Մառլեն Հաուսհոֆեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մառլեն Հաուսհոֆեր
գերմ.՝ Marlen Haushofer
Ծննդյան անունգերմ.՝ Marie Helene Frauendorfer
Ծնվել էապրիլի 11, 1920(1920-04-11)[1][2][3][…]
ԾննդավայրՄոլն, Կիրխդորֆի շրջան, Վերին Ավստրիա, Ավստրիա
Վախճանվել էմարտի 21, 1970(1970-03-21)[1][2][3][…] (49 տարեկան)
Վախճանի վայրՎիեննա, Ավստրիա[4]
ԳերեզմանTaborfriedhof
Մասնագիտությունգրող, մանկագիր, սցենարիստ և գիտաֆանտաստիկ գրող
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունՎիեննայի համալսարան և Գրացի համալսարան
Ժանրերֆեմինիստական գիտական ֆանտաստիկա[5][6]
Պարգևներ
 Marlen Haushofer Վիքիպահեստում

Մառլեն Հաուսհոֆեր (Մարիա Հելեն Հաուսհոֆեր, Ֆրաուենդորֆեր, գերմ.՝ Marlen Haushofer, Marie Helene Frauendorfer, ապրիլի 11, 1920(1920-04-11)[1][2][3][…], Մոլն, Կիրխդորֆի շրջան, Վերին Ավստրիա, Ավստրիա - մարտի 21, 1970(1970-03-21)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիա[4]), ավստրիացի գրող։

Հաուսհոֆերի շիրիմը Շտայրի գերեզմանատանը

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1920 թվականի ապրիլի 11-ին Մոլնում, անտառապահի ու աղախնի ընտանիքում։ Տասներեք տարեկանից դաստիարակվել է ուրսուլինների վանքին կից ինտերնատում, մի քանի անգամ ծանր հիվանդացել է։ 1938-1940 թվականներին կատարել է հարկադիր աշխատանքներ։ 1940 թվականից սովորել է գերմանական գրականություն Վիեննայում, իսկ 1943 թվականից՝ Գրացում։ Կրթությունն ավարտելուց հետո բնակություն է հաստատել Շտայրում։

1941 թվական ամուսնացել է բժիշկ-ատամնաբույժ Մանֆրեդ Հաուսհոֆերի հետ և վերցրել ամուսնու ազգանունը։ Ունեցել է երկու որդի՝ Քրիստիանը և Մանֆրեդը[7]։ 1950 թվականին ամուսինները բաժանվել են, սակայն 1958 թվականին նորից ամուսնացել են։

Մառլեն Հաուսհոֆերը մահացել է ոսկրի քաղցկեղից 1970 թվականի մարտի 21-ին Վիեննայում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին սկսել է տպագրել պատմվածքներ պարբերական մամուլում։ Ստանալով գրական մրցանակներ դեռ 1953 թվականին՝ Հաուսհոֆերը 1955 թվականին հրատարակել է իր առաջին վեպը՝ «Մի բուռ կյանք»։ 1956 թվականին նա արժանացել է Թեոդոր Քյորների մրցանակի արվեստում և մշակույթում իր ավանդի համար։ 1958 թվականին լույս է տեսել «Մենք սպանել ենք Ստելլային» վեպը։

Մառլեն Հաուսհոֆերի ամենահայտնի ստեղծագործությունը «Պատը» վեպ-ռոբինզոնադան է, որ ավարտին է հասցվել 1963 թվականին[8]։ Այն չորս անգամ ձեռքով արտագրվել է 1960-1963 թվականներին և տպագրվել է միայն 1968 թվականին՝ հեղինակի մահվանից երկու տարի առաջ[9]։

Ավստրիական գրականության մեջ ունեցած ավանդի, ինչպես նաև «Սարսափելի հավատարմություն» պատմվածքների ժողովածուի համար Մառլեն Հաուսհոֆերը 1968 թվականին արժանացել է Պետական խրախուսական մրցանակ գրականության բնագավառում[10]։ Նրա վերջին վեպը՝ «Ձեղնահարկ» (գերմ.՝ Die Mansarde), ինչպես նաև մանկության մասին «Ոչ մի տեղ չավարտվող երկինքը» ինքնակենսագրական պատմվածքը հրատարակվել են 1969 թվականին[9]։

