Մակոտո Հասեբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակոտո Հասեբե
ճապ.՝ 長谷部誠
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մակոտո Հասեբե
Քաղաքացիությունը Ճապոնիա Ճապոնիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 18, 1984(1984-01-18)[1][2][3] (40 տարեկան)
Ծննդավայր Ֆուձիեդա, Ճապոնիա
Հասակ 180 սմ
Քաշ 72 կգ
Դիրք Հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Այնտրախտ Ֆրանկֆուրտ
Համար 20
Պատանեկան կարիերա
1999-2001 Ֆուձիեդա Հիգաշի Ավագ դպրոց
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2002-2007 Ճապոնիա Ուրավա Ռեդ Դայմոնդս 149 (12)
2008-2013 Գերմանիա Վոլֆսբուրգ 135 (5)
2013-2014 Գերմանիա Նյուրնբերգ 14 (0)
2014-ներկա Գերմանիա Այնտրախտ Ֆրանկֆուրտ 87 (2)
Ազգային հավաքական
2006-ներկա Ճապոնիա Ճապոնիա 104 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մակոտո Հասեբե (ճապ.՝長谷部 誠, հունվարի 18, 1984(1984-01-18)[1][2][3], Ֆուձիեդա, Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի ֆուտբոլիստ. Նա հենակետային կիսապաշտպան է։ Խաղում է գերմանական Այնտրախտ Ֆրանկֆուրտում և Ճապոնիայի ազգային հավաքականի ավագն է։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրավա Ռեդ Դայմոնդս[խմբագրել | խմբագրել կոդը]

2002թ. Ֆուձիեդայում դպրոցն ավարտելուց հետո նա միացավ Ուրավա Ռեդ Դայմոնդս թիմին։ 2003թ.-ից նա դարձավ Ուրավա-ի հիմնական կազմի խաղացող։ 2004թ.-ին ընդգրկվեց Ճապոնիայի Ջ.Լիգայի տարվա թիմում, ինչպես նաև ճանաչվեց այդ տարվա Ուրավա-ի լավագույն ֆուտբոլիստը։

Ուրավայում Հասեբեն անցկացրեց 5 տարի, խաղալով 149 խաղ և խփելով 12 գոլ։

2007թ. օգոստոսին իտալական Սիենան մոտ էր Հասեբեին ձեռք բերելուն, սակայն ձախողվեց։

Վոլֆսբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնուամենայնիվ, նա միացավ Վոլֆսբուրգին և դարձավ Վոլֆսբուրգի պատմության առաջին ճապոնացի ֆուտբոլիստը։ 2009 թվականին նա դարձավ երկրորդ Բունդեսլիգա հաղթած ճապոնացի ֆուտբոլիստը։

2011թ. սեպտեմբերի 17-ին Հոֆենհայմի դեմ խաղում, Հասեբեն խաղի վերջին 9 րոպեները դարպասապահ կանգնեց։ Խաղն ավարտվեց 3-1, օգուտ Հոֆենհայմի, իսկ Հասեբեն բաց թողեց 3-րդ գնդակը։ 2011թ. դեկտեմբերի 3-ին նա անցակացրեց իր 100-րդ հանդիպումը Բունդեսլիգայում Մայնցի դեմ։

Վոլֆսբուրգում Հասեբեն մնաց 5 տարի, խփելով 5 գոլ 135 խաղում։

Նյուրնբերգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի սեպտեմբերի 2-ին Հասեբեն կնքեց 3 տարվա պայմանագիր Նյուրնբերգի հետ, սակայան թմում մնաց ընդամենը 1 տարի, խաղալով 14 խաղ և այդպես էլ գոլ չխփելով։

Այնտրախտ Ֆրանկֆուրտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 1-ին Հասեբեն տեղափոխվեց Այնտրախտ Ֆրանկֆուրտ, որտեղ մինչև հիմա խաղում է։ Այս պահին նա Այնտրախտում անցկացրել է 87 խաղ և խփել 2 գոլ։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասեբեն իր միջազգային պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2006 թվականի փետրվարի 11-ին ԱՄՆ-ի դեմ ընկերական խաղում։

Հասեբեն Ճապոնիայի հավաքականի ավագն էր 2010 թվականի աշխարհի առաջնությանը և 2011 թվականի Ասիայի առաջնությանը, որտեղ Ճապոնիան ոսկե մեդալ նվաճեց։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակոտո Հասեբե» հոդվածին։