Հրաչյա Դանիելյան
Հրաչյա Դանիելյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 25, 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր | Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | Հայ |
Կրթություն | Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան, ՄՖԲ Ֆինանսական Ակադեմիա, Հյուսիսային համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Գործունեություն | Տնտեսագիտական գիտությունների թեկնածու, Աշխարհում կրիպտոարժույթների և էլեկտրոնային փողի մասին առաջին հայալեզու գրքի հեղինակ |
Հրաչյա Արսենի Դանիելյան (հունիսի 25, 1987), տնտեսագիտական գիտությունների թեկնածու, աշխարհում կրիպտոարժույթների և էլեկտրոնային փողի մասին առաջին հայալեզու գրքի հեղինակ՝ «Խորհրդավոր Կրիպտոաշխարհ» (The Mysterious CryptoWorld), բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրաչյա Արսենի Դանիելյանը ծնվել է 1987 թվականին, քաղաք Երևանում, բժիշկների ընտանիքում։ 1994-2004 թթ․ սովորել է Երևանի թիվ 89 միջնակարգ դպրոցում, այնուհետև 2005-2007 թթ․ ծառայել Հայոց բանակում։
Հրաչյա Դանիելյանը 2007-2012 թթ․ ուսումը շարունակել է Ճարտարապետաշինարարական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետում։
2016 թվականից Հրաչյա Դանիելյանը նշանակվել է Հայաստանում Ուկրաինայի հայկական կոնգրեսի նախագահի պաշտոնում[1]։
2017 թ․ գերազանցությամբ ավարտել է ՄՖԲ Ֆինանսական ակադեմիան՝ ստանալով տնտեսագիտական գիտությունների մագիստրոսի կոչում։
Սկսած 2018 թվականից՝ վերջինս համարվում է Հայաստանում էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգերի զարգացման ասոցիացիայի նախագահ։
2020 թ․ Հրաչյա Դանիելյանը հրատարակել է աշխարհում առաջին հայալեզու գիրքը կրիպտոարժույթների և էլեկտրոնային փողի մասին՝ «The Mysterious Crypto World»։ Նա համարվում է աշխարհում տնտեսագիտական գիտությունների առաջին թեկնածուն՝ կրիպտոլորտում[2][3][4]։
2022 թվականին ավարտել է Հյուսիսային համալսարանի ասպիրանտուրան, որից հետո Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում պաշտպանել է «Էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգերի և կրիպտոարժույթների ֆինանսական կառավարման հիմնախնդիրները» թեկնածուական ատենախոսությունը և դարձել տնտեսագիտական գիտությունների թեկնածու[5]։
Հրաչյա Դանիելյանը ունի երկու երեխա՝ Դանիել և Մերի Դանիելյանները։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր գործունեության տարիներին նա արժանացել է մի շարք պարգևատրումների, որոնցից են․
- Տնտեսագիտական գիտությունների թեկնածու
- «Էրեբունի» հայկական թանգարանի պատվոգիր (2023 թ.)՝ միջոցառման հովանավորման համար
- Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրենի կողմից շնորհակալագիր (2017 թ․)՝ Վարպետի օրիգինալ նկար նվիրաբերելու համար
- Հովհաննես Շիրազի թանգարանի տնօրենի կողմից շնորհակալագիր (2018 թ․)՝ Բնօրինակ բացառիկ ձեռագրերի նվիրաբերման համար
- Ուկրաինա-Հայաստան հարաբերությունների աջակցության մեդալ (2018 թ․)՝ Մշտական միջոցառումների և բարեգործական գործունեության համար
- Ուկրաինայի պատրիարք Ֆիլարետ Դենիսենկոի հրամանագրով Սուրբ արքայազն Վլադիմիրի (III աստիճան) շքանշան (2018 թ.)՝ Երկու պետությունների հարաբերությունների լավացմանն ու զարգացմանը մշտական նպաստման համար
- Թբիլիսիի քաղաքապետարանի շնորհակալագիրը՝ «Խոջիվանք» հայկական պանթեոնի վերանորոգման ֆինանսավորման համար
- Շնորհակալագիր Հայաստանի պետական պատմության թանգարանից՝ Թանգարանին մշակությային արժեք ներկայացնող նյութերի մշտական նվիրաբերում
- Շնորհակալագիր Ոսկեվազ համայնքի ղեկավարությունից՝ Համայնքին, Մշակութային տանը, դպրոցին օժանդակություն տարբեր ուղղություններով
- Մեդալ Ուկրաինայում հայկական ազգային կոնգրեսի կողմից (2021 թ․)՝ Հայաստանում գտնվող Ուկրաինա-Հայերի համար լոբբինգներ կազմակերպելու համար
- Բաթումիի Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցու հովանավոր՝ եկեղեցուն մշտական աջակցելու համար։
- Հովհաննես Թումանյանի 150 ամյակին նվիրված մեդալ թանգարանի կողմից՝ պոետի բնօրինակ ձեռագրերը նվիրելու համար[6]
- Շնորհակալական նամակ Սան Լազարոյի միաբանությունից (Վենետիկ)(2020 թ․)` շարունակական աջակցության և հայ բանաստեղծների ձեռագրեր նվիրելու համար
- Ուկրաինայի հայերի միության (САУ) նախագահ Վիլեն Շատվորյանի կողմից մեդալ (2021 թ.)՝ հայ-ուկրաինական հարաբերություններում ներդրման համար
- Սպահանի (Իրան) թեմի վկայական (2022 թ.)` ֆոնդին պատմական արժեքներ ավելացնելու համար (2022 թ.)
