Մարիա Ուևիչ Գալետովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Ուևիչ Գալետովիչ
խորվ.՝ Marija Ujević-Galetović
Ծնվել էհոկտեմբերի 20, 1933(1933-10-20)
ԾննդավայրԶագրեբ, Sava Banovina, Հարավսլավիայի Թագավորություն
Վախճանվել էմարտի 13, 2023(2023-03-13) (89 տարեկան)
Մահվան վայրԶագրեբ, Խորվաթիա
Քաղաքացիություն Խորվաթիա և  ՀՍՖՀ
ԿրթությունԱրուեստի եւ գծագրութեան կեդրոնական դպրոց
Մասնագիտությունքանդակագործ
Պարգևներ
ԱնդամակցությունԽորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա[2]
 Marija Ujević-Galetović Վիքիպահեստում

Մարիա Ուևիչ Գալետովիչ (խորվ.՝ Marija Ujević-Galetović,հոկտեմբերի 20, 1933(1933-10-20), Զագրեբ, Sava Banovina, Հարավսլավիայի Թագավորություն - մարտի 13, 2023(2023-03-13), Զագրեբ, Խորվաթիա), ժամանակակից խորվաթացի քանդակագործ, ով միաժամանակ զբաղվում է գեղանկարչությամբ։ Ապրում և աշխատում է Զագրեբում։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Ուևիչ Գալետովիչի աշխատանքների գերակշռող մասը դիմանկարներ ու քանդակներ են։ Նա քանդակագործություն է սովորել Լոնդոնի արվեստի և դիզայնի կենտրոնական դպրոցում։ 1987 թվականից դասավանդում է զագրեբյան Գեղարվեստի ակադեմիայում, որտեղ 1995 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ Բացի այդ, Ուևիչ Գալետովիչը Խորվաթիայի գիտության և արվեստի ակադեմիայի ակտիվ անդամ է[3]։

Մարիա Ուևիչ Գալետովիչը մի շարք քանդակների հեղինակ է, այդ թվում` Վրսար, Վիրովիտիցա, Զագրեբ, Մարիա -Բիստրիցա, Սին, Ցրես, Ռիեկա, Օսյեկ, Լաբինա, Վիսոկո, Բիխաչ և Նովի- Սադ քաղաքներում։ Ի թիվս նրա հրապարակային քանդակների առավել հայտնի են` Միրոլավ Կրլեժեի հուշարձանը Օսեյկում, Միրոլավ Կրլեժեի հուշարձանը Զագրեբում, Ագուստ Շենոնի հուշարձանը Զագրեբում, Վազողը` Սավա գետի ափին, Զագրեբում, Ֆրանե Պետրիչի հուշարձանը Ցրեսում, Յակով Գոտովացի հուշարձանը Օսորում, Ստորիյա Պոպովիչի հուշարձանը Նովի Սադում[4]։

Ուևիչ Գալետովիչը բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է ունեցել Խորվաթիայում և նրա սահմաններից դուրս, այդ թվում` Ֆորումի պատկերասրահում (Զգրեբ, 1980 և 1992 թվականներ), Սեբաստյան պատկերասրահում (Դուբրովնիկ, 1981), Սեբաստյան պատկերասրահում (Բելգրադ, 1984), Ex Granai della Repubblica a Zitellelle (Վենետիկ, 1991), Հռոմի ֆրանսիական ակադեմիայում, Մեդիչիի ամառանոցում (Հռոմ, 1991), HDLU (Զագրեբ, 2005), Իտալիայի խորվաթական դեսպանատանը (Հռոմ, 2009) և Մոչիբոբ պատկերասրահում (Զագրեբ, 2010)։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մրցանակ Գյուղացիական ապստամբության հուշարձան նախագծի համար (Զագրեբ, 1970).
  • Մրցանակ Կոզարեի հուշարձան նախագծի համար (Սարաևո, 1971).
  • Առաջին մրցանակ Ավգուստ Ցեսարեցու հուշարձանի համար (Զագրեբ, 1973).
  • Մրցանակ Միրոսլավ Կրլեժեի հուշարձանի համար
  • Զագրեբյան սալոնի մրցանակ (Զագրեբ, 1982).
  • Խորվաթական մրցանակ` երեք տարի քանդակագործության ոլորտում (Զագրեբ, 1986).
  • ՄրցանակԱուգուստ Շենոայի հուշարձան-ի համար (Զագրեբ, 1987).
  • Զագրեբ քաղաքի մրցանակ (Զագրեբ, 1989).
  • Զագրեբյան սրահի մրցանակ (Զագրեբ, 1990).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Banov, Ivo Šimat, Marija Ujević Galetović (Kontura, 2007).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.zagreb.hr/u-1989-godini-za-1988-godinu/28623
  2. Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա — 1866.
  3. Croatian Academy of Sciences and Arts Official Website Արխիվացված 2011-07-21 Wayback Machine, (accessed, 21/02/2011).
  4. Dugandžija, Mirjana (2002 թ․ փետրվարի 26). «'Sve što znam o Evi' - Aktovi Marije Ujević» ["All I know about Eve" - Marija Ujević nudes] (Croatian). Nacional. Արխիվացված օրիգինալից 2 июля 2012-ին. Վերցված է 26 марта 2018-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումնր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Ուևիչ Գալետովիչ» հոդվածին։