Մատյաշ Հունյադի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատյաշ Հունյադի
Ծնվել է՝փետրվարի 24, 1443[1]
ԾննդավայրԿլուժ-Նապոկա, Հունգարիայի թագավորություն
Մահացել է՝ապրիլի 6, 1490 (47 տարեկան)
Վախճանի վայրՎիեննա, Սրբազան Հռոմեական կայսրություն
Սեկեշֆեխերվարի տաճառ
Երկիր Հունգարիա
ՏոհմՀունյադի
քաղաքական գործիչ և միապետ
ՀայրՅանոշ Հունյադի
ՄայրԷրժբեթ Սիլյադի
ԵրեխաներՅանոշ Կորվին և Ն. Հունյադի
ՍտորագրությունИзображение автографа

Մատյաշ I Կորվին (հայտնի է նաև որպես Մատյաշ Հունյադի, փետրվարի 24, 1443[1], Կլուժ-Նապոկա, Հունգարիայի թագավորություն - ապրիլի 6, 1490, Վիեննա, Սրբազան Հռոմեական կայսրություն), Հունգարիայի թագավոր (1458 թ. հունվարի 24-ից -1490 թթ.) Հունյադի տոհմից։ Յանոշ Հունյադիի որդին։ Նրա օրոք միջնադարյան Հունգարական թագավորությունը հասել է իր հզորության գագաթնակետին։ Ֆեոդալական քաոսի տասնամյակներից հետո ամրապնդել է հունգարական պետականությունը և թագավորական իշխանությունը բազմաշերտ բարեփոխումների անցկացման միջոցով։ Վերածննդի գաղափարներից ազդված Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի առաջին տիրակալը, հովանավորել է նկարիչներին և ճարտարապետներին։ Վարել է պատերազմներ Ավստրիայի և Օսմանյան Թուրքիայի դեմ, որոնց ընթացքում նրան անգամ հաջողվել է գրավել Վիեննան։

«Կորվին» (թարգմանաբար նշանակում է «ագռավ») մականունը ստացել է այն բանի համար, որ նրա զինանշանի վրա պատկերված է եղել նույնանուն թռչունը։ Հունգարերն նրա անունը գրվում է որպես Hunyadi Mátyás կամ Mátyás király («Մատյաշ թագավոր»), լատիներեն՝ Matthias Corvinus, սլովակերեն՝ Matej Korvín, չեխերեն՝ Matyáš Korvín, ռումիներեն՝ Matei Corvin, սերբոխորվաթերեն՝ Matija Korvin։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատյաշ Հունյադի» հոդվածին։