Հրադեց Կռալովե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Հրադեց Կռալովե
չեխ․՝ Hradec Králové[1][2]
գերմ.՝ Königgrätz
Դրոշ Զինանշան

ԵրկիրՉեխիա Չեխիա
Ներքին բաժանումBřezhrad?[3], Hradec Králové?[3], Kukleny?[3], Q12035175?[3], Malšovice?[3], Moravské Předměstí?[3], Nový Hradec Králové?[3], Piletice?[3], Plácky?[3], Plačice?[3], Plotiště nad Labem?[3], Pouchov?[3], Pražské Předměstí?[3], Roudnička?[3], Rusek?[3], Slatina?[3], Slezské Předměstí?[3], Svinary?[3], Svobodné Dvory?[3], Třebeš?[3] և Věkoše?[3]
Հիմնադրված է1225 թ.
Առաջին հիշատակում1225[4]
Մակերես105,686167 կմ²
ԲԾՄ235±1 մետր
Բնակչություն93 506 մարդ (հունվարի 1, 2023)[5]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ500 02–503 41[6]
Ավտոմոբիլային կոդH
Պաշտոնական կայքhradeckralove.org
Հրադեց Կռալովե (Չեխիա)##
Հրադեց Կռալովե (Չեխիա)

Հրադեց Կռալովե (Градец-Кралове[7]; չեխ․՝ Hradec Králové, գերմ.՝ Königgrätz), հատուկ կարգավիճակ ստացած քաղաք Չեխիայի արևելյան մասում, Էլբա և Օռլիցե գետերի միախառնման վայրի մերձակայքում։ Էլբան, անցնելով բնակավայրի միջով, նրան բաժանում է երկու մեծ թաղամասի՝ Հին քաղաքի և Նոր քաղաքի։ Հրադեց Կռալովեն նույնանուն տարածաշրջանի վարչական կենտրոնն է Արևելյան Բոհեմիայում, տրանսպորտային կարևոր հանգույց[8]։ Համբավվել է նաև բարձրագույն ուսումնական հեղինակավոր հաստատություններով (բժշկական ու մանկավարժական ինստիտուտները, Պրահայի համալսարանի մասնաճյուղը...): Մեծությամբ ութերորդն է Չեխիայում. 2018 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 92.917[9]: Զբաղեցնում է 105,61 քառակուսի կիլոմետր տարածք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1073 թվականին; 1225 -ին ստացել է թագավորական քաղաքի կարգավիճակ, դարձել այրիացած թագուհիների նստավայր։

Հրադեց Կռալովեն հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, որոնցից հիշատակության են արժանի հատկապես 11-15-րդ դարերում ճարտարապետական գոթիկա ոճով կառուցված ու վերակառուցված տաճարը, բարոկկո ոճի ճարտարապետության ակնառու նմուշ հանդիսացող ճիզվիտական եկեղեցին, հուսյան ապստամբական շարժման նշանավոր պարագլուխներից մեկի՝ Յան Ժիժկայի դամբանը... 1884 թվականին քանդել են քաղաքային միջնադարյան պարիսպները, որոնք խոչընդոտում էին կառուցապատմանն ու հետագա աճին, վերակառուցել են փողոցները և հին քաղաքամասը կարճ ժամանակամիջոցում վերափոխել հրաշալի զբոսավայրի։ Բացի այդ, ազատված տարածքներում 20-րդ դարի սկզբներին ճարտարապետներ Գոչարի ու Կոտերայի պատրաստած նախագծերի հիման վրա կառուցվել են ուշագրավ շենքեր ու ամբողջական թաղամասեր, որի արդյունքում քաղաքն ստացել է «Հանրապետության ցուցադրական սրահ» անվանումը, իսկ ժամանակաշրջանը բնորոշվել որպես ճարտարապետության ոսկեդար։

Հրադեց Կռալովեն ներկայումս ոչ միայն զբոսաշրջային, կրթական կենտրոն է, տրանսպորտային կարևոր հանգույց, այլ նաև՝ արդյունաբերական խոշոր կենտրոն։ Զարգացած է հատկապես մեքենաշինությունը. արտադրվում են սարքեր, շարժիչներ, հսկա կաթսաներ, որոնք օգտագործվում են քիմիական, գինեգործական, շաքարի արտադրություններում (դրանց զգալի խմբաքանակներ նաև արտահանվում են)։ Հրադեց Կռալովեում թողարկվող արտադրատեսակներից են նաև լուսանկարչական նյութերը, հագուստեղենը, կահույքը, երաժշտական գործիքները. ուշագրավ է այն փաստը, որ գերմանական «Կ. Բախշայն Պիանոֆորտեֆաբրիկ» ընկերությունը հենց այստեղ է արտադրում հանրահայտ W. Hoffmann, PETROF մակնիշի դաշնամուրները։

Գործընկեր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]