Հոնորիոս I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոնորիոս I
Դիմանկար
Ծնվել էմոտ 585
ԾննդավայրԿամպանիա, Բյուզանդական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 12, 638
Մահվան վայրՀռոմ
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[1]
Մասնագիտությունկաթոլիկ քահանա և գրող
Զբաղեցրած պաշտոններՀռոմի Պապ
 Honorius I Վիքիպահեստում

Հոնորիոս I, (մոտ 585, Կամպանիա, Բյուզանդական կայսրություն - հոկտեմբերի 12, 638, Հռոմ), Հռոմի պապ՝ 625 թվականի հոկտեմբերի 27–ից 638 թվականի հոկտեմբերի 12–ը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոնորիոսը ծնվել է Կամպանիայում հյուպատոս Պետրոնիոսի ընտանիքում։ Առաջին անգամ Իտալիայում հաստատվել է Բյուզանդիայի եքսարքոս։

Հոնորիոսը պապ է դարձել իր նախորդ՝ Բոնիֆացիա V-ի մահից երկու օր անց։

Գործունեությունը Արևմտյան Եվրոպայում և Հռոմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոնորիոսը միջամտելով լանգոբարդների վեճին՝ միսսիոններ է ուղարկել Ուեսեքսի թագավոր Կինելգիլսի մոտ, նամակ է գրել Էդվինին, թույլատրել է բրիտանական արքեպիսկոպոսներին փոխադարձաբար հարգել միմյանց արժանապատվությանը[2]։ Լանգոբարդների հետ համաձայնության էր եկել հին եկեղեցիների վերակառուցման և նորերի բացման համար։ Սուրբ Պետրոսի տաճարում տեղադրվել են նոր թանկարժեք պարագաներ, իսկ սրբի գերեզմանը պատել են արծաթե սալիկներով։ Բացի դրանից՝ Հոնորիոսի հրամանով Վեներայի և Հռոմի տաճարների ոսկեզոծ սալիկները հանվել և տեղափոխվել են Սուրբ Պետրոսի բազիլիկ։ Բյուզանդական կայսր Հերակլիոս I–ի հրամանով հռոմեկան կուրիայում կառուցվել է Սուրբ Ադրիանայի բազիլիկը[3]։ Հոնորիոսը արևմուտք է բերել Խաչվերացի տոնը։

Կապը մոնոֆելիտների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոնորիոսը սատարել է կայսր Հերակլիոս I–ի այն հրահանգներին, որոնք արգելում էին վեճերը Տիրոջ միաբնույթ կամ երկբնույթ լինելու մասին, քանի որ նախկինում էլ Սուրբ հայրերը օգտագործել էին այդ երկու տերմինները։ Հոնորիոսի օրոք Բյուզանդիայում առաջ էր քաշվել նոր գաղափար՝ մոնոէներգետիզմը՝ միաստվածությունը, որը Քրիստոսի երկակի բնույթի և մեկ կամքին էր վերագրվել։ Այս թվացյալ փոխզիջումային գաղափարին սատարել էր Հերակլիոս I–ը, որը իր հպատակների միջև ցանկացել էր կրոնական խաղաղություն հաստատել։ Նա 640 թվականին, Հոնորիոսի մահից հետո, թողարկել է Երուսաղեմի պատրիարք Սոֆրոնիուսի և Կոստանդնուպոլսի պատրիարք Սերգիոսի հրահանգ՝ «Ἔκθεσις», որտեղ հաստատել է այդ ուսմունքը։ Հոնորիոս I–ը, ըստ Մաքսիմ Խոստովանողի՝ մարդաբանական միաստվածության (մարդկային մտքի և Քրիստոսի կամքի միասնությունը) կողմնակցի էր։ Նա աջակցել է Սիֆոսին և հաշտարար ուղերձ է հղել այդ նամակի վերաբերյալ, որը պարունակել է ապագա «Ἔκθεσις»–ի թեզերը, որոնք հայտարարել են իր հանդուրժողականությունը մոնոֆելիտների նկատմամբ,որի համար հետմահու դավաճանվել է անատեմիկների կողմից և արժանացել VI Տիեզերական ժողովի կոշտ դիոֆիլիզմի դիրքորոշմանը։ Այնուամենայնիվ,Հովհաննես Դամասկոսցու բոլոր դոգմատիկ գրություններում մոնոֆելիտ հերետիկոսների ցանկում՝ վեցերորդ Տիեզերական ժողովի կողմից դատապարտված, Հոնորիոսի անունը բացակայել էր։ Դա պայմանավորվել էր նրանով, որ Հոնորիոսի դիրքորոշումը, ինչպես Սֆինոսի հետ հարաբերություններում, այնպես էլ նրանց նամակներից երևում է,որ միաժամանակ աջակցել են Երուսաղեմի Սոֆրոնիուսին և Մաքսիմիոս Խոստովանողին[4][5]։

Հետագայում կաթոլիկության քննադատները, օգտագործելով Հոնորիոս I–ի օրինակը, վիճարկել են Հռոմի պապի անսխալականության դոգման։Կաթոլիկ եկեղեցին գտնում էր, որ մարդաբանական մոնոֆելիտ Հոնորիոսը անտեղյակությունից սատարել էր քրիստոնեական մոնոֆոլիտներին, քանի որ նա հունարեն չգիտեր և մոլորության մեջ էր ընկել պատրիարք Սերգիոսի կողմից, ով դեոֆիլիզմը ներկայացրել էր այնպես, կարծես՝ դեոֆելիստները խոսում էին Քրիստոսի մեջ մարդկային կամքի առջակատման մասին։

Հոնորիոս I–ի կերպարը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дагобер / Le bon roi Dagobert (Франция, Италия; 1984) режиссёр Дино Ризи, в роли папы Гонория — Уго Тоньяцци.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  2. «Беда Достопочтенный. Церковная история. Пер. на русск. Эрлихман В.В. главы XVII-XIX». Վերցված է 2011 թ․ փետրվարի 19-ին.
  3. «История города Рима в Средние века / Том II». Վերցված է 2011 թ․ փետրվարի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  4. «Преподобный Максим Исповедник: Полемика с оригенизмом и моноэнергизмом. Составитель Беневич Г.И. СПб, Издательство Олега Абышко, 2014» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.
  5. Дионисий (Шленов). Гефсиманское моление в свете христологии преподобного Максима Исповедника.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]