Հոռոմ-սամիթ սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոռոմ-սամիթ սովորական
Հոռոմ-սամիթ սովորական
Հոռոմ-սամիթ սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ցեղ Foeniculum
Տեսակ Հոռոմ-սամիթ սովորական (F. vulgare)
Միջազգային անվանում
Foeniculum vulgare

Հոռոմ-սամիթ սովորական (լատին․՝ Foeniculum vulgare), նեխուրազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1-2 մ բարձրությամբ խոշոր, խիստ կտրտված տերևներով բազմամյա խոտաբույս է, որը արտաքինով շատ նման է սովորական սամիթին։ Բարդ փետրաձև տերևները մասնատված են գծային նեղ հատվածների։ Հոտավետ, բարդ հովանոցներում խմբված ծաղիկները մանր են և դեղին։ Երկարավուն երիսերմիկ պտուղը հասունանալիս բաժանվում է երկու մասի[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մոլախոտ աճում է խոտառատ լանջերին, առուների եզրերին, ցանքսերում։ Հանդիպում է ամենուրեք, որոշ շրջաններում նաև աճեցվում է[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են հոռոմ-սամիթի պտուղները, որոնք ունեն քաղցր համ և հաճելի անիսոնի հոտ։ Պտուղներից ստացվող եթերային յուղը կիրառում են դեղագործության և օծանելիքի արտադրության մեջ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոռոմ-սամիթ սովորական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոռոմ-սամիթ սովորական» հոդվածին։