ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագիր
Изображение логотипа
Տեսակծրագիր[1]
ՀապավումUN Habitat, UN-Habitat և ONU-Habitat
Հիմնադրված1978[2]
Իրավ. կարգավիճակգործող
Նպատակներ
  • քաղաքային բնապահպանություն,
  • քաղաքներում չքավորության նվազեցում,
  • հետաղետային վերակառուցում,
  • ջրամատակարարման
  • ապաստարանների տրամադրում
Գլխադասային գրասենյակՆայրոբի, Քենիա
Գործադիր տնօրենՄայմունահ Մոհդ Շարիֆ[3]
Կայքunhabitat.org(անգլ.)(ֆր.)(իսպ.)

ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագիր (ՄԱ-ՄԲԾ) (անգլ.՝ United Nations Human Settlements Programme (UN–Habitat)), Միավորված ազգերի կազմակերպության գործակալություն[4], որը խթանում է մարդկային բնակավայրերի կայուն զարգացմանը քաղաքականության ձևավորման, կառուցվածքների ստեղծման, գիտության և կառավարությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ամրապնդման միջոցով։

Այն հիմնադրվել է 1978 թվականին ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի և Կայուն քաղաքական զարգացման առաջին կոնֆերանսի արդյունքում, որը տեղի է ունեցել 1976 թվականին Վանկուվերում, Կանադա։ ՄԱ-ՄԲԾ-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Նայրոբիում (Քենիա) գտնվող ՄԱԿ-ի գրասենյակում։

Ծրագրի մանդատը հետևյալն է․ քաղաքային բնապահպանություն, քաղաքներում չքավորության նվազեցում, հետաղետային վերակառուցում, ջրամատակարարման և սանիտարահիգիենիկ պայմանների կանոնավորում, ապաստարանների տրամադրում։ Այն ՄԱԿ-ի Զարգացման խմբի անդամ է[5]։

ՄԱ-ՄԲԾ-ն օգնում է աշխարհին ընդառաջ գնալ Հազարամյակի զարգացման նպատակին, այն է՝ մինչև 2020 թվականը բարելավել հետնախորշերում բնակվող առնվազն 100 միլիոն մարդու կյանք և կրճատել նրանց թիվը, ովքեր մշտապես չեն կարողանում օգտվել անվտանգ խմելու ջրից և զրկված են սանիտարահիգիենիկ պայմաններից։

2018 թվականի հունվարից Գործադիր տնօրենը Մայմունահ Մոհդ Շարիֆն է, ով հաջորդել է իսպանացի քաղաքական գործիչ Ջոան Քլոսին[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Funds, Programmes, Specialized Agencies and Others». www.un.org.
  2. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  3. «Ms. Maimunah Mohd Sharif of Malaysia elected new Executive Director of UN-Habitat». UN-Habitat. 2018 թ․ փետրվարի 22.
  4. UN Armenia Office. «Glossary, UN-HABITAT / United Nations Human Settlements Programme» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին. «Effective 1 January 2002, name for the United Nations Centre for Human Settlements and the United Nations Habitat and Human Settlements Foundation.»
  5. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  6. «Maimunah listed in MBOR as first Asian to helm UN-Habitat». Malaysiakini (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունվարի 12. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  7. UN Press (SG/A/1778-BIO/5051-HAB/244 22 DECEMBER 2017). «Secretary-General Appoints Maimunah Mohd Sharif of Malaysia New Executive Director, United Nations Human Settlements Programme» (անգլերեն). «Following nomination by the Secretary-General, the General Assembly, on 22 December 2017, elected Maimunah Mohd Sharif of Malaysia as Executive Director of the United Nations Human Settlements Programme (UN‑Habitat).»