Jump to content

Ճըլայճայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ճըլայճայ
者来寨
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ՀամայնքJiaojiazhuang Town?
Ճըլայճայ (Չինաստան)##
Ճըլայճայ (Չինաստան)

Ճըլայճայ (չինարեն՝ 者來寨, փինյին` Zhěláizhài) գյուղ Չինաստանի Գանսու գավառի Գոբի անապատի եզրին։ Տարածքը վերանվանվել է հնագույն շրջանի Լիցիենի անունով[1], և գտնվում է Ծյաոծիաճուան քաղաքում[2], Յոնչան երկրամաս։

Ճըլայճայի ժամանակակից բնակիչներից ոմանք, որն այժմ հայտնի է որպես Լիցիեն գյուղ, կասկածվում են որպես հռոմեացի զինվորների խմբի ժառանգներ, որոնք երբեք չեն հաշվառվել Կարրեի ճակատամարտում գերի ընկնելուց հետո։ Չնայած այս պատմությունը գրավել են որոշ տարածքի բնակիչներ, վերջին իշխանությունները ցույց են տվել, որ հասկացությունը լուրջ թերություններ ունի[3][4][5][6]։

Կորած հռոմեացիների առասպելը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճըլայճայը մեծ ուշադրության է արժանացել միջազգային լրատվամիջոցների և հետազոտողների կողմից մի վարկածի պատճառով, որն ասում է, որ նրա բնակիչները կարող էին սերված լինել Հռոմեացիների կողմից։ Նախկին Լիցիեն շրջանի տարածքը հայտնի է իր բնակիչների առանձնահատուկ ֆիզիկական տեսքով։ Բնակչությունն ունի Եվրոպայում տարածված հատկությունների ավելի տարածված հաճախականություն, ինչպիսիք են ակվիլինային քթերը, շեկ կամ բաց գույնի մազերը, կապույտ կամ կանաչ աչքերը և համեմատաբար բաց մաշկի երանգները։ 1940-ականներին Հոմեր Դաբսը, Չինաստանի պատմության պրոֆեսոր Օքսֆորդի համալսարանում, առաջարկեց, որ Լիցիենի ժողովուրդը սերում է Հռոմեական լեգեոներներից որոնք գերի են ընկել Կարրեի ճակատամարտում։ Դուբսի տեսության մի քանի հետազոտություններ են իրականացվել։ Մինչ օրս Ճըլայճայում չի հայտնաբերվել են ոչ մի արտեֆակտ, որը կարող է հաստատել հռոմեական ազգի ներկայությունը, ինչպիսիք են մետաղադրամները կամ զենքերը[7]։ Ռոբ Գիֆորդը, մեկնաբանելով տեսությունը, այն նկարագրեց որպես շատ «գյուղական առասպելներից» մեկը[8]։

Քաղաքի պատմությունը ցույց է տալիս, որ այն հիմնադրվել է Ք.ա. 36 թվականին Ճըճըի պատերազմի ժամանակ։ 37 թվականին Արևմտյան Հան դինաստիայի գեներալ Չեն Թանը (չինարեն՝ 陳湯) հարձակվեց Սյոննուի վրա և շատ ռազմագերիների տարավ Չինաստան։ Ճըլայճայը, անշուշտ, մոտ երկու հազար տարի առաջ գտնվող Հին Հռոմեական կայսրության ճանապարհներին մոտ չէր։ Առավել ևս, այնտեղ հասնելու համար այն ժամանակ պետք էր անցնել Պարթևական կայսրության միջով (այժմ՝ Իրան և Իրաք), որը Հռոմի երդվյալ թշնամին էր։ Այս բանտարկյալներին հող են տվել ապրելու համար։ Այն տարածքը, որտեղ բնակություն են հաստատել բանտարկյալները, կոչվում էր Լիցիըն, և հենց այստեղ է գտնվում այսօր Ճըլայճայը:Արևելյան Հան դինաստիայի աշխարհագրության գրքում գրված է, որ «տեղացիները հռոմեացի ռազմագերիների նախնիներին կոչում են «Լիծիեն»՝ հունահռոմեական ծագում ունեցող չինական տերմինով[9][10]։

