Մակուլյար այտուց
Մակուլյար այտուց, հեղուկի և սպիտակուցների կուտակում մակուլայի (աչքի ցանցաթաղանթի կենտրոնական հատվածի) վրա, կամ տակ, որը հանգեցնում է ուռածության։ Մակուլան պարունակում է շշիկներ, որոնք ապահովում են պարզ, կենտրոնական տեսողությունը, հնարավորություն տալիս տեսնել դետալներ, գույներ և ձևեր։ Այդ պատճառով մակուլայի ուռածությունը հանգեցնում է կենտրոնական տեսողության խանգարման։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակուլայի այտուցի պատճառները բազմաթիվ են: Տարբեր պատճառներ կարող են լինել փոխկապակցված։
- Հաճախ փոխկապակցված է շաքարային դիաբետի հետ։ Քրոնիկական, ոչ կառավարելի, երկրորդ տիպի դիաբետը վնասում են ծայրամասային արյունատար անոթները, այդ թվում ցանցաթաղանթի անոթները, որոնք արտահոսելով հանգեցնում են ուռածության՝ այտուցի[1]։
- Մակուլայի այտուցի կարող է բերել տարիքային մակուլոդեգեներացիան։ Տարիքի հետ մակուլայում կարող է սկսվել բնական քայքայման պրոցես, որը հանգեցնում է ցանցաթաղանթի տակ դրուզի կուտակման և երբեմն անբնական անոթների ձևավորման[2]։
- Կատարակտի բուժման համար ոսպնյակի փոխարինումը կարող է առաջացնել պսևդոֆակիկ մակուլյար այտուց (պսևդոֆակիան նշանակում է փոխարինված ոսպնյակ), որը նաև հայտնի է Իրվին-Գասի համախտանիշ անվանմամբ։ Վիրահատությունը երբեմն գրգռում է ցանցաթաղանթը, առաջացնելով մազանոթների լայնացում և հեղուկի արտահոսք։ Սա ավելի քիչ է հանդիպում ոսպնյակների փոխարինման ժամանակակից տեխնիկայի շնորհիվ[3]։
- Քրոնիկական ուվեիտը և միջանկյալ ուվեիտը ևս կարող են լինել պատճառ[4]։
- Ցանցաթաղանթում որևէ երակի խցանումը առաջացնում է ցանցաթաղանթի այլ երակների լայնացման և հեղուկի արտահոսքի։ Խցանումը կարող է առաջանալ աթերոսկլերոզի, գերճնշման, և գլաուկոմայի հետևանքով[5]։
- Որոշակի դեղեր կարող են առաջացնել փոփոխություններ ցանցաթաղանթում, որոնք հանգեցնում են մակուլյար այտուցի։ Ազդեցություն ունեցող հիմնական դեղերն են՝ լատանոպրոստ, էպինեֆրին, ռոզիգլիտազոն, թիմոլոլ և այլն[6][7]։
- Հայտնի են որոշ բնածին հիվանդություններ,կապված մակուլյար այտուցի հետ։ Դրանցից են պիգմենտային ռետինիտը, ռետինոշիզիսը[1]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիստոզ մակուլյար այտուց, կոչվում է «կիստոզ», քանի որ ունի կիստայի տեսք, սակայն արտաքին էպիթելյալ շերտի բացակայության պատճառով իրականում չի համարվում կիստա։ Պատճառներն են շաքարային դիաբետը, պիգմենտային ռետինիտը, էպինեֆրինը, Իրվին-Գասի սիդրոմը, երակային խցանումը, E2-պրոստոգլանդին անալոգները, նիկոտինաթթուն/նիացինը։
Դիաբետիկ մակուլյար այտուց, առաջանում է մակուլայի արտահոսող մազանոթներից։ Այն տեսողության կորստի ամենահաճախ հանդիպող պատճառն է և՛ պրոլիֆերատիվ, և՛ ոչ պրոլիֆերատիվ դիաբետիկ ռետինոպաթիայի դեպքում[8]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակուլյար այտուցը երբեմն առաջանում է կատարակտի վիրահատությունից հետո, մի քանի օրով կամ շաբաթով, և դեպքերի հիմնական մասը հաջողությամբ բուժվում են ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերով (ՈՍՀԲԴ) կամ կորտիզոնային աչքի կաթիլներով։ ՈՍՀԲԴ-ների կանխարգելիչ օգտագործումը որոշ չափով նվազեցնում է մակուլյար այտուցի ռիսկը[9][10]։
Դիաբետիկ մակուլյար այտուցը բուժվում է լազերային ֆոտոկոագուլյացիայով, ինչը նվազեցնում է տեսողության կորստի ռիսկը[11]։
2010 թվականին ԱՄՆ սննդի և դեղերի վարչությունը հաստատել է ռանիբիզումաբի ներվիտրալ ներարկումները մակուլյար այտուցի բուժման համար[12]։
Հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին ստերոիդները ուսումնասիրվել են որպես արյունատար անոթների խցանման արդյունքում առաջացած մակուլյար այտուցի բուժում[13]։
2014 թվականին հետազոտվել են երկու անոթային հակա-էնդոթելային աճի գործոնների ազդեցությունները ցանցաթաղանթի կենտրոնական երակի խցանման արդյունքում առաջացած մակուլյար այտուցի բուժման համար։ Երկու բուժումները ցույց են տվել այտուցի նվազում վեց ամսվա ընթացքում[14]։
Մեկ այլ հետազոտության ժամանակ ուսումնասիրվել են դեքսամետազոնի և տրիամկինոլոն ացետոնիդի ազդեցությունները[15]։ Արդյունքները ցույց տվեցին, որ տրիամկինոլոն ացետենիդով բուժվածների տեսողության սրությունը ավելի էր բարելավում, քան դեքսամետազոնով բուժված հիվանդներինը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «What Causes Macular Edema». American Academy of Ophthalmology. Վերցված է 30 January 2016-ին.
