Մանվել Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մանվել Սիմոնյան
Ծնվել էհոկտեմբերի 1, 1927(1927-10-01) (96 տարեկան)
Շիկահող, Հայաստան
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1950)
Գիտական աստիճանպրոֆեսոր
ԿուսակցությունԽՄԿԿ

Սիմոնյան Մանվել Մակիչի (հոկտեմբերի 1, 1927(1927-10-01), Շիկահող, Հայաստան), հայ խորհրդային գյուղատնտես։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1981ԽՄԿԿ անդամ 1949 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը (1950)։ Եղել է ՀԽՍՀ գյուղատնտեսական մինիստրության գիտության վարչության պետ (1965-1967), հողագիտության և ագրոքիմիայի ԳՀԻ հողերի էրոզիայի բաժնի վարիչ (1967-1974), երկրագործության ԳՀԻ տնօրենի տեղակալ՝ գիտության գծով (1974-1978), Կուբայի Հանրապետության ԳԱ հողագիտության ինստիտուտի գիտական խորհրդատու (1978-1980 և 1981-19821983 թվականից Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետի դեկան։ Գիտական աշխատանքները վերաբերում են դաշտային կուլտուրաների բերքատվության բարձրացման արդյունավետ ագրոտեխնիկական միջոցառումների, և լեռնային ու արևադարձային երկրագործության պայմաններում դրանց աճեցման, հողերի արդյունավետ օգտագործման, հողապաշտպան համակարգերի ուսումնասիրության,երկրագործության ինտենսիվացման հարցերին։ Սիմոնյանը մշակել է արևադարձային պայմաններում մեկ տարում նույն դաշտից երկու բերքի ստացման նոր մեթոդ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 378