Մաարյա Կանգրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաարյա Կանգրո
էստ․՝ Maarja Kangro
Ծնվել էդեկտեմբերի 20, 1973(1973-12-20) (50 տարեկան)
ԾննդավայրՏալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի, թարգմանչուհի, լիբրետիստ, գրող և արձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Էստոնիա
ԿրթությունՏարտուի համալսարան և Տալլինի համալսարան
Պարգևներ
 Maarja Kangro Վիքիպահեստում

Մաարյա Կանգրո (էստ․՝ Maarja Kangro, դեկտեմբերի 20, 1973(1973-12-20), Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի գրող, բանաստեղծուհի, թարգմանչուհի և լիբրետիստուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաարյա Կանգրոն ծնվել է 1973 թվականի դեկտեմբերի 20-ին Տալլինում, կոմպոզիտոր Ռայմո Կանգրոյի և նրա կնոջ՝ գրող Լեելո Տունգալի ընտանիքում։ Նա ավարտել է Տարտուի համալսարանը, որտեղ սովորել է գրականագիտություն և անգլագիտություն։ Ավելի ուշ սովորել է Տալլինի համալսարանի ասպիրանտուրայում «մշակութաբանության» ուղղությամբ[1]։

Նա զբաղվել է գրական ստեղծագործությունների թարգմանությամբ իտալերենից, անգլերենից և գերմաներենից, մասնավորապես թարգմանել է Ումբերտո Էկոյի, Հանս Մագնուս Էնցենսբերգերի, Անդրեա Ձանձոտոյի, Վալերիո Մագրելիի և ուրիշների աշխատանքները[1]։ Դրանից բացի նա իր ուժերը փորձել է որպես բանաստեղծուհի և գրեղ։

1999 թվականին նա քրոջ՝ Կիրկե Կանգրոյի (ծնված 1975 թվականին) հետ համատեղ իրենց հոր՝ Ռայմո Կանգրոյի «Süda» օպերայի համար գրել են լիբրետո։ 2005 թվականին հաջորդել է լիբրետոն կոմպոզիտոր Թինիս Կոմանի «Kaubamaja» կամերային օպերայի համար[2]։ 2006 թվականին տեղի է ունեցել Թինու Կիրվիտսայի երկու օպերաների պրեմիերաներ իրենց լիբրետոներով՝ «Tuleaed» և «Mu luiged, mu mõtted»: 2008 թվականին տեղի է ունեցել կոմպոզիտոր Թիմո Շտեյների «Kuked ja kanad» կոնտանտայի պրեմիերան նրա լիբրետոյով։ Թիմո Շտեյների «Kaks pead» օպերայի պրեմիերան նրա լիբրետոյով տեղի է ունեցել 2011 թվականի հունիսին։

2006 թվականի հրատարակվել է նրա առաջին «Kurat õrnal lumel» («Սատանան քնքուշ ձյան վրա») բանաստեղծությունների ժողովածուն։ Նույն թվականին հրատարակվել է քրոջ հետ համատեղ գրված «Puuviljadraakon» («Մրգային վիշապ») գիրքը երեխաների համար[1]։ Նրա բանաստեղծությունները տարբերվում են հեգնանքով և սրամտությամբ։ 2010 թվականին լույս է ընծայվել Մաարյա Կանգրոյի «Ahvid ja solidaarsus» («Կապիկներ և համերաշխություն») բանաստեղծությունների ժողովածուն, որն ստացել է Eesti Kultuurkapital հիմնադրամի ամենամյա մրցանակ[3]։ Հետագայում նա գործունեությունը շարունակել է որպես արձակագիր[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kurat õrnal lumel (բանաստեղծությունների ժողովածու). Tallinn: Verb 2006.
  • Puuviljadraakon (մանկական գիրք). Tallinn: Koolibri 2006.
  • Tule mu koopasse, mateeria (բանաստեղծությունների ժողովածու). Tallinn: Eesti Keele Sihtasutus 2007.
  • Heureka (բանաստեղծությունների ժողովածու). Tallinn: Eesti Keele Sihtasutus 2008.
  • Ahvid ja solidaarsus (պատմվածքներ). Tallinn: Eesti Keele Sihtasutus 2010.
  • Kunstiteadlase jõulupuu (բանաստեղծությունների ժողովածու). Tallinn: Eesti Keele Sihtasutus 2010.
  • Dantelik auk (պատմվածքներ). Tallinn: Eesti Keele Sihtasutus 2012.
  • Must tomat (բանաստեղծությունների ժողովածու). Tallinn: Eesti Keele Sihtasutus 2013.
  • Hüppa tulle (պատմվածքներ). Tallinn: Nähtamatu Ahv 2014.
  • Klaaslaps. Tallinn: Nähtamatu Ahv 2016.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Maarja Kangro» (անգլերեն). www.estlit.ee. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  2. emic.ee
  3. Estonia 2007, С. 72