Մանուել Ալվարես Բրավո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանուել Ալվարես Բրավո
իսպ.՝ Manuel Álvarez Bravo
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 4, 1902(1902-02-04)[1][2][3][…]
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2]
Մահացել էհոկտեմբերի 19, 2002(2002-10-19)[1][2][3][…] (100 տարեկան)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[5]
Մասնագիտությունլուսանկարիչ
ԱմուսինԼոլա Ալվարես Բրավո, Doris Heyden? և Colette Álvarez Urbajtel?[6]
Պարգևներ և
մրցանակներ
 Manuel Álvarez Bravo Վիքիպահեստում
Ալվարես Բրավոյի անվան լուսանկարչության կենտրոնը Օախակա դե Խուարեսում

Մանուել Ալվարես Բրավո (իսպ.՝ Manuel Álvarez Bravo, փետրվարի 4, 1902(1902-02-04)[1][2][3][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2] - հոկտեմբերի 19, 2002(2002-10-19)[1][2][3][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]), մեքսիկացի լուսանկարիչ։ Թինա Մոդոտտիի, Ֆրիդա Կալոյի, Դիեգո Ռիվերայի և կնոջ՝ Լոլա Ալվարես Բրավոյի հետ միասին Մեքսիկայում հետհեղափոխական վերածննդի առանցքային գործիչ։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուել Ալվարես Բրավոն ծնվել է 1902 թվականի փետրվարի 4-ին Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում։ Պապը լուսանկարիչ էր, հայրը՝ ուսուցիչ, ով հետաքրքրվում էր գրականությամբ, գեղանկարչությամբ և լուսանկարչությամբ։

Գեղարվեստ և երաժշտություն սկսել է ուսումնասիրել Մեխիկոյում՝ Սան Կառլոս ակադեմիայում։ Մանուել Ալվարեսը միշտ նշել է, որ ինքնակրթությունն է ամենակարևորը իր կյանքում։ 1923 թվականին Բրավոն ծանոթանում է Գերմանիայից արտագաղթած լուսանկարիչ Հուգո Բրեմեի հետ, ում հետաքրքրեց Մանուելի ֆոտոարվեստը և դրդեց նրան գնել առաջին լուսանկարչական ապարատը։ Արդեն 1925 թվականին Մանուել Ալվարես Բրավոն մրցանակ է ստանում լուսանկարչության ոլորտում Օախակա դե Խուարեսում։

Նույն թվականին ամուսնանում է Դոլորես Մարտինես դե Անդայի հետ, ով ապագայում դարձավ հայտնի լուսանկարչուհի Լոլա Ալվարես Բրավո անվամբ (1907-1993): Նրանց ընտանիքը մտերիմ էր հայտնի շատ արվեստագետների հետ՝ Թինա Մոդոտտի, Դիեգո Ռիվերա, Ֆրիդա Կալո։

1932 թվականին տեղի ունեցավ Մանուել Ալվարես Բրավոյի առաջին անհատական ցուցահանդեսը։

Ծանոթացել է ֆրանսիացի ականավոր գրող, սյուրռեալիզմի հիմնադիր Անդրե Բրետոնի հետ, ում հետ ցուցադրել է լուսանկարներ սյուրռեալիստական ոճով արված։

Մանուել Ալվարես Բրավոն իր մահկանացուն կնքել է 2002 թվականի հոկտեմբերի 19-ին Մեխիկոյում՝ 100 տարեկան հասակում։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստի քննադատները Մանուել Ալվարես Բրավոյի ոճը նմանեցնում են Կլարենս Ջոն Լաֆլինի և Էդվարդ Ուեսթոնի գեղարվեստական ոճերին։ Լուսանկարիչ Մանուել Ալվարեսը մեքսիկացի ականավոր լուսանկարչուհի Գրասիելա Իտուրբիդեի ուսուցիչն է։

Աշխատանքներ կինեմատոգրաֆիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1940-ական թվականներին Մանուել Ալվարես Բրավոն աշխատել է կինոյում՝ համագործակցելով մի շարք կինոգործիչների հետ. այդ թվում՝ Սերգեյ Էյզենշտեյն (Կեցցե՛ Մեքսիկան), Լուիս Բունյուել (Նազարին), Ջոն Ֆորդ։ Որպես ռեժիսոր մի շարք կարճամետրաժ կինոնկրաներ է նկարահանել[9]։

Ալբոմներ և կատալոգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Manuel Alvarez Bravo: photographs from the J. Paul Getty Museum. Los Angeles: J. Paul Getty Museum, 2001
  • Manuel Alvarez Bravo: Polaroids. Mexico: Editorial RM, 2005
  • Manuel Alvarez Bravo: the eyes in his eyes = ojos en los ojos. Santa Monica: RoseGallery; Bergamot Station Arts Center, 2007

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 http://www.manuelalvarezbravo.org/english/Biography.php
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Manuel Alvarez Bravo (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Manuel Álvarez BravoJ. Paul Getty Museum.
  5. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  6. Union List of Artist Names — 2022.
  7. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  8. https://www.hasselbladfoundation.org/wp/hasselblad-priset-2/award-winners/
  9. «Lola Alvarez Bravo Photographs». Tucson: Center for Creative Photography University of Arizona. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Poniatowska E. Manuel Alvarez Bravo: el artista, su obra, sus tiempos. México : Banco Nacional de México, 1991
  • Kismaric S. Manuel Alvarez Bravo. New York: Museum of Modern Art, 1997
  • Manuel Alvarez Bravo : cien años, cien días. Mexico: Consejo Nacional para la Cultura y las Artes; Instituto Nacional de Bellas Artes; Fundación Televisa; Fomento Cultural Banamex; Madrid: Turner Publicaciones, 2001
  • Hopkinson A. Manuel Alvarez Bravo. Paris: Phaïdon, 2002
  • Manuel Alvarez Bravo: photopoetry. San Francisco: Chronicle Books, 2008

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուել Ալվարես Բրավո» հոդվածին։