Մարի Հայմ-Ֆյոգտլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարի Հայմ-Ֆյոգտլին
գերմ.՝ Marie Heim-Vögtlin
Ծնվել էհոկտեմբերի 7, 1845(1845-10-07)[1][2]
Բյոցեն, Շվեյցարիա
Մահացել էնոյեմբերի 7, 1916(1916-11-07)[1][2] (71 տարեկան)
Ցյուրիխ, Շվեյցարիա[3]
ԳերեզմանԶիլֆելդի գերեզմանատուն
Քաղաքացիություն Շվեյցարիա
Դավանանքաթեիզմ[4]
Մասնագիտությունբժիշկ և գինեկոլոգ
Հաստատություն(ներ)Schweizerische Pflegerinnenschule mit Frauenspital?[5]
Ալմա մատերՑյուրիխի համալսարան (1873) և Լայպցիգի համալսարան[5]
Գիտական աստիճանբժշկության դոկտոր[5] (1874)
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Ամուսին(ներ)Ալբերտ Հայմ[3]
Երեխա(ներ)Առնոլդ Հեյմ և Helene Heim?
 Marie Heim-Vögtlin Վիքիպահեստում

Մարի Հայմ-Ֆյոգտլին (գերմ.՝ Marie Heim-Vögtlin, հոկտեմբերի 7, 1845(1845-10-07)[1][2], Բյոցեն, Շվեյցարիա - նոյեմբերի 7, 1916(1916-11-07)[1][2], Ցյուրիխ, Շվեյցարիա[3]), Շվեյցարիայում առաջին բժշկուհին։ Եղել է գրող և շվեյցարական առաջին գինեկոլոգիական հիվանդանոցի համահիմնադիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթութուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բյոցեն քաղաքից պաստորի (բողոքականների քահանա) ընտանիքում։ Մասնավոր կրթություն է ստացել Ռոմանդիայում և Ցյուրիխում։

1867 թվականին նրա փեսացու Ֆրիդրիխ Գուլդրեյխ Էրիսմանը՝ բժշկության ուսանող, ետ է տվել նշանը և ամուսնացել Նադեժդա Սուսլովայի (1843—1918) հետ։ Ի պատասխան դրան՝ Մարին իրեն նվիրել է Ցյուրիխի համալսարանում բժշկության ուսանելուն, որը Եվրոպայում առաջին բժշկական ֆակուլտետն էր, որ ընդունելություն ուներ կանանց համար։ Դա ազգային աղմուկ է առաջացրել[6], քանի որ նախկինում միայն օտարերկրացի կանայք (ինչպես օրինակ ռուս Ն. Սուսլովան) ընդունվել։

Մարի Հայմ-Ֆյոգտլին, 1915

Գերազանց հանձնելով քննությունները[7]՝ Մարին գինեկոլոգիա է սովորել Լայպցիգում և աշխատել Դրեզդենի ծննդատանը։ 1874 թվականի հուլիսի 11-ին նա դոկտորական աստիճան է ստացել Ցյուրիխի համալսարանում, դիսերտացիան եղել է աշխատանքի ժամանակ իգական սեռական համակարգի դրության մասին։ Ցյուրիխում բժշկական պրակտիկա իրականացնելու պաշտոնական թույլտվության համար անհրաժեշտ է եղել նրա հոր միջամտությունը։

Մասնագիտական և ընտանեկան կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեպետ նրա գործառությունն սկսվել է մի քանի հաճախորդներից, նա արագորեն ձեռք է բերել շնորհալի և լավ բժշկի համբավ, հատկապես առանձնացրել են նրա վերաբերմունքը աղքատ կանանց հանդեպ։

1875 թվականին Մարին ամուսնացել է հայտնի երկրաբան Ալբերտ Հայմի հետ, ինչից հետո նա տվել է իր թույլտվությունը (ըստ այդ ժամանակների օրենքի), որպեսզի Մարին շարունակի աշխատել ամուսնություն կնքելուց հետո։ Զույգն ունեցել է երկու երեխա՝ Առնոլդը և Հելենը, ինչպես նաև որդեգրած երեխա։

Մարի Հայմ-Ֆյոգտլինը մահացել է 1916 թվականին թոքերի հիվանդությունից։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1901 թվականին եղել է Շվեյցարիայում առաջին գինեկոլոգիական հիվանդանոցի (Schweizerische Pflegerinnenschule mit Spital) համահիմնադիրը։ Այնտեղ աշխատել է որպես գանձապահ։ Եղել է կանանց ընտրական իրավունքի և Ժուժկալության միավորման ակտիվ մասնակից։

Հրատարակել է մի քանի գրքեր կանանց և երեխաների համար։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շվեյցարիայում Գիտական ազգային ֆոնդը նրա պատվին կանանց կրթաթոշակ է սահմանել։
  • 1995 թվականին Ցյուրիխում կանանց հիվանդանոցի մոտ նրա անվամբ նրբանցք է կոչվել։ 2010 թվականին նրա աշխատանքներն արժանացել են Հեզելշաֆտ զու Ֆրաումյունստերի[8][9]։
  • 2016 թվականին նրա մահվան 100-ամյա տարելիցին թողարկվել է շվեյցարական փոստային նամականիշ[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.deutsche-biographie.de/sfz28845.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.)Bern: 1998.
  4. Die erste Schweizer Aerztin : Marie Heim-Vögtlin (1845-1916) — 1986. — doi:10.5169/SEALS-845028
  5. 5,0 5,1 5,2 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.)Bern: 2006.
  6. Müller (Libernensis).
  7. Ogilvie
  8. «Frauenehrungen» (գերմաներեն). Gesellschaft zu Fraumünster. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
  9. «Frauenehrungen der Gesellschaft zu Fraumünster» (PDF) (գերմաներեն). Gesellschaft zu Fraumünster. 2014. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
  10. «Swiss Post salutes country's first female doc».

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Müller, Verena E. Kampf und Krampf (German) // Libernensis, Zeitschrift der Universitätsbibliothek Bern. — University Library of Berne. — № 1/2008. — С. 26. — ISSN 1660-2439.
  • Müller, Verena E. Marie Heim-Vögtlin – die erste Schweizer Ärztin (1845–1916): Ein Leben zwischen Tradition und Aufbruch. — 2nd. — hier+jetzt Verlag, 2008. — ISBN 978-3-03919-061-4
  • Siebel, Johanna Das Leben von Frau Dr. Marie Heim-Vögtlin, der ersten Schweizer Ärztin. — Leipzig: Rascher, 1925.
  • Ogilvie, Marilyn Bailey; Harvey, Joy Dorothy The Biographical Dictionary of Women in Science. — Taylor & Francis, 2000. — С. 580. — ISBN 0-415-92039-6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Հայմ-Ֆյոգտլին» հոդվածին։