Մարդոլորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարդոլորտ, աշխարհագրական թաղանթի բաղադրիչ, որն ընդգրկում է մարդու գործունեությամբ պայմանավորված և դրա համար պիտանի ոլորտը։

Մարդու աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդոլորտի կազմը, կառուցվածքը և ներքին շարժընթացները պայմանավորված են մարդու աշխատանքային գործունեությամբ։ Մարդը ծագել է կենսոլորտում, նա հասարակական ու պատմական գործընթացների արդյունք է. զբաղվելով արտադրողական գործունեությամբ՝ վերափոխել է բնական միջավայրն ու ստեղծել մարդոլորտ։ Մարդոլորտը զարգանում է շրջակա միջավայրի հետ մշտական կապերի և փոխներգործության մեջ։ Մարդը տարբերվում է խոսքի, բանականության, գիտակցության, ստեղծագործական ակտիվության և բարոյական ինքնագիտակցության հատկանիշներով։ Նա գոյատևում և ապահովում է հասարակական առաջընթացը՝ օգտվելով բնությունից և օգտագործելով նրա պաշարները. հասարակության և բնության միջև առկա է մշտական նյութափոխանակություն՝ մարդը մշտապես բնությունից ինչ-որ բան վերցնում է և ինչ-որ բան տալիս։ Նախկինում, երբ բնակչության քանակը մեծ չէր, արտադրությունը և տեխնիկան զարգացած չէին, բնական միջավայրին էական վնաս չէր հասցվում։ Այժմ վիճակը բոլորովին այլ է. մարդու ներգործության հետևանքով խախտվել են բնության ինքնազարգացման ընթացքը, էկոլոգիական հավասարակշռությունը, առաջացել են տարածաշրջանային և համամոլորակային նշանակության հիմնախնդիրներ։ Դեռևս 1920-ական թվականներին ակադեմիկոս Վեռնադսկին գրել է, որ մարդու ազդեցությունը հասել է երկրաբանական գործոնի մակարդակի։

Ամեն տարի Երկրի ընդերքից հանվում է մոտ 120 միլիարդ տ հանքանյութ, 15 միլիարդ տ վառելանյութ, օգտագործվում է շուրջ 8 հազար կմ³ ջրային զանգված և այլն։ Հայաստանում բնական քարանձավների ընդհանուր երկարությունը 10 կմ-ի չի հասնում, իսկ 1960-1970 թվականներին փորված թունելների երկարությունը 100 կմ է. Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրում քանդել, տեղափոխել, կուտակել են 300 մ բարձրությամբ 3 կմ շրջագծով դատարկ ապար։ Շատ երկրներում, Հայաստանում նույնպես, անտառային զանգվածները զգալիորեն կրճատվել են։ Տեխնիկայի զարգացման շնորհիվ մարդու ներգործությունը բնության վրա օրըստօրե դառնում է անկառավարելի։

Մարդը վերափոխում է բնությունը (հաճախ գիտակցված կամ չգիտակցված)՝ առաջացնելով մարդ-բնություն հակասությունը։

Ներկայումս ամենավտանգավոր և բնության խախտման ամենացայտուն երևույթը համամոլորակային բնույթի ջերմոցային էֆեկտն է, որի ներգործությամբ ակներև է դառնում լանդշաֆտային թաղանթի դեգրադացիայի երևույթը։ Մարդը հասարակության գլխավոր արտադրաուժն է, ցանկացած սոցիալ-տնտեսական գործընթացի նախաձեռնողը, իրականացնողը և կարգավորողը, ինչպես նաև հասարակական արդյունքների սպառողը։ Բոլոր երևույթներն ուսումնասիրվում են մարդու և նրա շահերի դիրքերից՝ անմիջապես մարդուն ծառայեցնելու նպատակով։ Տնտեսական կտրուկ աճի, հասարակության ու շրջակա միջավայրի փոխհարաբերությունների բարդացմանը զուգընթաց, 20-րդ դարի կեսից սկսած, ուժեղացել է մարդոլորտի հետազոտությունների սոցիոլոգիական և էկոլոգիական ուղղվածությունը, ընթանում է մարդ-բնություն հարաբերությունների բարելավման գործընթացը։ Ըստ էության՝ 10 հազար տարի առաջ մարդը սկսել է ստեղծել իր սեփական էկոհամակարգը, և այդ գործընթացը շարունակվում է։

