Մարգերիտ Դյուրաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգերիտ Դյուրաս
Ծննդյան թիվ՝ապրիլի 4, 1914(1914-04-04)[1][2][3][…]
Ծննդավայր՝Gia Định, Հարավային Վիետնամ[4]
Վախճանի թիվ՝մարտի 3, 1996(1996-03-03)[1][2][3][…] (81 տարեկան)
Վախճանի վայր՝Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ[5]
Քաղաքացիություն՝ Ֆրանսիա
Մասնագիտություն՝գրող, կինոռեժիսոր, սցենարիստ, վիպասան, դրամատուրգ, ինքնակենսագիր, լրագրող, կանանց իրավունքների պաշտպան, փիլիսոփա և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0243921

Մարգերիտ Դյուրաս (ֆր.՝ Marguerite Duras [maʀɡəʁit dyˈʁas], իսկական ազգանունը` Դոնադյո, ֆր.՝ Donnadieu, ապրիլի 4, 1914(1914-04-04)[1][2][3][…], Gia Định, Հարավային Վիետնամ[4] - մարտի 3, 1996(1996-03-03)[1][2][3][…], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ[5]), ֆրանսիացի գրող, սցենարիստ, ռեժիսոր և դերասանուհի։ Պարգևատրվել է Բեռլինի կինոփառատոնի (1985) «Արծաթե արջ» մրցանակով, առաջադրվել է Օսկար մրցանակի` լավագույն սցենար անվանակարգում (1961)։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1914 թվականի ապրիլի 4-ին Վիետնամի հարավում[7], որն այն ժամանակ ֆրանսիական գաղութ էր և մտնում էր Ֆրանսիային պատկանող Ֆրանսիական Հնդկաչինի մեջ։ Մարգերիտի ծնողներն զբաղվում էին մանկավարժական գործունեությամբ և գաղութ էին տեղափոխվել ֆրանսիական կառավարության կոչով[8]։ Նրա ծնվելուց քիչ անց հայրը, որ գաղութ տեղափոխվելուց հետո հիվանդացել էր, թողնում է ընտանիքն ու վերադառնում Ֆրանսիա, որտեղ էլ մահանում է, երբ Մարգերիտը 4 տարեկան էր։ Մարգերիտի մայրը մնում է Հնդկաչինում երեք երեխաների հետ։ Ընտանիքն այնքան էլ ապահովված չէր։

Դպրոցն ավարտելուց հետո՝ 17 տարեկանում, Մարգերիտը տեղափոխվում է Ֆրանսիա, որտեղ իրավունք է ուսումնասիրում, այնուհետև քարտուղար է աշխատում Գաղութների հարցերի նախարարությունում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցում է դիմադրության շարժմանը, դառնում կոմունիստական կուսակցության անդամ։ Այդ ժամանակ վերցնում է Դյուրաս կեղծանունն ի պատիվ հայրական գյուղի։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսել է գրել պատերազմի տարիներին։ Հայտնի է դարձել «Թափվել է Խաղաղ օվկիանոսի մոտ» (1950) և «Ծովայինը Ջիբլարթարից» (1952) վեպերի լույսընծայումից հետո։ 1943-1993 թվականներին գրել է 34 վեպ։ Մարգարետ Դյուրասի առավել հայտնի ստեղծագործությունն է համարվում «Սիրեկան» (1984) ինքնակենսագրական վեպը, որի համար նա արժանացել է Գոնկուրյան մրցանակի։ Ըստ այս ստեղծագործության՝ նկարահանվել է համանուն ֆիլմը (ռեժիսոր` Ժան-Ժակ Աննո)։ Մարգերիտ Դյուրասը հանդես է եկել նաև որպես կինոսցենարիստ և կինոռեժիսոր` նկարահանելով ավելի քան 20 ֆիլմ։ Բացի այդ՝ նա ինքը խաղացել է մի քանի ֆիլմերում։

Մահացել է 1996 թվականի մարտի 3-ին, 81 տարեկան հասակում, Փարիզում։ Թաղված է Մոնպառնասի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
  5. 5,0 5,1 5,2 Fichier des personnes décédées
  6. https://www.kunstkultur.bka.gv.at/staatspreis-fur-europaische-literatur (գերմ.)
  7. «Bnf: Notice de personne: Duras, Marguerite ((1914-1996)» (French). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Riding, Alan. «Marguerite Duras, 81, Author Who Explored Love and Sex». New York Times. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգերիտ Դյուրաս» հոդվածին։