Մարաթոն (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարաթոն
անգլ.՝ The Marathon
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՄիխայիլ Տումելյա և Ալեքսանդր Պետրով
ԵրաժշտությունԱլեքսանդր Վառլամով և Liliʻuokalani?
ՕպերատորՄիխայիլ Կոմով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ և Բելառուսֆիլմ
Տևողություն226 վայրկյան
Թվական1988

«Մարաթոն» (անգլ.՝ «The Marathon»), խորհրդային կարճամետրաժ մուլտֆիլմ, որ թողարկվել է 1988 թվականին «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում։ Ռեժիսորներ Միխայիլ Տումելյայի ու Ալեքսանդր Պետրովի կուրսային աշխատանքն է։ Մուլտֆիլմը նվիրված է Միկի Մաուսի 60-ամյակին և լայնորեն ցուցադրվել է ԱՄՆ-ում «Դիսնեյ ստուդիայի» հոբելյանական ծրագրի ընթացքում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի նոյեմբերին նշվել է Միկի Մաուսի 60-ամյակը։ Այդ ժամանակ առաջին անգամ Խորհրդային Միություն է այցելել «Դիսնեյ» ընկերության պատվիրակությունը Ռոյ Դիսնեյի գլխավորությամբ։ Խորհրդային անիմատորները Ռոյին են ներկայացրել «Մարաթոն» մուլտֆիլմը՝ որպես նվեր Միկի Մաուսին[1]։

Մուլտֆիլմը նկարահանվել է հինգ ամիս և այն բանի շնորհիվ, որ մուլտիպլիկատորներից շատերն աշխատել են միայն էնտուզիազմով, այն արժեցել է ընդամենը 300 ռուբլի[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխան մոտենում է էկրանին, որտեղ տեսնում է իր արտացոլանքը։ Կախարդական վրձնի շնորհիվ արտացոլանքը վերածվում է Միկի Մաուսի։ Երեխան ու մկնիկն սկսում են պարել, իսկ այդ ժամանակ էկրանի վերևում երևում են Միկի Մաուսի գոյության տարիներն արտահայտող թվեր։ Երեխան այդ ընթացքում մեծանում է․ նա դառնում է դեռահաս, ապա պատանի, հետո՝ չափահաս մարդ։ Թվերը հասնում են մինչև 60։ Միկի Մաուսը բոլորովին չի փոխվել, նա մնացել է նույն ուրախը և ուզում է պարել։ Իսկ երեխան այդ ժամանակ արդեն դարձել է ծեր մարդ և հոգնած նստում է բազմաթոռին։ Այժմ մկնիկին սկսում է հետևել այլ երեխա, որն արդեն ուրիշ սերնդից է։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորներ Միխայիլ Տումելյա,
Ալեքսանդր Պետրով
Սցենարի հեղինակ Միխայիլ Տումելյա
Բեմադրող նկարիչներ Միխայիլ Տումելյա,
Ալեքսանդր Պետրով
Մուլտիպլիկատորներ Ալեքսանդր Դորոգով,
Միխայիլ Տումելյա,
Ալեքսանդր Պետրով
Օպերատոր Միխայիլ Կոմով
Երաժշտության հեղինակ Ալեքսանդր Վառլամով,
Լիլիուոկալանի
Խորեոգրաֆ Բորիս Բրեսլեր
Հնչյունային օպերատոր Ալեքսանդր Չեռնոմորդիկ
Մոնտաժող Լարիսա Ռեզնիչենկո
Ադմինիստրատորներ Իոսիֆ Բոյարսկի,
Ալեքսանդր Զալեսկի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Мульти-марафон Михаила Тумели | Информационно-справочный портал Беларуси - interfax.by». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  2. «Мультипликатор Михаил Тумеля: Послевоенная анимация формировалась как оппозиция Диснею». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]