Մահակամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահակամ
Մահկամը Սամարինդա քաղաքի մոտ
Բնութագիր
Երկարություն920 կմ
Ավազանի մակերես80 000 կմ²
Ջրի ծախս300 ± 0,001 մ³/վ
Գետաբերանի տեղակայումՄակասարի նեղուց
Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրԻնդոնեզիա Ինդոնեզիա
ԵրկրամասEast Kalimantan?

Մահակամ (ինդոն.՝ Mahakam), գետ Ինդոնեզիայի տարածքում գտնվող Կալիմանտան կղզում (ինդոն.՝ Pulau Kalimantan)։ Հոսում է արևելյան Կալիմանտան գավառով (ինդոն.՝ Provinsi Kalimantan Timur)։ Թափվում է Մակասարի նեղուցը՝ Սամարինդայի արևելյան քաղաքները (ինդոն.՝ Samarinda)՝ ստեղծելով ճյուղավորված դելտա։ Պատմական անվանումներ՝ Կուտայ (ինդոն.՝ Kutai), Բանդժար (ինդոն.՝ Banjar)։ Երկարությունը մոտ 920 կմ է, մակերեսը մատ 80 հազար կմ² է։ Գետի ջրավազանը առանձնանում է կենդանական բազմազանությամբ։ Որոշ կենսաբանական տեսակներ էնդեմիկ են։

Ջրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարությունը՝ մոտ 920 կմ, լայնությունը՝ մինչև 50 մ (վարարման ժամանակ մինչև 2 կմ), խորությունը՝ մինչև 30 մ, մակերեսը՝ մոտ 80 հազար կմ²։

Ակունքը գտնվում է Կալիմանտան կղզու կենտրոնում՝ Չեմուր լեռան հարավային մասում (ինդոն.՝ Gunung Cemeru), Մյուլլեր լեռնաշղթայի հյուսիսային մասում (ինդոն.՝ Pegunungan Muller), Մալազիայի և Ինդոնեզիայի պետական սահմանի շրջանում։

Մակասարի նեղուցը թափվելով՝ ստեղծվում է 1800 կմ² դելտա։ Դելտայում հաճախակի են հանդիպվում ճահիճները, հարյուր տասնյակ գետաբազուկների մեջ կարելի է առանձնացնել 3 հիմնական գետաբազուկնները՝ համապատասխանաբար ընթացիկը ՝ հյուսիսարևելյան, հարավարևելյան և հարավայինը։

Մահակամը մեծ ծավալներով միանում է Բելայան (ինդոն.՝ Belayan) ևԿեդանգ-Կեպալա (ինդոն.՝ Kedang Kepala ) գետերով ձախից թափվելով գետաբերանը։ Մահակամի ջրավազանում կան ավելի քան տարբեր չափերի 76 լճակներ․ մեծ լճակը, որն ունի գետային մշտական հոսք, միացած է նրան ճահիճներով ու վտակներով։ Առավելլ մեծ լճակները գտնվում են միջին հոսքում։ Անձրևային եղանակների ժամանակ ջրի մակարդակը բարձրանում է 6-7 մետր։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերեգա Մահակամը գտնվում է բարձր, միջին և ցածր աստիճանների վրա։ Մահակամի և նրա ափերի էկոհամակարգը տարբերվում է տարբեր կենդանիների և բույսերի տեսակներով։ Ներկայումս հայտնի է 147 ձկան տեսակ, ինչպես նաև իրավադիական դելֆինը (լատին․՝ Orcaella brevirostris)։ Գետի ափին հայտնի է ավելի քան 298 թռչնի տեսակ, որոնցից 70 տեսակը գտնվում են անհետացման եզրին, իսկ 5-ը էնդեմիկ են։

Տրանսպորտի և տնտեսավարության արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահակամը հանդիսանում է Հարավային Կալիմանտանի կարևոր ջրատրանսպորտային երթուղին, որը կապ է հաստատում հարավային Կալիմանտանի և հարակից շրջանների հետ։

Խոշոր քաղաքներ Սամարինդան, Տենգարոնգը (ինդոն.՝ Tengarong ),Մուարկամանը (ինդոն.՝ Muarakaman), Լոնգիրամը (ինդոն.՝ Longiram) գտնվում են Մահակմի ափերին՝

«Մահակամ» կամուրջը՝ Սամարինդա քաղաքում

Գետի խորությանը և լայնությանը ցածր հոսքը ապահովում է բեռնափոխադրման և ուղևորափոխոդրման անվտանգությունը։

Ձկնորսությունն այստեղ զարգացած է։ Տարեկան ցուցանիշը կազմում է 30 հազար տոննա։ Միջին և ցածր հոսքերում երևում են Մահակամի 5 ավտոճանապարհային կամուրջները՝ «Մահակամ» կամուրջը (ինդոն.՝ Mahakam), «Մահակամ-2» կամոուրջը (ինդոն.՝ Mahakam-2, 2011 թվականի նոյեմբերին փլվել է[1]) և «Մահուլու» (ինդոն.՝ Mahulu) կամուրջը Սամարինդայում, «Կարտանեգարա» (ինդոն.՝ Kartanagara) կամուրջը և «Մարտադիպուրա» (ինդոն.՝ Martadipura) կամուրջը Կուտայկարտանեգարա շրջանում։ Եվս երկու կամուրջներ կառուցվել են 2010 թվականին՝ «Մահկոտա-2» (ինդոն.՝ Mahkota II) կամուրջը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահակամ գետի դելտայում և նրան շրջապատող տարածքում IV—V դարերում ապրել է ամենահին հայտնի պատմաբաններից մեկը, ով կրթվել է Ինդոնեզիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահակամ» հոդվածին։