Jump to content

Մալաթիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մալաթիա
թուրքերեն՝ Malatya
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԻլչեՄալաթիա
ՀամայնքՄալաթիայի մարզ
ՔաղաքապետԱհմեթ Չաքըր
Մակերես540 կմ²
ԲԾՄ954 մ
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչություն426․381 մարդ (2012)
Ագլոմերացիա494,918
Ազգային կազմթուրքեր, քրդեր, հայեր
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ+90 422
Փոստային դասիչ44xxx
Ավտոմոբիլային կոդ44
Պաշտոնական կայքmalatya.bel.tr (թուրքերեն)
Մալաթիա (Թուրքիա)##
Մալաթիա (Թուրքիա)

Մալաթիա (թուրքերեն՝ Malatya; հուն․՝ Μαλάτεια, Մալատեյա;[1] ասոր՝ ܡܠܝܛܝܢܐMalīṭīná)՝ քաղաք և շրջան Թուրքիայի Արևելյան Անատոլիա տարածաշրջանում, Մալաթիայի մարզի կենտրոն։ Բնակչությունը՝ 426,381մարդ[2]։

Միջին բարձրությունը ծովի մակարդակից՝ 954 մետր։

Մալաթիան Փոքր Հայքի հնագույն քաղաքներից է։ Այն Մելիտա անունով հիշատակվում է խեթական Մելիդ, Միլիդա, Մելիդի անուններով, ասորեստանյան և Մելիտեիա անունով՝ ուրարտական սեպագիր արձանագրություններում։ Հայերեն անվանվել է նաև Մելետինե անունով։ Ներկայիս թուրքական պաշտոնական անունն է՝ Մալաթյա։

Հեթական թագավորությունների ժամանակաշրջանում քաղաքի շրջակայքում գտնվել է Մելիդ (Արսլանթեփե) քաղաքը[3][4]։ Մ.թ.ա. VI դարից մինչ 1071 թ. եղել է Փոքր Հայքի կազմում։ Մանազկերտի ճակատամարտից հետո, 1071 թ. քաղաքը զավթել են սելջուկ թուրքերը, որից հետո մտել է Կոնիայի սուլթանատի կազմ։ XVI դարում գրավվել է Օսմանյան կայսրության կողմից։ Մինչ Հայոց ցեղասպանությունը քաղաքի բնակչության հիմնական մասը կազմել են հայերը։

Պատմական Մալաթիան ժամանակակից Մալաթիայից 7–8 կմ հարավ-արևմուտք էր գտնվում։ Այն այժմ շատ քիչ թվով բնակիչներ ունի, ավերված ու ամայի է, և թուրքերի կողմից ստացել է Էսքի Մալաթիա անունը։ Ջրառատ քաղաք է, նրա տարբեր թաղերում բխում են աղբյուրներ, իսկ ավերված պարսպի տակով հոսում է Թուխմա կոչված գետակը։ Նոր և Հին Մալաթիաները բավական տուժել են 1893 թ. տեղի ունեցած աղետաբեր երկրաշարժից։

Մալաթիա քաղաքի մոտ, Եփրատի հովտում գտնվում է Գարագան լեռ։

Հայտնի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հ. Ասմարյան, Մելիտենե-Մալաթիա, Երևան, 1998։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Μαλάτεια, Τουρκία Արխիվացված 2012-08-01 Wayback Machine(հուն.)
  2. TURKISH STATISTICAL INSTITUTE Արխիվացված 2014-11-12 Wayback Machine(անգլ.)
  3. Hawkins, John D. Corpus of Hieroglyphic Luwian Inscriptions. Vol. 1: Inscriptions of the Iron Age. Walter de Gruyter, 2000.
  4. Strabo Geographica, Translated from the Greek text by W. Falconer (London, 1903);Book XII, Chapter I
  5. İsmail Hâmi Danişmend, Osmanlı Devlet Erkânı, Türkiye Yayınevi, İstanbul, 1971, p. 40.
  6. Meydan Larousse Büyük Lugât ve Ansiklopedi, 1965
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալաթիա» հոդվածին։