Մարգո Ֆոնտեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգո Ֆոնտեյն
անգլ.՝ Margot Fonteyn
Դիմանկար
Ծնվել էմայիսի 18, 1919(1919-05-18)[1][2][3][…]
ԾննդավայրReigate, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էփետրվարի 21, 1991(1991-02-21)[1][2][3][…] (71 տարեկան)
Մահվան վայրՊանամա, Պանամա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԱրքայական բալետի դպրոց
Մասնագիտությունպարուհի, պարուսույց, բալետի պարող և նորաձևության դիզայներ
ԱշխատավայրAmerican Airlines և Մեծ Բրիտանիայի Թագավորական բալետ
ԱմուսինRoberto Arias?
Պարգևներ և
մրցանակներ
 Margot Fonteyn Վիքիպահեստում

Մարգո Ֆոնտեյն, (անգլ.՝ Dame Margot Fonteyn, մայիսի 18, 1919(1919-05-18)[1][2][3][…], Reigate, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 21, 1991(1991-02-21)[1][2][3][…], Պանամա, Պանամա), բալետի պարուհի, Լոնդոնի Արքայական բալետի առաջատար պարուհի։

Ռուդոլֆ Նուրիևի զուգընկերուհին, պանամացի իրավաբան և դիվանագետ Ռոբերտո Արիասի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգո Ֆոնտեյնը և Թամարա Կարսավինան փորձի ժամանակ

Մարգո Ֆոնտեյնը բալետով սկսել է զբաղվել չորս տարեկանում՝ Գրեյս Բոսուստոյի մոտ։ Ութ տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Շանհայ, որտեղ հայրը աշխատում էր ծխախոտի գործարանում որպես ինժեներ։ Այստեղ ուսումը շարունակել է ռուսաստանից արտագաղթած Գեորգի Գոնչարովի ստուդիայում։

1933 թվականին, տասնչորս տարեկանում, Մարգոն մոր հետ վերադարձել է Լոնդոն։ Նա սովորել է Նինետ դը Վալուայի բալետի ստուդիայում, որտեղ նրա ուսուցիչներն էին Օլգա Պրեոբրաժենսկայան և Մաթիլդա Կշեսինսկայան։ Հաջորդ տարի՝ 1934 թվականին, նա առաջին անգամ բեմ դուրս եկավ որպես Արքայական բալետի թատերախմբի անդամ, որը ղեկավարում էր դե Վալուան։ Երիտասարդ կատարողը իր պարի նրբությամբ միանգամից դուր եկավ ինչպես քննադատներին, այնպես էլ հանրությանը։ Այն բանից հետո, երբ առաջատար պարուհի Ալիսիա Մարկովան լքեց թատերախումբը, Մարգոն գրավեց նրա տեղը։ Լինելով մենապարող, նա պարում էր այնպիսի բալետներում, ինչպիսիք են «Կարապի լիճ», «Ժիզել», «Քնած գեղեցկուհին» և այլն։ Մարգոն իր բոլոր դերերը մշակում էր Վերա Վոլկովայի հետ, վերջինիս լոնդոնյան ստուդիայում։ Վոլկովան Ֆոնտեյնի համար դարձավ այն բալետի ուսուցիչը, ով օգնեց լիովին բացահայտել նրա բեմական տաղանդը[6]։

Պատերազմից հետո նա պարեց Ֆրեդերիկ Էշթոնի «Դաֆնիս և Քլոե» (1951), «Սիլվիա» (1952), «Ունդինա» (1958) բալետային ներկայացումներում։ Վերջին ներկայացումը պարել է Մոսկվայի Բոլշոյի թատրոնի բեմում ԽՍՀՄ շրջագայության ժամանակ (1961)։