Մառլեն Հաուսհոֆերի ստեղծագործություններ ազդել է մի շարք հեղինակների վրա, ինչպիսին է Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլֆրիդե Ելինեկը, որը Հաուսհոֆերին է նվիրել իր Prinzessinnendramen հինգ պիեսներից մեկը[11]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հինգերորդ տարի/ Das fünfte Jahr. Novelle. Jungbrunnen, Wien 1952 (վիպակ որդու մասին, ֆրանս. թարգմ.՝ 1992)
  • Eine Handvoll Leben. Roman. Zsolnay, Wien 1955
  • Die Vergißmeinnichtquelle. Erzählungen. Bergland, Wien 1956
  • Die Tapetentür. Roman. Zsolnay, Wien 1957 (վերահրատ.՝ Deutscher Taschenbuch-Verlag, München 1991, ֆրանս. թարգմ.՝ 1988, անգլ. թարգմ.՝ 1998)
  • Wir töten Stella. Erzählung. Wien 1958 (հոլանդ. թարգմ.՝ 1987, վերահրատ.՝ 2011, ֆրանս. թարգմ.՝ 1995)
  • Պատը/ Die Wand. Roman. Mohn, Gütersloh und Wien 1963 (վերահրատ.՝ Claassen, Düsseldorf 1968; Klett, Stuttgart 1986; Deutscher Taschenbuch-Verlag, München 1991, ֆրանս. թարգմ.՝ 1985, հոլանդ. թարգմ.՝ 1987, վերահրատ.՝ 1992, 2009, շվեդ. թարգմ.՝ 1988, անգլ․ թարգմ.՝ 1990, էկրանավորվել է 2012 թվականին, գլխավոր դերում՝ Մարտինա Գեդեկ [1])
  • Bartls Abenteuer. Forum, Wien 1964 (վերահրատ.՝ Claassen, Düsseldorf 1988; Deutscher Taschenbuch-Verlag, München 1990; Ullstein, München 2002, հոլանդ. թարգմ.՝ 1991)
  • Brav sein ist schwer. Kinderbuch. Jugend und Volk, Wien 1965 (մանկական գրականություն, վերահրատ.՝ G und G, Wien 2003)
  • Himmel, der nirgendwo endet. Roman. Mohn, Gütersloh 1966 (վերահրատ.՝ Claassen, Düsseldorf 1969; Fischer, Frankfurt am Main 1986, ֆրանս. թարգմ.՝ 1989, հոլանդ. թարգմ.՝ 1989, վերահրատ.՝ 2012, շվեդ. թարգմ.՝ 1992, անգլ. թարգմ.՝ 2013[12])
  • Lebenslänglich. Erzählungen. Stiasny, Graz 1966
  • Müssen Tiere draußen bleiben? Jugendbuch. Jugend und Volk, Wien 1967 (գիրք պատանիների համար, վերահրատ.՝ Deutscher Taschenbuch-Verlag, München 1993)
  • Schreckliche Treue. Erzählungen. Claassen, Düsseldorf 1968 (վերահրատ.՝ Deutscher Taschenbuch-Verlag, München 1990)
  • Wohin mit dem Dackel? Jugendbuch. Zsolnay, Wien 1968 (գիրք պատանիների համար, վերահրատ.՝ G und G, Wien 2004)
  • Die Mansarde. Roman. Claassen, Düsseldorf 1969 (վերահրատ.՝ Fischer, Frankfurt am Main 1990; Deutscher Taschenbuch-Verlag, München 1999, ֆրանս. թարգմ.՝ 1987, հոլանդ. թարգմ.՝ 1989, վերահրատ.՝ 2011, շվեդ. թարգմ.՝ 1990, անգլ. թարգմ.՝ 2011[13])
  • Schlimm sein ist auch kein Vergnügen. Kinderbuch. Jugend und Volk, Wien 1970 (մանկական գրականություն, վերահրատ.՝ G und G, Wien 2003)