- ↑ «What is Age-Related Macular Degeneration?». American Academy of Ophthalmology. Վերցված է 30 January 2016-ին.
- ↑ Laly DR (5 March 2014). «Pseudophakic Cystoid Macular Edema». Review of Ophthalmology. Վերցված է 30 January 2016-ին.
- ↑ «Complications of Uveitis». Her Majesty's Government, UK. 27 January 2015. Վերցված է 30 January 2016-ին.
- ↑ Lusby FW (8 May 2014). «Retinal Vein Occlusion». Medline Plus. US Library of Medicine. Վերցված է 30 January 2016-ին.
- ↑ Abaasi O (11 June 2009). «Common Medications That May Be Toxic To The Retina». Review of Ophthalmology. Վերցված է 30 January 2016-ին.
- ↑ «Medication Cautions in Macular Degeneration». American Macular Degeneration Foundation. Վերցված է 30 January 2016-ին.
- ↑ Varma R, Bressler NM, Doan QV, Gleeson M, Danese M, Bower JK, և այլք: (November 2014). «Prevalence of and risk factors for diabetic macular edema in the United States». JAMA Ophthalmology. 132 (11): 1334–40. doi:10.1001/jamaophthalmol.2014.2854. PMC 4576994. PMID 25125075.
- ↑ Lim BX, Lim CH, Lim DK, Evans JR, Bunce C, Wormald R (November 2016). «Prophylactic non-steroidal anti-inflammatory drugs for the prevention of macular oedema after cataract surgery». The Cochrane Database of Systematic Reviews. 11 (11): CD006683. doi:10.1002/14651858.CD006683.pub3. PMC 6464900. PMID 27801522.
- ↑ Campochiaro PA, Han YS, Mir TA, Kherani S, Hafiz G, Krispel C, Liu TY, Wang J, Scott AW, Zimmer-Galler (June 2017). «Increased Frequency of Topical Steroids Provides Benefit in Patients With Recalcitrant Postsurgical Macular Edema». Am. J. Ophthalmol. 178: 163–175. doi:10.1016/j.ajo.2017.03.033. PMID 28392176.
- ↑ Jorge, Eliane C; Jorge, Edson N; Botelho, Mayra; Farat, Joyce G; Virgili, Gianni; El Dib, Regina (2018-10-15). Cochrane Eyes and Vision Group (ed.). «Monotherapy laser photocoagulation for diabetic macular oedema». Cochrane Database of Systematic Reviews (անգլերեն). 2018 (10): CD010859. doi:10.1002/14651858.CD010859.pub2. PMC 6516994. PMID 30320466.
- ↑ «GEN | News Highlights: FDA Green-Lights Genentech's Lucentis for Macular Edema following Retinal Vein Occlusion». Genengnews.com. Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2012-12-15-ին.
- ↑ «Steroid Injections vs. Standard Treatment for Macular Edema Due to Retinal Blood Vessel Blockage - Full Text View». ClinicalTrials.gov. 3 March 2008. Վերցված է 2012-12-15-ին.
- ↑ Braithwaite T, Nanji AA, Lindsley K, Greenberg PB (May 2014). «Anti-vascular endothelial growth factor for macular oedema secondary to central retinal vein occlusion». The Cochrane Database of Systematic Reviews. 5 (5): CD007325. doi:10.1002/14651858.CD007325.pub3. PMC 4292843. PMID 24788977.
- ↑ Gewaily D, Muthuswamy K, Greenberg PB (September 2015). «Intravitreal steroids versus observation for macular edema secondary to central retinal vein occlusion». The Cochrane Database of Systematic Reviews. 2021 (9): CD007324. doi:10.1002/14651858.CD007324.pub3. PMC 4733851. PMID 26352007.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասակարգում | |
---|---|
Արտաքին աղբյուրներ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակուլյար այտուց» հոդվածին։ |
|