Մարի Քոլբան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարի Քոլբան
Marie Colban
Ծնվել էդեկտեմբերի 18, 1814(1814-12-18)[1]
ԾննդավայրՔրիստիանիա, Նորվեգիա
Վախճանվել էմարտի 27, 1884(1884-03-27)[1] (69 տարեկան)
Վախճանի վայրՀռոմ, Իտալիա
ԳերեզմանՀռոմ
Մասնագիտությունգրող և թարգմանչուհի
Քաղաքացիություն Նորվեգիա[2]

Մարի Քոլբան (Adolphine Marie Schmidt Colban, ծննդյան անունը՝ Ադոլֆին Մարի Շմիդտ ( Adolphine Marie Schmidt), 1814, Քրիստիանիա (ներկայում՝ Օսլո) – 1884, Հռոմ), նորվեգացի գրող և թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Քոլբանը ծնվել է 1814 թվականին Քրիստիանիայում (ներկայում՝ Օսլո)։ 1836 թվականին ամուսնացել է ուսուցիչ Նաթանիել Անգել Քոլբանի (1793-1850)։ Վաղ տարիքում այրիանալուց հետո ապրուստ վաստակելու նպատակով թարգմանել է գիտական գրքեր։ Ֆրանսերենից նորվեգերեն է թարգմանել Էժեն Սյուի «Մաթիլդ» վեպը և այլ գրական ստեղծագործություններ։ Առանց իրեն տեղյակ պահելու «Lettres d’une barbare» խորագրով հրատարակված նամակները, որ նա ուղարկել էր ազնվական մի տիկնոջ, մեծ արձագանք են գտնում գրական աշխարհում։ Դրանց հետո նա սկսում է տպագրել իր բանաստեղծությունները։ Մարի Քոլբանի առաջին գրական ստեղծագործությունը եղել է Lærerinden, en Skizze-ը, որ նա գրել է 1869 թվականին[3][4]։

1856 թվականից Մարի Քոլբանն ապրել է Փարիզում, գրել է նորվեգական թերթերի համար, ֆրանսերեն է թարգմանել Գանստենի «Souvenirs d’un voyage en Sibérie»-ը, ինչպես նաև գրել է մի քանի վեպեր, որոնցից առավել հայտնի են՝ «L’Institutrice», «Une vieille Fille», «Cleopatra» (1880), «Thyra» (1881) և այլն։

Նա գրել է նաև վիպակներ՝ «Lärerinden» (1870), «Tre Noveller» (Քրիստիանիա, 1873), «Tre nye Noveller» (Կոպենհագեն, 1875), «Jeg lever» (Կոպենհագեն, 1877), «En gammel Jomfru» (1878): Փարիզում անցկացրած տարիների մասին նա 1882-1884 թվականներին նա գրել է հոդվածներ, որոնք տպագրվել են Nyt Tidsskrift ամսագրում[5][6][7][8]։

Մարի Քոլբանը մահացել է 1884 թվականին Հռոմում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 WomenWriters
  2. https://nordicwomensliterature.net/writers/colban-adolphine-marie/
  3. 3,0 3,1 Aasen, Elisabeth. «Marie Colban». In Helle, Knut (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2010 թ․ հունիսի 21-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Marie Schmidt Colban». Store norske leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2010 թ․ հունիսի 21-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Colban, Marie (1882). Sars, J. E.; Skavlan, Olaf (eds.). «Indtryk og erindringer I. Naturalisterne». Nyt Tidsskrift (Norwegian). Kristiania. 1: 305–319.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Colban, Marie (1883). Sars, J. E.; Skavlan, Olaf (eds.). «Indtryk og erindringer II. Berømte præster». Nyt Tidsskrift (Norwegian). Kristiania. 2: 10–21.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. 3Colban, Marie (1884). Sars, J. E.; Skavlan, Olaf (eds.). «Indtryk og erindringer III. Berømte kvinder». Nyt Tidsskrift (Norwegian). Kristiania. 3: 115–129.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Colban, Marie (1884). Sars, J. E.; Skavlan, Olaf (eds.). «Indtryk og erindringer IV. Skribenter fra keisertiden». Nyt Tidsskrift (Norwegian). Kristiania. 3: 339–353.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nielsen, R. (1904). Norske Kvinder i det 19de Aarhundrede.
  • Schjøtt, M. (1914). «Fem forfatterinder i hundreaaret». In Høgh, M.; Mørck, F. (eds.). Norske kvinder. En oversigt over deres stilling og livsvilkaar i hundredaared 1814–1914. էջեր 7–13.