Մարդոլորտի դերը լանդշաֆտի վերափոխման գործում

Մարդկությունն երկրագնդի վրա առանց հիմնախնդիրների չի ապրել։ Սովը, համաճարակները, ջրի պակասությունը, անտառային հրդեհները, երաշտները, երկրաշարժները որոշ տարածաշրջաններում իրենց ամայացած հետքն են թողել։ Մեր ժամանակներում հին հիմնախնդիրներին ավելանում են նորերը, որոնցից շատերը կրում են գլոբալ բնույթ։ Նոր հիմանխնդիրներն ի տարբերություն հների մարդու գործունեության արդյունք են։ Սրանց պատճառով տուժում են և՛ բնական միջավայրը, և՛ մարդկությունը։ Մարդը դժվարությամբ է հարմարվում իր իսկ ստեղծած միջավայրին, և պարզ է, որ այս հիմանխնդիրների պատճառները գտնվում են մարդկային հասարակության մեջ։ Ներկայումս մեծ նշանակություն ունի մարդկային հասարակության և բնական միջավայրի միջև փոխհարաբերությունների հիմնախնդիրների հետազոտությունները և այդ հիման վրա նոր բնակուլտուրային միջավայրի նախագծումը։

Ներկայիս հիմնախնդիրների լուծումը գլոբալային մասշտաբով մարդկային որակի, մտածելակերպի փոփոխության մեջ է, դրա արդյունքներից մեկն այն կլինի, որ յուրաքանչյուր մարդ իրեն զգա բնության մի մասնիկ։ Սրա հիմքում ընկած է հումանիզմը, որը հնարավորություն է տալիս ճիշտ ընտրելու ճանապարհը, որը կհասցնի մարդկային փոխհարաբերությունների ներդաշնակության։

Անապատացումը հանդիսանում է ժամանակակից գլոբալային հիմնախնդիրներից մեկը։ Անապատացման պատճառները միայն ներկայիս հետևանքները չեն, պատմական դեպքերը վկայում են, որ դեռևս միքանի դար առաջ մի շարք արդիական շրջաններում տեղի է ունեցել հողերի լուրջ և ինտենսիվ դեգրեդացիան, որի կենտրոնները եղել են Միջերկրածովային երկրնրը, Միջագետքը և Չինաստանը։

1951 թվականին ՄԱԿ-ը սկսեց մի նախագիծ՝ «Արդի հողերի գիտական հետազետության գլխավոր նախագիծ», նախագծի նպատակն էր աջակցել հողերի հետազոտական ինստիտուտներին և այս խնդիրը լուծելու գործում։ UNESCO-ն այնուհետև ավելի շատ ծրագրեր առաջ բերեց այս խնդիրը լուծելու համար։

Ամենատարածվածն այն կարծիքն է, որ «անապատացում» տերմինն առաջին անգամ օգտագործել է կենսաբան և էկոլոգ Աբրավիլը 1949 թվականին՝ իր գրքում։ Ըստ նրա անապատացումը հողերի թրոզիայի արդյունքում բերի հողերի վերածումն է անապատի՝ պայմանավորված մարդու գործունեությամբ։ Նա այս երևույթը տարածում էր այնտեղ որտեղ աշխատում էր։ Հողերի դեգրեդացման պատճառները, ըստ Աբրավիլի, ծառահատումներն են, կրակի անսկզբունք օգտագործումը և հողերի սխալ մշակումը։ Հեղինակը վերջում հանգում է այն եզրակացության, որ անապատացումն Աֆրիկայում միայն մարդու գործունեության արդյունք է, որը տեղի ունեցել վերջին պատմական ժամանակաշրջանում՝ գյուղատնտեսության զարգացման հետևանքով։