Հետմահու հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Begegnung mit dem Fremden. Gesammelte Erzählungen I. Claassen, Düsseldorf 1985 (վերահրատ.՝ Claassen, Hildesheim 1985; Deutscher Taschenbuch-Verlag, München 1990; հոլանդ. թարգմ.՝ 1991, ֆրանս. թարգմ.՝ 1994)
  • Die Frau mit den interessanten Träumen. Erzählungen. Deutscher Taschenbuch-Verlag, München 1990
  • Marlen Haushofer: Die Überlebenden. Unveröffentlichte Texte aus dem Nachlaß. Aufsätze zum Werk. / Christine Schmidjell, Hrsg. Linz (Landesverlag) 1991

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1953 – Պետական խրախուսական մրցանակ գրականության բնագավառում
  • 1956 – Թեոդոր Քյորների մրցանակ
  • 1963 – Արթուր Շնիցլերի մրցանակ
  • 1965 – Վիեննա քաղաքի մրցանակ մանկական գրականության համար
  • 1967 – Վիեննա քաղաքի մրցանակ մանկական գրականության համար
  • 1968 – Պետական խրախուսական մրցանակ գրականության բնագավառում

Շտայրում, որտեղ իր կյանքի մեծ մասն անցկացրել և թաղվել է գրողը, սահմանվել է նրա անվան մրցանակ (տրվում է երկու տարին մեկ անգամ)։

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Յուլիան Պելսլերը Մառլեն Հաուսհոֆերի «Պատը» վեպի հիման վրա նկարահանել է համանուն ֆիլմը (գերմ.՝ Die Wand

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Blumesberger S. Handbuch der österreichischen Kinder- und Jugendbuchautorinnen (գերմ.) — 2014. — Vol. 1. — S. 452—456. — ISBN 978-3-205-78552-1
  5. https://www.librarything.com/list/234/all/Favorite-Feminist-Science-Fiction
  6. https://www.wsj.com/articles/the-wall-book-review-dystopian-novel-suddenly-she-was-all-alone-11654264491
  7. Wassenberg, Charlotte (1998). «Autorendatenbank». Marlen Haushofer. SG Sint Ursula. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
  8. Haushofer, Marlen (1990). The Wall. Translated by Shaun Whiteside. San Francisco, CA: Cleis Press. ISBN 1-57344-094-9.
  9. 9,0 9,1 Cornick, Lisa (Spring 1992). «Identity in Women's Writings: The Proclivity of Solitude and Self - Marlen Haushofer's Austrian Utopia and Anna LaBastille's American Wilderness». Mount Olive Review: Images of Women in Literature. North Carolina. 6: 25–36.
  10. Gotschi, Beatrix (2010). «Marlen Haushofer Biografie». Marlen Haushofer. Verein Kultur Plus - EuroJournal. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
  11. Jelinek, Elfriede (2005), Princess Dramas - The Wall, translated by Lilian Friedberg, Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 11-ին, Վերցված է 2013 թ․ ապրիլի 10-ին
  12. Haushofer, Marlen (2013). Nowhere Ending Sky. Translated by Amanda Prantera. Quartet Books. 0704373130. Original title: Himmel, der nirgendwo endet.
  13. Haushofer, Marlen (2011). The Loft. Translated by Amanda Prantera. Quartet Books. 070437207X. Original title: Die Mansarde.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Oder war da manchmal noch etwas anderes?» Texte zu Marlen Haushofer/ Anne Duden, Hrsg. Frankfurt am Main: Verlag Neue Kritik, 1986
  • Morrien R. Weibliches Textbegehren bei Ingeborg Bachmann, Marlen Haushofer und Unica Zürn. Würzburg: Königshausen & Neumann, 1996
  • Frei Gerlach F. Schrift und Geschlecht: feministische Entwürfe und Lektüren von Marlen Haushofer, Ingeborg Bachmann und Anne Duden. Berlin: E. Schmidt, 1998
  • «Eine geheime Schrift aus diesem Splitterwerk enträtseln…» Marlen Haushofers Werk im Kontext/ Anke Bosse, Clemens Ruthner, Hrsg. Tübingen: A. Francke 2000
  • Strigl D. Marlen Haushofer. Die Biographie. Berlin: Claassen, 2000
  • Couffon M. Marlen Haushofer, Écrire pour ne pas perdre la raison, Paris: L’Harmattan, 2010

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մառլեն Հաուսհոֆեր» հոդվածին։