2005 թվականին գենետիկական թեստավորումը ցույց տվեց, որ Ճըլայճայի որոշ բնակիչների ԴՆԹի 56%-ը կարող է դասակարգվել որպես կովկասոիդ, սակայն չի որոշել դրանց ծագումը[11]։ 2007-ին ԴՆԹ-ի հետագա ուսումնասիրությունը պարզեց, որ «հայրական գենետիկական փոփոխությունը» չի աջակցում «հռոմեական վարձկան ծագմանը», և որ Լիցիենի ժամանակակից բնակչությունը գենետիկորեն համահունչ է նրան, որ այն «չինական Հանի մեծամասնության ենթախումբ է»[12][13][14]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճըլայճայը գտնվում է Հեքսի միջանցքի Չինաստանի հյուսիսային շրջանում, Գոբի անապատի արևելյան եզրին[15][16]։ Այն գյուղական տարածք է, մոտակա քաղաքը գտնվում է 300 կիլոմետր հեռավորության վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 者来寨、骊靬古城遗址、骊靬亭简介 (պարզեցված չինարեն). Yongchang County Bureau of Culture, Radio, Television. 2013 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2018-05-11-ին. Վերցված է 2024-01-09-ին.
  2. 2016年统计用区划代码和城乡划分代码 (պարզեցված չինարեն). National Bureau of Statistics of the People's Republic of China. 2016.
  3. Hoh, Erling (1999 թ․ հունվարի 14). «Lost Legion». Far Eastern Economic Review. էջեր 60–62.
  4. «Do descendants of Roman soldiers live in Gansu?». China Daily. 1998 թ․ հուլիսի 21.
  5. Ying-shih, Yu (1967). Trade and Expansion in Han China: A Study in the Structure of Sino-Barbarian Economic Relations. Berkeley: University of California Press. էջեր 89–91.
  6. I-tien, Hsing (1997). 漢代中國與羅馬帝國關係的再檢討 (1985-95) [Relations between Han China and the Roman Empire Revisited (1985-95)]. Chinese Studies (漢學研究) (ավանդական չինարեն). 15 (1): 1–31.
  7. Squires, Nick (2010 թ․ նոյեմբերի 23). «Chinese villagers 'descended from Roman soldiers'». The Telegraph. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  8. Gifford, Rob (2007 թ․ մայիսի 29). «We Want to Live!». China Road: A Journey Into the Future of a Rising Power. New York: Random House. էջ 185. ISBN 978-1-4000-6467-0.
  9. France, Duncan (2014 թ․ հունվարի 31). «A Roman Legacy in China?». New Zealand China Friendship Society.
  10. Beijing Review. 47 (21). 27 May 2004.
  11. «Hunt for Roman Legion Reaches China». China Daily. 2010 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին.
  12. Zhou, Ruixia; An, Lizhe; Wang, Xunling; և այլք: (June 2007). «Testing the hypothesis of an ancient Roman soldier origin of the Liqian people in northwest China: a Y-chromosome perspective». Journal of Human Genetics. 52 (7): 584–591. doi:10.1007/s10038-007-0155-0. PMID 17579807.
  13. Spencer, Richard (2007 թ․ փետրվարի 2). «Roman descendants found in China?». The Telegraph.
  14. Zhou, Ruixia; և այլք: (June 2007). «Testing the hypothesis of an ancient Roman soldier origin of the Liqian people in northwest China: a Y-chromosome perspective». Journal of Human Genetics. 52 (7): 584–591. doi:10.1007/s10038-007-0155-0. PMID 17579807.
  15. Spencer, Richard (2007 թ․ փետրվարի 3). «DNA tests for China's legionary lore». The Sydney Morning Herald. Վերցված է 2007 թ․ փետրվարի 5-ին.
  16. «Scientists Take DNA from Chinese Villagers in Hopes of Solving Roman Mystery». Fox News. 2007 թ․ փետրվարի 5. Վերցված է 2007 թ․ փետրվարի 5-ին.