Մատյո Ժոզեֆ Օրֆիլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատյո Ժոզեֆ Օրֆիլա
իսպ.՝ Mateo José Buenaventura Orfila i Rotger[1]
Դիմանկար
Ծնվել էապրիլի 24, 1787(1787-04-24)[2][3][4][…]
ԾննդավայրMaó, Balearic Islands, Balearic Islands, Իսպանիա
Մահացել էմարտի 12, 1853(1853-03-12)[2][4][5][…] (65 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[6]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՓարիզի միջնադարյան համալսարան[1], Բարսելոնայի համալսարան[1] և Վալենսիայի համալսարան[1]
Ազդվել էLouis Nicolas Vauquelin? և Ժոզեֆ Լուի Պրուստ[1]
Մասնագիտությունբժիշկ, քիմիկոս, դեղաբան, ֆիզիոլոգ, թունաբան և դատաբժշկական փորձագետ
ԱշխատավայրՓարիզի բժշկության դպրոց[1] և Փարիզի բժշկության դպրոց[1]
ԱմուսինGabrielle Lesueur?[1]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱզգային բժշկական ակադեմիա[1]
 Mathieu Orfila Վիքիպահեստում

Մատյո Ժոզեֆ Օրֆիլա (ֆր.՝ Mathieu Joseph Bonaventure Orfila, ապրիլի 24, 1787(1787-04-24)[2][3][4][…], Maó, Balearic Islands, Balearic Islands, Իսպանիա - մարտի 12, 1853(1853-03-12)[2][4][5][…], Փարիզ[6]), իսպանացի (կատալոնացի) բժիշկ և քիմիկոս, 1818 թվականին դարձել է Ֆրանսիայի քաղաքացի։ Փարիզի համալսարանի Բժշկության ֆակուլտետի դեկան, դատաբժշկական թունաբանության ոլորտում ռահվիրա և որպես գիտություն թունագիտության հիմնադիր[8]։ Եվրոպայում քիմիայի մասին նախկինում հայտնի դասագրքի հեղինակ է (1817 թվական)։ Դուպուտրենի թանգարանում և Օրֆիլայի թանգարանում (ֆր.՝ Musée d'anatomie Delmas-Orfila-Rouvière, 1844 թվական, պաշտոնապես բացվել է 1847 թվականին) անատոմիական հավաքածուների ստեղծողն է (1835 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Անտոնի Օրֆիլի և Սյուզան Ռոտջերի ընտանիքում։ Նրա հայրը ցանկացել է, որ իր որդին դառնա նավաստի և Օրֆիլան կարճ ուղևորություն է կատարել, որն արդյունքում պարզվել է, որ անհաջող է։ Արդյունքում նա որոշել է սովորել բժշկությունը և սկսել է ուսանել Մահոնում՝ պրոֆեսոր Կուկի (իսպ.՝ Carlos Ernest Cook) մոտ, որը նրան ուսուցանել է «տարրական մաթեմատիկա, գրեթե փորձարարական ֆիզիկա և մի քիչ բնական գիտություններ»։ 1804 թվականի սեպտեմբերից նա ուսումը շարունակել է Վալենսիայի բժշկության ոլորտում, շուտով տեղափոխվել է ուսումը շարունակելու Բարսելոնայում, այնուհետև՝ Փարիզում։

1807-1808 թվականներիի ձմռանը հարուստ սեփականատիրոջ օգնությամբ, որը նրան թույլ է տվել օգտագործել իր լաբորատորիայի տարբեր գործիքներ, Օրֆիլան սկսել է ամեն օր ֆիզիկայի և քիմիայի բնագավառներում մասնավոր պարապմունքներ տալ։ Նա այս գործունեությամբ զբաղվել է մինչև 1819 թվականը, մինչև դարձել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետի քիմիայի պրոֆեսոր։ Հետագայում նա նաև դարձել է Աթենեո դե Փարիզի ուսուցիչ, փոխարինել է Ժակ Տենարին։

Իր մասնավոր դասերի դասախոսությունների հիման վրա նա գրել է քիմիայի վերաբերյալ դասագիրք, որը լույս է տեսել 1817 թվականի ամռանը և ընդունվել է շատ դրական[9]։ Այնուհետև այս ձեռնարկը ութ անգամ վերատպվել է՝ ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, իսպաներեն և այլ լեզուներով, ինչպես նաև հրատարակել է կրճատված ձևով, որն աշխատանքը հայտնի է դարձրել ամբողջ Եվրոպայում։ 1818 թվականի դեկտեմբերի 24-ին Օրֆիլան դարձել է Ֆրանսիայի քաղաքացի, իսկ 1819 թվականի մայիսի 1-ին Հանրային կրթության հանձնաժողովը Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետում նրան շնորհել է «Դատաբժշկական բժշկի պրոֆեսոր» կոչմանը։ 1821 թվականին հրատարակել է «Դատաբժշկական բժշկության դասեր»[10], որը հիմք դարձավ նրա հայտնի «Դատաբժշկական բժշկության տրակտատը»[11], որը լույս է տեսել 1830 թվականին և տասը տարվա ընթացքում թարգմանվել է մի քանի լեզուներով։

