Փեգգի Լիպտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փեգգի Լիպտոն
անգլ.՝ Peggy Lipton
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 30, 1946(1946-08-30)[1][2]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմայիսի 11, 2019(2019-05-11)[3][2] (72 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանHillside Memorial Park
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն
ԿրթությունԼոուրենսի ավագ դպրոց
Մասնագիտություներգչուհի, գրող, մոդել, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
ԱմուսինՔուինսի Ջոնս
ԵրեխաներՔիդադա Ջոնս և Ռաշիդա Ջոնս
 Peggy Lipton Վիքիպահեստում

Մարգարետ Էնն «Պեգգի» Լիպտոն (անգլ.՝ Margaret Ann «Peggy» Lipton, օգոստոսի 30, 1946(1946-08-30)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 11, 2019(2019-05-11)[3][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և մոդել։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիպտոնը ծնվել է Նյու Յորքում, հրեական ընտանիքում։ Նրա ծնողները եղել են նկարչուհի Ռիտա Բենսոնը (1912–1986) և կազմակերպության իրավաբան Գառոլդ Լիպտոնը (1911–1999)[4][5][6]: Հայրական կողմից նրա բարեկամները, փոխելով իրենց «Լիպշից» ազգանունը «Լիպտոնի», ներգաղթել են Ռուսական կայսրությունից, իսկ մայրիկը ներգաղթել է ԱՄՆ Իռլանդիայից[7]։ Լիպտոնը մեծացել է Լոնգ-Այլենդում իր եղբայրներ Ռոբերտի և Քեննեթի հետ միասին[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիպտոնը սկսել է իր կարիերան որպես մոդել «Ֆորդ Մոդելս» ընկերությունում[8]։ 1964 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Լոս-Անջելոս և նա կնքել է պայմանագիր «Universal Pictures» ստուդիայի հետ։

Լիպտոնը ավելի շատ հայտնի է իր գլխավոր դերով՝ «Տղաների ջոկատ» սերիալից, որը ցուցադրվում էր 1968-1973 թվականներին։ 1971 թվականին նա ստացել է «Ոսկե Գլոբուս» մրցանակը՝ «Դրամատիկական ժանրում կանացի լավագույն դերակատարման համար» անվանակարգում՝ «Պաշտպանության ջոկատ» սերիալում կատարած աշխատանքի համար։ Նա նաև որոշակի հաջողության է հասել որպես երգչուհի՝ թողարկելով մի քանի մենակատարումներ, որոնք հայտվել են Billboard հիթերում։

Լիպտոնն իր կարիերայում ընդմիջել՝ չնկարահանվելով 1970-ական թվականների կեսերից մինչև 1990 թվականը։ Նա վերադարձել է դերասանական մասնագիտությանը 1990 թվականին՝ խաղալով «Տվին Պիկս» սերիալում գլխավոր դերերից մեկը։ Դրանից հետո նա նկարահանվել է «Անձի փոփոխում», «Տվին Պիկս։ Կրակի միջով» և «Փոստատարը» ֆիլմերում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիպտոնը ոչ շարունակական կապեր է ունեցել երաժիշտներ Փոլ ՄաքՔարթնիի և Էլվիս Փրեսլիի հետ, ինպես նաև դերասաններ Թեռենս Սթեմպիի և Ռայան Օ՛Նիլի հետ[9][10]։ 1960-ական թվականների կեսերից մինչև 1970-ական թվականների սկզբը նա հարաբերություններ է ունեցել ամուսանացած տղամարդկանց հետ, ինչպես նաև խնդիրներ էր ունեցել թմրանյութերի հետ[10]։

