Մադրասի հայկական տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մադրասի հայկական տպագրություն
Որոգայթ փառաց, Մադրաս, 1773
Տեսակտպարան
ԵրկիրՉեննայ
Հիմնադրված1700
ՀիմնադիրՇահամիր Շահամիրյան և Հարություն Շմավոնյան

Մադրասի հայկական տպագրություն, հիմնվել է Հնդկաստանում՝ 18-րդ դարի կեսերին՝ մեծ ներդրում ունենալով հայատառ տպագրության ծաղկման և տարածման գործում։

18-րդ դարի 2-րդ կեսին հայկական տպագրությունը մուտք է գործել Հայաստան, Հնդկաստան ու Ռուսաստան։ 1771 թվականին Սիմեոն Երևանցի կաթողիկոսը Էջմիածնում հիմնել է տպարան, որտեղ 1772 թվականին լույս է տեսել նրա «Զբօսարան հոգեւոր» գրքույկը, որ Հայաստանի հողում կատարված անդրանիկ հրատարակությունն է։ Նույն ժամանակահատվածում հայկական տպագրությունը սկիզբ է առել նաև Հնդկաստանի Մադրաս քաղաքում։ Այստեղ հիմնադրվել են մի շարք հայկական տպարաններ[1][2]։

Առաջին տպարանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադրասի առաջին հայկական տպարանը հիմնադրել է Շահամիր Շահամիրյանը՝ 1772 թվականին։ Տպարանի հիմնադրումը կապված է 18-րդ դարի 2-րդ կեսին հնդկահայ գաղութում ծնունդ առած հայ ազատագրական գաղափարախոսության հետ[3], որը տարածում էր Մադրասի խմբակը[1][2]։ Տպագրվել են հետևյալ գրքերը․

  • «Այբբենարան» (1772)
  • Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» (1772)
  • Շահամիր Շահամիրյանի «Գիրք անուանեալ Որոգայթ փառաց» (1773, կարծիքներ կան, որ այդ գիրքը տպագրվել է 1787-1989 թվականներին)
  • Մեսրոպ Երեցի «Պատմութիւն Մնացորդաց Հայոց և Վրաց» (1775)
  • «Թարգմանութիւն նամակի շնորհաց և պահպանութեան ի տեառնէ Եկատերինա Դշխոյն Ռուսաց առ ի Հայոցս» (1781)
  • Հանուեի «Պատմագրութիւն վարուցն և գործոց Նադըր Շահ թագաւորին Պարսից» (1780, ըստ աղբյուրների՝ 1783)
  • «Տետրակ, որ կոչի նշաւակ» (1783

Երկրորդ տպարանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադրասի երկրորդ հայկական տպարանը հիմնադրել է շիրազեցի Հարություն քահանա Շմավոնյանը, որը 1789-1790 թվականներին երկու աննշան գրքույկ հրատարակելուց հետո տպագրել է հետևյալ գրքերը՝

Հաջորդ դարի սկզբներին տպագրված աշխատություններն են․

  • «Փոքրիկ բառագիր» (1803)
  • «Անցք կամ գործք քառասուներեք, և քառասուն և չորս երրորդ ժողովոց Մադրասիս Հայոց» (1806)
  • ֆրանսիացի գրող Մարմոնթելի «Բելիսարիոս» (1809

Հարություն քահանա Շմավոնյանի ամենամեծ երախտիքը և նրա տպարանի դարակազմիկ հրատարակությունը եղել է հայոց առաջին պարբերականը՝ «Ազդարարը»(1794-1796

19-րդ դարի սկզբներին Մադրասում գործել են ևս երկու հայկական տպարան, որոնցից մեկը (գոյատևել է երեք-չորս տարի) պատկանել է Սարգիս Ծատուր Աղավելյանին։ Այստեղ տպագրվել են հետևյալ գրքերը․

  • «Նոր տետրակ այբուբենական» (1809)
  • «Թանգարան բարեզարդ կամ Հաւաքումն զուարճալի և քաղցրալուր բարոյական պատմութեանց» (1809)
  • Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսեայ քաղաքի» (1810)
  • Հովհաննես Ջուղայեցու «Գիրք որ կոչի Սրբազնագործութիւն» (1812

Մադրասահայ գաղութի վերջին տպարանը Հակոբ և Հովսեփ Շամրյան եղբայրներինն է։ Առայժմ հայտնի են այս տպարանի երկու կարևոր հրատարակությունները՝

  • ֆրանսիացի հեղինակ Ֆլորիանի «Նումայ Պոմպիլիոս» (1812) վեպը
  • Վոլտերի «Ողբերգութիւն ի վերայ մահուան Յուլիոս Կեսարու» (1818) երկը։

Այնուհետև Մադրասը դադարում է հայ տպագրության և մշակույթի կենտրոն լինելուց՝ իր տեղը զիջելով Կալկաթային։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Զարբհանալյան Գ., «Պատմություն հայկական տպագրության», Վենետիկ., 1895:
  2. 2,0 2,1 Լևոնյան Գ. «Հայ գիրքը և տպագրության արվեստը», Երևան, 1958, էջ 156-159, 232։
  3. История армянского народа. — 1972. — Т. IV. — С. 621.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 128