Մաի Շարոենպուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաի Շարոենպուրա
Դիմանկար
Ծնվել էհունվարի 5, 1969(1969-01-05)[1][2] (55 տարեկան)
ԾննդավայրԲանգկոկ, Թաիլանդ[3]
Քաղաքացիություն Թաիլանդ
Մասնագիտություներգչուհի և կինոդերասանուհի
 Mai Charoenpura Վիքիպահեստում

Մաի Շարոենպուրա (թաի.՝ ใหม่ เจริญปุระ, հունվարի 5, 1969(1969-01-05)[1][2], Բանգկոկ, Թաիլանդ[3]), հայտնի է նաև Մաի Սիրիուիմոլ (թաի.՝ ใหม่ สิริวิมล) նախկին բեմական անունով, թաիլանդցի երգչուհի և դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թայլանդում, Բանգկոկում։ Թայլանդացի դերասան Սուրին Շարոենպուրայի (բեմական անունը` Ռաջ Ռոնափոփ) և Վինի Սոնտիկուլի չորս դուստրերից մեկն է։ Նա ունի երեք քույր` Վենիկ Ուայթը, Վիպավի Մագուայրը և խորթ քույր, դերասանուհի Ինտիրա Յարոենփուրան։ Մաին կրթություն է ստացել Անգլիայում՝ Ֆարինգթոնի դպրոցում։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես երգչուհի 1989 թվականից սկսած Շարոենպուրան թողարկել է տասնյակ ալբոմներ, երաժշտական տեսահոլովակներ և ելույթ ունեցել բազմաթիվ համերգների ժամանակ։

2007 թվականին Շարոենպուրան Մանչեստրում ելույթ է ունեցել Թաիլանդի նախկին վարչապետ Թաքսին Շինավատրայի կազմակերպած համերգին, որով վերջինս նշում էր Մանչեսթեր Սիթի ֆուտբոլային ակումբը ձեռք բերելը[4]։

Թողարկել է հետևյալ ալբոմները.

  • 1-ին ไม้ม้วน (1989, 2532)
  • 2-րդ ไม้ขีดไฟ (1990, 2533)
  • 3-րդ ความลับสุดขอบฟ้า (1992, 2535)
  • 4-րդ ผีเสื้อกับพายุ (1994, 2537)
  • 5-րդ ชีวิตใหม่ (1997, 2540)
  • 6-րդ แผลงฤทธิ์ (1998, 2541)
  • 7-րդ คนเดียวในหัวใจ (2002, 2545)
  • 8-րդ Always ใหม่เสมอ (2006, 2549)

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 1980-ական թվականներից` Շարոենպուրան հանդես է եկել Թայլանդի տարբեր հեռուստաալիքներում և ֆիլմերում։ Որպես դերասանուհի, նրա առավել հայտնի դերը Փրինգի կերպարն է Կհոն Րերնգ Մուանգ ֆիլմում(թաի.՝ นน .ริงเมือง)[5]: Նա միջազգային ճանաչում է ստացել 2001 թվականին՝ ռեժիսոր Չատրիչալերմ Յուկոլի «Սուրիոտայի լեգենդը» ֆիլմում չարագործ Լեդի Սրիսուդաչանի կերպարի համար. ֆիլմ ԱՄՆ-ում թողարկվել 2003 թվականին։ 2010 թվականին Շարոենպուրան հայտնվել է «Մահացիր բռնի մահով» սարսափ ֆիլմի կինոալմանախում` Աքարա Ամարտթայակուլի և Սուպաքսորն Հայմոնգկոլի հետ միասին[6]։

Նրա մյուս ֆիլմերից են «Հիշողությունը» և «Մսաղացը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. «Thai fever hits City». The Nation (Thailand). 2007 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 7-ին.
  5. «'27ปีของใหม่เจริญปุระ'». www.komchadluek.net (թայերեն). 2011 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
  6. Thai Horror Anthology Wants You To 'Die a Violent Death'. Bloody-disgusting.com. March 9, 2010. Retrieved on 2012-06-23.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաի Շարոենպուրա» հոդվածին։