Գոյություն ունեն անապատացման տարբեր բնորոշումներ և սահմանումներ։ Այսպես UNEP-ի բնորոշմամբ անապատացումը, արդի, կիսարդի, թույլ արդի շրջանների հողերի դեգրեդացիան է՝ հիմնականում մարդու բացասական ազդեցությամբ։ Այս բնորոշմամբ շեշտը դրվում է հատկապես անապատացման տարածական դրսևորումների վրա։ Անապատացման են ենթարկվում նաև խոնավ ռեգիոնները։ Ըստ ՄԱԿ-ի անապատացումը հողերի դեգրեդացիան է կլիմայի փոփոխության և մարդու գործունեության արդյունքում։ Նշված երկու երևույթներն անապատացման հզոր գործոն են, կան մի շարք գործոններ, որոնք անուղղակիորեն կարող են ազդել անապատացման գործընթացի վրա։

Անապատացումը լայն իմաստով ընդգրկում է բնության, լանդշաֆտային համակարգերի և ի վերջո մարդկային հասարակության դեգրեդացիա է։

Գիտությունն ունի նաև սխալ կարծիքներ անապատացման վերաբերյալ։ Առաջինն այն է, որ անապատացման համար պարտադիր է անապատային բնական միջուկի առկայությունը։

Սակայն անապատասցումը կարող է լինել հողերի սխալ բնօգտագործման հետևանքով բոլոր կլիմայական գոտիների սահմաններում։ Անապատացումը կարող է սկսվել նաև այն վայրերում, որտեղ հողի շահագործումը անցել է թույլատրելի սահմանը։

Երկրորդը այն է, որ անապատացման զարգացման համար պատասխանատու է միայն երաշտը։ Նշենք, որ երաշտը կարող է մեծացնել անջրդի հողերում դեգրեդացիայի տեմպերը, կամ հաճախակի կրկնվելու դեպքում անապատացման պատճառ դառնալ։

Անապատացումը մեկ – երկու գործոնով պայմանավորված չէ, այդ պատճառով հետազոտման մեթոդները նույնպես բազմազան են։ Անապատացման և զարգացման մեթոդները բաժանում ենք երկու խմբի՝ բնական և մարդածին։

Այսպիսով մարդածին ճնշումը շարունակվում է բնության շրջակա միջավայրի վրա աճել։ Այս պատճառով է, որ մարդուն մտահոգում է մոտակա և հեռավոր ապագայի անթրոպոգեն ճնշումների հետևանքներով նոր վտանգների կանխման հարցերը նաև անապատացման հիմնախնդիրները։

Անապատացումը որպես գեոէկոլոգիական երևույթ մարդ – կենսոլորտ հարապերությունների դրսևորման մի ձև է։

Անապատացման արդի ընթացքը ամենից պարզ բացատրվում է հենց այս թեզով՝ ինչքան մեծանում է միջավայրի շահագործման գորշակիցը, այնքան անապատացման հավանականությունը մեծանում է։

Մարդու գորշունեությունը միջինինդուստրյալ ժամանակներում չէր հանգեցնում բնական միջավայրի ակնառու փոփոխությունների։ Սակայն քսաներորդ դարի կեսից շրջակա միջավայրի աղտոտումը և խաթարումները սկսեցին ընդլայնվել, և շատերը ընդունեցին գլոբալ բնույթ։

Այսօր շատերը այդ վիճակից դուրս գալու լուծումը տեսնում են անթափոն տոխնոլոգիայի կիրառման մեջ։ Սակայն դա ամբողջությամբ չի կարող լուշել այդ խնդիրը, քանի որ մարդու ցանկացած գործունեություն հիմնված է վառելիքային էներգակիրների կիրառման վրա, հետևաբար հանգեցնում է բիոտի և մյուս ոլորտների վերափոխման։

Մարդոլորտի սերվիս նշանակությունը

Սերվիսը՝ սոցիալ մշակութային ծառայություններ և զբոսաշրջություն ոլորտը, որը նոր է ստեղծել է մարդը իր պահանջմունքների հիման վրա։ Այս ոլորտը բավարարում է մարդու հոգևոր և որոշ չափով նյութական պահանջները։

Մարդն է, որ ստեղծում է այս ոլորտի նոր ճյուղեր և առաջ է բերում նորամուծություններ, որոնք պահանջվում են հասարակության կողմից և կգոհացնի նրանց:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։