Հրաչյայի հայտնի բարեգործ Պապը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրաչյա Դանիելյանի պապը՝ Երվանդ Վիրաբի Դանիելյանը, հայտնի է իր հայրենասիրական գործունեությամբ։ 1900-ականների սկզբին Երվանդ Դանիելյանը Թուրքիայից Հայաստան է տեղափոխել Հայոց ցեղասպանությունից հետո որբացած մոտ 280 հայ երեխայի՝ Օշականում բացելով «Կոմունա» որբանոցը։ Այդ երեխաների մեջ եղել են շատ հայտնի հայեր՝ Մարգար Սեդրակյան, Նվեր Սաֆարյան և այլք։ Ինչպես նաև Երվանդ Դանիելյանը Հովհաննես Թումանյանի հետ, ով նույն գործունեությամբ զբաղվել է Էջմիածնում, փոխանակվել է երեխաներով՝ որբատնից որբատուն։
Երվանդ Դանիելյանը հանդիսանում է Արագածոտնի մարզի գ. Ոսկեվազի առաջին պետական դպրոցի հիմնադիրը (1912թ․) և առաջին տնօրենը։ Այժմ դպրոցը կրում է Երվանդ Դանիելյանի անունը։
Երվանդ Դանիելյանի կյանքի և գործունեության մասին նկարագրությունը կան «Վերածնված Հայաստան» և «Սարդարապատի հերոսը» գրքերում։
Հովանավորչական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականից առ այսօր Հրաչյա Դանիելյանն աջակցում է Հայաստանում և արտերկրում գտնվող թանգարաններին, եկեղեցիներին, տարբեր հայ համայնքներին և պարբերաբար նվիրաբերում ազգային արժեք ներկայացնող նկարներ, փաստաթղթեր, նյութեր և այլ աջակցություններ, ինչի համար արժանացել է բազմաթիվ մրցանակների[7][8]։
Ինչպես նաև Հրաչյա Դանիելյանը զբաղվում է տարբեր ֆիլմերի և գրքերի հովանավորչությամբ, մասնավորապես հովանավորել է՝ «Տաճատ Հովակիմյան. Սարդարապատի հերոսը»[9], «Ոսկեվազի դպրոցը», «Վերածնված Հայաստան՝ Դեր Զորից Սարդարապատ» գրքերի հրատարակչությունը և «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանումները[10]։
-
Գիրք «Ոսկեվազի դպրոցը»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Национальный конгресс армян Украины».
- ↑ «Издана Книга "Таинственный Криптомир" - первая в мире по этой тематике на Армянском языке».
- ↑ «Հայաստանը դառնում է կրիպտոարժույթների տարածաշրջանային առաջատար. «Ժողովուրդ»».
- ↑ «Կրիպտոաշխարհ՝ ինչպե՞ս զերծ մնալ խարդախություններից և լինել պաշտպանված».
- ↑ «Danielyan Hrachya Arsen, Ph.D. inEconomics». Արխիվացված է օրիգինալից 2023-11-26-ին. Վերցված է 2023-11-26-ին.
- ↑ «Մշակութային ազդագիր 23.12.2019».
- ↑ «В Армении открыли памятник Тарасу Шевченко».
- ↑ «Հայկական մշակույթի արժեքավոր և բացառիկ նմուշներ անհատական հավաքածուից».
- ↑ «Հայաստանի պատմության պետական թանգարանում կայացավ Սեդա Գալստյանի «Տաճատ Հովակիմյան. Սարդարապատի հերոսը» գրքի շնորհանդեսը։».
- ↑ ««Դրախտի դարպասը». Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նոր ֆիլմն արդեն մեծ էկրանին է».