Մարգո Ֆոնտեյնը «Մոխրոտը» ներկայացման ժամանակ, 1957 թվական

Զուգապար Նուրեևի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին, Մարգո Ֆոնտեյնը 42 տարեկան հասակում հանդիպեց 23-ամյա Ռուդոլֆ Նուրիևին։ Նա ժամանել էր Լոնդոն՝ Ֆոնտեյնի կողմից կազմակերպված բարեգործական համերգին, որը նվիրված էր Արքայական պարարվեստի ակադեմիային։ Չնայած Մարգոն այդ ժամանակ պատրաստվում էր ավարտել իր բեմական կարիերան, սակայն անձնական հանդիպումից հետո նրանք որոշեցին փորձել միասին պարել։ Ելույթ ունենալով «Ժիզել» բալետում՝ նրանք աննախադեպ հաջողություն ունեցան։ Երբ արտիստները բեմ դուրս եկան խոնարհվելու, նրանց դիմավորեցին բուռն ծափահարություններով։

«Նուրեևի զգայական եռանդը իդեալական հակադրություն էր Ֆոնտեյնի արտահայտիչ անբիծությանը, որը ծնվել էր կրքի և եթերային նրբագեղության չօգտագործված պաշարներից»
- Դիանա Սոլվեյ

1963 թվականին Էշթոնը Ֆերենց Լիստի երաժշտության հիման վրա բեմադրեց «Մարգարիտան և Արմանը» բալետը՝ հատուկ նրանց համար։

Ռուդոլֆը և Մարգոն միասին են պարեցին ավելի քան տասնհինգ տարի, շրջագայելով աշխարհով մեկ և ելույթ ունենալով տարբեր թատրոններում։ Չնայած տարիքային մեծ տարբերությանը, դասական պարի պատմության մեջ նրանց դուետը համարվում է ամենակարևորներից մեկը։

Մարգո Ֆոնտեյնը իր բեմական կարիերան ավարտեց 1970-ականների վերջին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին Ֆոնտեյնը ամուսնացավ Բրիտանիայում Պանամայի դեսպան Ռոբերտո Արիասի հետ։ Հարսանիքից երկու տարի անց ամուսինը իր հայրենիքում անհաջող քաղաքական հեղաշրջման փորձ կազմակերպեց։ Այդ պահին Մարգոն վերադարձել էր շրջագայությունից, ուստի նրան ևս կալանավորեցին գործին մասնակցելու կասկածանքով։ Հաջորդ օրը նրան ազատ արձակեցին և արտաքսեցին Մայամի։ 1965 թվականին Արիասի վրա մահափորձ կատարեցին, որից հետո նա կաթվածահար մնաց մինչև կյանքի վերջ։ Մարգոն վճարեց նրա բոլոր ծախսերը և երկար տարիներ խնամեց նրան։

Մարգո Ֆոնտեյնը կյանքի վերջին տարիները անցկացրեց Պանամայի իր ագարակում։ Նա մահացավ 1991 թվականի փետրվարի 21-ին՝ քաղցկեղից։ Նրա ցանկության համաձայն, ամուսնու հետ մեկտեղ թաղված է նույն գերեզմանում։ Ռուդոլֆ Նուրիևը մահացավ նրանից 2 տարի անց։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին Մարգո Ֆոնտեյնին շնորհվեց Բրիտանական կայսրության շքանշանակրի տիտղոս։ 1981-1990 թվականներին եղավ Դարհեմի համալսարանի պատվավոր ռեկտոր։

1979 թվականինին, նրա 60-ամյակի առթիվ, Եղիսաբեթ Երկրորդ թագուհու համաձայնությամբ, արժանացավ «Prima ballerina assoluta» կոչմանը։

1996 թվականին Մեծ Բրիտանիայի փոստը նամականիշ հրատարակեց նրա պատկերով։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Ֆոնտեյնը նկարահանվեց «Մարգո Ֆոնտեյն» վավերագրական կենսագրական ֆիլմում անգլ.՝ (The Margot Fonteyn Story):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. The International Who's Who — 1976. — P. 56.
  5. https://ritarikunnat.fi/ritarikunnat/palkitut/ulkomaalaiset-pro-finlandia-mitalin-saajat-1944-2016/
  6. Zoë Anderson The Royal Ballet. 75 years. — Faber and Faber, 2006. — 354 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգո Ֆոնտեյն» հոդվածին։