Մահավիրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահավիրա
հինդի՝ महावीर
Դիմանկար
Ծնվել էմոտ մ. թ. ա. 599[1]
Ծննդավայրմիգուցե Kundalpur, Bihar, Vajji
Մահացել էմոտ մ. թ. ա. 527
Մահվան վայրPawapuri, Magadha, Vajji
ՔաղաքացիությունVideha
ԱզգությունKshatriya?
ԿրոնՋայնիզմ[2]
Մասնագիտությունփիլիսոփա, վանական և հոգևոր ուսուցիչ
Ծնողներհայր՝ Siddhartha?[3], մայր՝ Trishala?[3]
Զբաղեցրած պաշտոններTirthankara?
 Mahavira Վիքիպահեստում

Ջինա Մահավիրա (մոտ մ. թ. ա. 599[1], միգուցե Kundalpur, Bihar, Vajji - մոտ մ. թ. ա. 527, Pawapuri, Magadha, Vajji), կրոնական քարոզիչ։ Հնդկական աղբյուրներում հայտնի է նաև Նիգհատա Նատապուտա անունով, ապրել է մ.թ.ա. VI դարում։

Կրոնական ուղղություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջայնիզմի և ջայնիստական փիլիսոփայության հիմնադիրն է։ Նա Բուդդա Գաութամայի ժամանակակիցն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերել է հայտնի տոհմից. հայրը Սիդհարտհն էր՝ լիչհավ և տրիշալ ցեղերի առաջնորդը, քույրը Չատակին էր՝ առաջնորդը Վայշալի քաղաքի։ Նրա ավագ եղբայրը Նանդիվարդհանան էր։ Ծնվելուց հետո նրան անվանակոչել են Վարդհամանա։ Մահավիրա անունը, որը սանսկրիտից նշանակում է հռչակավոր ռազմիկ, ստացել է երիտասարդ հասակում՝ կոբրաներին և կատաղած փղին հնազանդեցնելու համար։ Ջինա նշանակում է հաղթող։ Դա այն մարդն է, ով հաղթել է իր կարմային և դուրս է եկել կյանքի և մահվան շրջապտույտից։ Մահավիրան ծնվել է մ.թ.ա. 599 թվականին Քունդապուրում՝ Վայշալի քաղաքի արվարձանում, մահացել է մ.թ.ա. 527 թվականին Պավապուրում։ Ծագումով ազնվական ընտանիքից է, Կշատրի կաստայի ներկայացուցիչն է։ Համաձայն կրոնական լեգենդի, Մահավիրան ստանում է փայլուն կրթություն, ցուցաբերում է բացառիկ ունակություններ և խիզախութուն։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողների մահվանից երկու տարի անց, համաձայն ավագ եղբոր որոշման, հեռանում է աշխարհիկ կյանքից և երեսում տարեկանում դառնում է թափառղ ասկետ։ Նա ուսումնասիրում է տարբեր կրոնական ուղղություններ և, ինչպես խոսվում է ջայնիստական լեգենդներում, հասնում է պայծառատեսության։ Դրանից հետո նա ստեղծում է սեփական ուսմունքը, որը, չնայած իր ներքին բարդությունների, ամրապնդվեց Հնդկաստանում և դրա տարածքից դուրս։ Մինչև այսօր էլ կրոնական այս ուղղությունը աշխարհում ունի մի֊քանի միլիոն հետևորդ։ Նրա ուսմունքի հիմնական սկզբունքը հանդիսանում էր ահիմսկան։ Մահավիրան մահացավ (հայտնվում է նիրվանայի թմբիրի մեջ, ինչպես արտահայտվում են իր հետևորդները) լուսաբացից կես ժամ առաջ Պավա քաղաքում (ժամանակակից Պատնա քաղաքի մոտակայքում) յոթանասունվեց տարեկան հասակում[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]