Մասայոսի Սոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասայոսի Սոն
ճապ.՝ 孫 正義 և կորեերեն՝ 손 정의
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 11, 1957(1957-08-11)[1] (66 տարեկան)
ԾննդավայրՏոսու, Սագա (պրեֆեկտուրա), Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
ԱզգությունKoreans in Japan?
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Holy Names University?
Մասնագիտությունձեռնարկատեր և ճարտարագետ
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն, գլխավոր գործադիր տնօրեն, նախագահ և նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
 Masayoshi Son Վիքիպահեստում

Մասայոսի Սոն (ճապ.՝ 孫 正義, օգոստոսի 11, 1957(1957-08-11)[1], Տոսու, Սագա (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի գործարար, Սոֆթբանկի հիմնադիր և գործադիր տնօրեն, Սոֆթբանկ Մոբայլի գործադիր տնօրեն, Sprint Corporation-ի ներկայիս նախագահ։ Ըստ Ֆորբս ամսագրի՝ 2015 թվականի հունիսի դրությամբ Ճապոնիայի երկրորդ ամենահարուստ մարդն էր[3]՝ 13.6 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ՝ չնայած այն հանգամանքին, որ պատմության մեջ ամենաշատ գումարը բիզնեսում Սոնն է կորցրել (2000 թվականին Դոթքոմների պղպջակի ժամանակ կորցրել է70 մլրդ ԱՄՆ դոլար)[4]։ Ֆորբսի բնութագրմամբ՝ Սոնը նաև մարդասեր է։

2013 թվականին Ֆորբս ամսագիրը Մասայոսի Սոնին ճանաչել է 45-րդ ամենաազդեցիկ մարդն աշխարհում[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասայոսի Սոնն ունի կորեական ծագում, Սոնի ընտանիքը վերցնում է ճապոնական Յասումոտո ազգանունը և մանուկ ժամանակվանից սկսում է կրել այն։ Սոնը հետաքրքրվում էր բիզնեսով և հանդիպում է Ճապոնիայի ՄակԴոնալդսի նախագահ Դեն Ֆուջիտայի հետ։ Ընդունելով նրա խորհուրդը՝ սկսում է սովորել անգլերեն և համակարգչային գիտություն։

16 տարեկան հասակում Սոնը տեղափոխվում է Կալիֆորնիա և ավարտում ավագ դպրոցը՝ մնալով ընկերների և ընտանիքի հետ Հարավային Սան Ֆրանսիսկոյում։ Սովորում է Բերկլիի և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարաններում, որտեղ մասնագիտանում է տնտեսագիտության և համակարգչային գիտության մեջ։ Ամսագրերից մեկում տեսնելով միկրոչիպի պատկեր, Սոնը 19 տարեկանում վստահ էր, որ համակարգչային տեխնոլոգիան դառնալու է հաջորդ կոմերցիոն հեղափոխության կայծը։

Համոզված լինելով, որ միկրոչիպերի հետ կապված ցանկացած բան կարող է մեծ հարստություն բերել, Սոնը որոշեց օրական ամենաքիչը մի ձեռնարկատիրական գաղափար մշակել։ Նա արտոնագրեց թարգմանչական մի գործիք, որը հետո 1 մլն ԱՄՆ դոլարով վաճառեց Sharp Electronics-ին[6]։

Սոնը 1980 թվականին ավարտեց Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանը[7]՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան։ 1990 թվականին դառնում է Ճապոնիայի քաղաքացի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Masayoshi_Son
  2. https://time.com/collection/most-influential-people-2018/5217618/masayoshi-son/
  3. «Masayoshi Son», Forbes (profile), Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
  4. Sorkin, Andrew Ross (2010 թ․ դեկտեմբերի 13). «A Key Figure in the Future of Yahoo». The New York Times. Վերցված է 2012 թ․ ապրիլի 7-ին.
  5. Caroline Howard. «No. 45: Masayoshi Son - In Photos: The World's Most Powerful People: 2013». Forbes. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  6. «Masayoshi Son: The CEO who lost $70bn in a day before conquering the world». Hot Topics. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21-ին.
  7. «Masayoshi Son». Business week. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Masayoshi Son, AXA Talents, 2006 թ․ օգոստոսի 1, Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 18-ին, Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  • «Bio and Photo», Time (magazine), Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ սեպտեմբերի 18-ին, Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին