.czst.wp.mil.pl 2009. «..:: Ministerstwo Obrony Narodowej - serwis internetowy :: Aktualności ::.». archiwalny.mon.gov.pl. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Վիտեկ» հոդվածին։