1974 թվականին Լիպտոնն ամուսնացել է երաժիշտ և պրոդյուսեր Քուինսի Ջոնսի հետ։ Զույգն ունեցել է երկու դուստր՝ Քիդադան (ծնվ. 1974) և Ռաշիդան (ծնվ. 1976), որոնք դարձել են դերասանուհիներ։ Երեխաների ծնվելուց հետո Լիպտոնը որոշ ժամանակ չի աշխատել, զբաղվել է երեխաների խնամքով[11] : Լիպտոնն ու Ջոնսը հեռացել են իրարից 1986 թվականին և 1990 թվականին ամուսնալուծվել[12]։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Լիպտոնի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի ուռուցք[13][14]։ 2019 թվականի մայիսի 11 Լոս Անջելեսում նա մահացել է այդ հիվանդությունից[14][15][16]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանումը հայերենում Իրական անվանումը Դեր Ծանոթագրություններ
1968 Բլյու Blue Լորի Կրամեր
1988 Պատերազմի ճանապարհին War Party հեռուստատեսային լրագորղ
1988 Մանուշակաագույն մարդակերը Purple People Eater Mom
1989 Արգելված թեմա Kinjite: Forbidden Subjects Քետլին Քրոու
1990 Մահացու հմայք Fatal Charm Ջեյն Սիմս
1991 Անձի փոփոխում True Identity Ռիտա
1992 Թվին Պիկս։ Կրակի միջով Twin Peaks: Fire Walk with Me Նորմա Ջեննինգս
1997 Փոստատարը The Postman Թլլեն Մարչ
2000 Պրակտիկանտը The Intern Ռոքսաննա Ռոտչ
2000 Մինչև 16 տարեկան երեխաները Skipped Parts Լորաբել Պիրս
2001 Ջեքփոթ Jackpot Ջենիս
2010 Մի անգամ Հռոմում When in Rome Պրիսցիլլա
2014 Տվին Պիկս։ Կտրտած էպիզոդներ Twin Peaks: The Missing Pieces Նորմա Ջեննինգս Արխիվային նյութեր
2017 Շան կյանք A Dog's Purpose Հաննան հասուն տարիքում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lipton, Peggy; Dalton, David; Dalton, Coco Breathing Out. — St. Martin's Press, 2005. — 320 с. — ISBN 0312324138

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 https://www.mirror.co.uk/3am/celebrity-news/breaking-peggy-lipton-dead-72-15352217
  4. 4,0 4,1 Demist, Robert (1972 թ․ մարտի 19). «'Bored? Creatively I'm Bored, But... '». The New York Times (անգլերեն).
  5. Hutchings, David (1988 թ․ ապրիլի 4). «Can You Dig It? the Mod Squad's Peggy Lipton, One Marriage and 15 Years Later, Returns to Acting». People (անգլերեն).
  6. Wilkins, Barbara (1975 թ․ մարտի 17). «Quincy Jones and Peggy Lipton: Death Nearly Did Them Part». People (անգլերեն).
  7. «Rashida Jones discovers her family's holocaust secret». Newshub (անգլերեն). 2012 թ․ մայիսի 6.
  8. People:Can You Dig It? the Mod Squad’s Peggy Lipton, One Marriage and 15 Years Later, Returns to Acting. April 04, 1988 Vol. 29 No. 13
  9. Gilbey, Ryan (2019 թ․ մայիսի 13). «Peggy Lipton obituary». The Guardian (անգլերեն).
  10. 10,0 10,1 Taylor, Charles (2005 թ․ հունիսի 12). «'Breathing Out': One Blonde». The New York Times (անգլերեն).
  11. Bennett, Anita (2019 թ․ մայիսի 11). «Peggy Lipton Dies: 'Mod Squad' And 'Twin Peaks' Actress Was 72». Deadline Hollywood (անգլերեն).
  12. McDaniels, Verne (1989 թ․ հոկտեմբերի 12). «Music producer Jones, actress Lipton to divorce». The Milwaukee Sentinel (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
  13. Ciuraru, Carmela (2005 թ․ հունիսի 4). «Lipton admits insecurity while living in mod times». Los Angeles Times (անգլերեն).
  14. 14,0 14,1 Gates, Anita (2019 թ․ մայիսի 12). «Peggy Lipton, 'Mod Squad' and 'Twin Peaks' Actress, Dies at 72». The New York Times (անգլերեն).
  15. Rottenberg, Josh (2019 թ․ մայիսի 11). «Actress Peggy Lipton, star of 'The Mod Squad' and 'Twin Peaks,' dies at 72». Los Angeles Times (անգլերեն).
  16. Fitzpatrick, Kevin (2019 թ․ մայիսի 11). «Peggy Lipton, Star of The Mod Squad and Twin Peaks, Dies at 72». Vanity Fair (անգլերեն).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փեգգի Լիպտոն» հոդվածին։