Մագդեբուրգի ջրային կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մագդեբուրգի ջրային կամուրջ
Երկիր Գերմանիա[1]
ՏեղանքՄագդեբուրգ
Տեսակnavigable aqueduct?, հեծանային կամուրջ, պողպատե կամուրջ և երկհարկանի կամուրջ
Հատում էԷլբա
ՃանապարհMagdeburg crossing of waterways?
Երկարություն918 մետր
Բացման տարեթիվ2003
Քարտեզ
Քարտեզ
Մագդեբուրգի կամուրջով ջրանցքների միացման քարտեզը

Մագդեբուրգի ջրային կամուրջ (գերմ.՝ Kanalbrücke Magdeburg, ջրային ճանապարհի ամբողջական անվանումը՝ Wasserstraßenkreuz Magdeburg), երկու կարևոր ջրանցքները՝ Էլբա-Հավելը և Միջգերմանականը միավորող ջրային կամուրջ Գերմանիայում, որով իրականացվում է հաղորդակցումը արդյունաբերական շրջանի հետ։

Կամուրջը գտնվում է Մագդեբուրգի կենտրոնից 10 կմ հյուսիս։ Էլբայի աջ ափին, կամրջի մոտ գտնվում է Հոենվարտե բնակավայրը։

կամրջի երկարությունը կազմում է 918 մետր։

Այսպիսի կամրջի կառուցման միտքն առաջին անգամ արտահայտվել է դեռևս 1919 թվականին, իսկ 1938 թվականին պատրաստ էին Ռոտենզե նավամբարձիչը և կամրջասյուները։ Սակայն Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ շինարարությունը հետաձգվեց։ Սառը պատերազմի սկզբում՝ Գերմանիայի բաժանումից հետո ԳԴՀ կառավարությունն անորոշ ժամանակով հետաձգում է շինարարությունը։ Գերմանիայի վերամիավորումից հետո կամրջի կառուցումը նորից է դառնում առաջնային խնդիր։

Շինարարությունն սկսվեց 1997 թվականին և ավարտվեց վեց տարի անց՝ 2003 թվականի հոկտեմբերին։ Նրա վրա ծախսվել է մոտ կես միլիարդ եվրո, 68000 մ³ բետոն և 24000 տ պողպատ։

Կամուրջն այժմ միացնում է Բեռլինի ներքին նավահանգիստը Ռեյնեի նավահանգիստների հետ։ Մինչ կամրջի կառուցումը նավերն ստիպված էին ռոտենզևյան ջրարգելակով, Էլբայով և «Նիգրիպպ» ջրարգելակով կատարել քսան կիլոմետրանոց կեռման։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընդհանուր երկարությունը - 928 մ (690 մ ցամաքի վրա, 228 մ՝ ջրի վրա)
  • Հունի լայնությունը - 34 մ
  • Խորությունը - 4,25 մ
  • Առավելագույն սյունամեջը - 106 մ
  • Օգտագործված նյութերը - մոտ 68000 մ³ բետոն և 24000 տ պողպատ
  • Կառուցումն սկսվել է 1997 թվականին, ավարտվել է 2003 թվականին

Ջրարգելակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլբա-Հավել ջրանցք նավերի իջեցման համար կառուցվել է երկակի ջրարգելակ։ կամրջի մյուս ծայրին Ռոտենզե նավամբարձիչն օգտագործվում է Միջգերմանական ջրանցք իջնելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]