ՄԱԿ-ի կանոնադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՄԱԿ-ի կանոնադրություն
Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրություն
Պայմանագրի տիպ միջազգային պայմանագիր
Պատրաստվել է 1945 թվական ապրիլից մինչև հունիս
Ստորագրվել է
— վայր
1945 թվական հունիսի 26
Սան Ֆրանցիսկո
Ուժի մեջ է մտել 1945 թվական հոկտեմբերի 24
Ստորագրել են 51 պետություն
Պահվում է ԱՄՆ կառավարության արխիվ
Լեզուներ չինարեն, ֆրանսերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն և իսպաներեն
Կայք http://www.un.org/ru/documents/charter/
Վիքիդարան պարունակում է տեքստը.
Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրություն

ՄԱԿ-ի կանոնադրություն, միջազգային պայմանագիր հաստատված Միավորված ազգերի կազմակերպության միջկառավարական կազմակերպության կողմից[1], ՄԱԿ-ի կանոնադրությունը հաստատվել է Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսում, որը տևել է 1945 թվականի ապրիլից մինչև հունիս, ստորագրվել է 1945 թվականի հունիսի 26-ին՝ 51 պետությունների ներկայացուցիչների կողմից (Ավստրալիա, Արգենտինա, Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Բելգիա, Բոլիվիա, Բրազիլիա, Միացյալ Թագավորություն, Վենեսուելա, Հայիթի, Գվատեմալա, Հոնդուրաս, Հունաստան, Դանիա, Դոմինիկյան Հանրապետություն, Եգիպտոս, Հնդկաստան, Իրաք, Իրան, Կանադա, Թայվան, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Կուբա, Լիբերիա, Լիբանան, Լյուքսեմբուրգ, Մեքսիկա, Նիդերլանդներ, Նիկարագուա, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Պանամա, Պարագվայ, Պերու, Սալվադոր, Սաուդյան Արաբիա, Սիրիա, ԽՍՀՄ, ԱՄՆ, Թուրքիա, Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ուրուգվայ, Ֆիլիպիններ, Ֆրանսիա, Չեխոսլովակիա, Չիլի, Էկվադոր, Եթովպիա, Հարավսլավիա և Հարավաֆրիկյան Միություն), ուժի մեջ է մտել հոկտեմբերի 24-ին[2], որը և նշվում է որպես ՄԱԿ-ի օր[3][4]։

Կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի մարտ 2-ից (Գլխավոր ասամբլեայի 46/227 բանաձև)[5]։

ՄԱԿ-ի Կանոնադրությունը հիմնադիր փաստաթուղթ է, որով ղեկավարվում են նրա բոլոր ձեռնարկումները։ ՄԱԿ-ի կանոնադրությունն այն ուղենիշների ամբողջությունն է, որոնցով առաջնորդվում է իր աշխատանքների ժամանակ։ Այն պարզաբանում է յուրաքանչյուր անդամ երկրի իրավունքները, պարտականությունները և անելիքները առաջադրված նպատակներին հասնելու համար։ Երբ երկիրը դառնում է ՄԱԿ-ի անդամ, ընդունում է կանոնադրության կանոններն ու նպատակները։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլուխ I

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ (հոդված 1-2)

  • ԳԼՈՒԽ II

ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ (հոդված 3-6)

  • ԳԼՈՒԽ III

ՄԱՐՄԻՆՆԵՐԸ (հոդված 7-8)

  • ԳԼՈՒԽ IV

ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱ (հոդված 9-22)

  • ԳԼՈՒԽ V

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ (հոդված 23-32)

  • ԳԼՈՒԽ VI

ՎԵճԵՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ (հոդված 33-38)

  • Գլուխ VII

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳՄԱՆ, ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ԵՎ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ (հոդված 39-51)

  • ԳԼՈՒԽ VIII

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (հոդված 52-54)

  • ԳԼՈՒԽ IX

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ (հոդված 55-60)

  • ԳԼՈՒԽ X

ՏՆՏԵՍԱԿԱՆ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ (հոդված 61-72)

  • ԳԼՈՒԽ XI

ՀՌՉԱԿԱԳԻՐ ՉԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (հոդված 73-74)

  • ԳԼՈՒԽ XII

ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ (հոդված 75-85)

  • ԳԼՈՒԽ XIII

ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ (հոդված 86-91)

  • ԳԼՈՒԽ XIV

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ (հոդված 92-96)

  • ԳԼՈՒԽ XV

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ (հոդված 97-101)

  • ԳԼՈՒԽ XVI

ՏԱՐԲԵՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ (հոդված 102-105)

  • ԳԼՈՒԽ XVII

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ (հոդված 106-107)

  • ԳԼՈՒԽ XVIII

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ (հոդված 108-109)

  • ԳԼՈՒԽ XIX

ՎԱՎԵՐԱՑՈՒՄ և ՍՏՈՐԱԳՐՈՒՄ (հոդված 110-111)

ՄԱԿ-ի կանոնադրության խախտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպության այն անդամը, որը պարբերաբար խախտում է սույն կանոնադրությունում բովանդակող սկզբունքները, կարող է Անվտանգության խորհրդի հանձնարարականով վտարվել կազմակերպությունից Գլխավոր ասամբլեայի կողմից[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Introductory Note». Un.org. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
  2. «Полный текст Устава ООН. Примечание». ООН. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին.
  3. «Резолюция Генеральной Ассамблеи. 101-е пленарное заседание». ООН. 1947 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 25-ին.
  4. «Видеообращение Генерального секретаря по случаю Дня Объединённых Наций». Официальный сайт ООН (անգլերեն). ООН. 2009 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 25-ին.
  5. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
  6. Более безопасный мир: наша общая ответственность. Доклад Группы высокого уровня по угрозам, вызовам и переменам. Пункт 185.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]