Հովհաննես Տիրացու
Արտաքին տեսք
Հովհաննես Տիրացու | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Վախճանվել է | անհայտ[1] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Հովհաննես Տիրացու (անհայտ[1] - անհայտ[1]), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրել և ստեղծագործել է XVIII դարի առաջին կեսին Երուսաղեմում։ Տեղի Սուրբ Հակոբյանց տաճարում պահպանվել են նրա 23 նկարները։ Լավագույններից են «Անառակ որդու վերադարձը», «Մոգերի երկրպագությունը», «Հարսանիք Կանայում», «Համբարձում», «Հոգեգալուստ» ևն։ Կատարել է սյուժեների ազատ ընտրություն, հեռացել սրբապատկերային կանոններից, ձգտել կերպարների ազգային գծերի շեշտադրման, շարժումների միջոցով որոշակի հոգեբանության արտահայտման։ Որպես ֆոն օգտագործել է եվրոպական փորագրությունից վերցված բնանկարներ, երբեմն նույն կտավի վրա տեղադրել կրկնակի սյուժեներ («Ղազարոսի հարությունը» և «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ»)։ Գեղանկարչության մեջ առկա է ժամանակի իտալական արվեստի ազդեցությունը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ղազարյան Մ., Հայ կերպարվեստը 17-18-րդ դարերում, Երևան, 1974։
- Հովսեփյան Գ., Տիրացու Հովհաննես տաղանդավոր նկարիչ ԺԸ դարու առաջին քառորդում, տես նրա Նյութեր և ուսունասիրություններ հայ արվեստի պատմության, հ. 1, Երևան, 1983։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 566)։ |