1831 թվականի մայիսի 1-ին ընտրվել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետի դեկան, այնուհետև վերընտրվել է այս պաշտոնում 1836 թվականի մայիսի 6-ին, 1841 թվականի մայիսի 21-ից և 1847 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 1848 թվականի փետրվարի 28-ը։ Նա շատ նորամուծություններ է կատարել ֆակուլտետում։ 1832 թվականին առաջարկել է կառուցել պատրաստուկելու համար առանձին շենքեր։ Վիրաբույժ Գիլյամ Դուպուտրենի միջոցներով, որը կտակել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետին, 1835 թվականին նա ստեղծել է Պաթոլոգիական անատոմիայի թանգարան (Դուպուտրեն թանգարան) և 60 հազար ֆրանկ է նվիրաբերել Համեմատական անատոմիայի թանգարանի ստեղծման համար, որը բացվել է 1845 թվականին (ներկայիս Օրֆիլա թանգարան[12], թանգարանը մինչև 1881 թվականն ունեցել է գրեթե 4500 ցուցանմուշ։ Նա 1832 թվականին դարձել է Աղքատանոցների գլխավոր խորհրդի անդամ։ Հաջորդ տարի նա ընտրվել է Բժիշկների փոխադարձ օգնության ասոցիացիայի նախագահ, որտեղ 1834 թվականի փետրվարի 14-ին նշանակվել է Հասարակական կրթության թագավորական խորհրդի անդամ, իսկ նույն թվականի ավարտին նա ընտրվել է քաղաքային խորհրդի և Սենի գլխավոր խորհրդի անդամ, ինչպես նաև Պատվո լեգեոնի ասպետ։

Նա մասնակցել է Մերսյեի և Մարի Լաֆարժի հայտնի դատական գործերին՝ որպես փորձագետ։

Նա դոմինո խաղի սիրահար էր, հանդիսացել է Դոմինոյի ակումբի անդամ, որն ստեղծվել է 1838 թվականինին քանդակագործ Ժան-Պիեռ Դանտանի կողմից։ Նա նաև Ապոլլոնի երեխաների ակադեմիական ընկերության անդամ էր, որը հիմնադրվել է Փարիզւոմ 1740 թվականին[13]։

Մահացել է 1853 թվականի մարտի 12-ին Փարիզի իր տանը` Սեն-Անդրե-դե-Ար փողոցում (ֆր.՝ Rue Saint-André-des-Arts, տուն 5), հաջորդ օրը նրան թաղել են Փարիզի Մոնպառնասի գերեզմանատանը։

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1875 թվականին Փարիզի քսաներորդ շրջանում գտնվող փողոցներից մեկը, որը գտնվում էր Գամբետա հրապարակի տարածքում և տանում էր դեպի Տենոնի հիվանդանոց (ֆր.՝ Hôpital Tenon), վերանվանվել է Օրֆիլայի փողոց (ֆր.՝ Rue Orfila)[14]:

Կոչումներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1811 թվական՝ բժշկության դոկտոր (Մադրիդ)
  • 1817 թվական՝ դատաբժշկական գիտությունների դոկտոր
  • 1820 թվական՝ Բժշկական գիտությունների ակադեմիայի անդամ
  • 1823 թվական՝ բժշկական քիմիայի պրոֆեսոր
  • 1831 թվականի մայիսի 1-ին՝ Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետի դեկան։
  • 1838 թվականի հունիսի 2՝ Պատվո լեգեոնի շքանշանակիր ասպետ[15]։

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Éléments de chimie appliquée à la médecine et aux arts, Gabon et Crochard, 1824, 2 т.
  • Traité des poisons tirés des règnes minéral, végétal et animal, ou toxicologie générale, considérée sous les rapports de la physiologie, de la pathologie et de la médecine légale, Crochard (Paris, 1818)
  • Éléments de chimie médicale (1817)
  • Secours à donner aux personnes empoisonnées ou asphyxiées: suivis des moyens propres à reconnaître les poisons et les vins frelatés, et à distinguer la mort réelle de la mort apparente (1818)
  • Leçons de médecine légale (1823)
  • Traité des exhumations juridiques (1830)
  • Traité de médecine légale, Béchet (Paris), 1836, 4 т. и атлас)
  • Recherches sur l’empoisonnement par l’acide arsénieux (1841)
  • Traité de toxicologie, Fortin et Masson (Paris, 1818)
  • Éléments de chimie, Labé (Paris, 1851, 2 т.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Mateo José Buenaventura Orfila i Rotger | Real Academia de la Historia
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  5. 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  6. 6,0 6,1 6,2 Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
  7. ЭСБЕ/Орфила, Матео-Жозе-Бонавентюр — Викитека (ռուս.)
  8. Michel Bounias, Traité de toxicologie générale, Springer, 1999, p. 18
  9. Éléments de chimie médicale(1817)
  10. Leçons de médecine légale(1823)
  11. Traité de médecine légale, 1836, 3e édition [La troisième édition a pour titre traité de médecine légale au lieu de Leçons de médecine légale], 4 vol. et 1 atlas
  12. Charles-Nicolas Houel, Catalogue du musée Orfila, Paris, Masson, 1881 (en ligne [archive]
  13. Шарль Луандр «Литературные и научные ассоциации Франции, I — Литературные и научные общества Парижа», из книге Revue des deux mondes, 1846, стр. 198.
  14. «Nomenclature des voies de Paris». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  15. Матьё Орфила в базе данных Леонор.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատյո Ժոզեֆ Օրֆիլա» հոդվածին։