Հողմիկ Սարգսյան
Հողմիկ Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1927 Թաթուլ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 11, 2016 (88 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | երկրաբան |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պրոֆեսոր և Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր |
Հողմիկ Հմայակի Սարգսյան (հուլիսի 17, 1927, Թաթուլ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 11, 2016, Երևան, Հայաստան), հայ խորհրդային երկրաբան։ Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1977): ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան (1970)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հողմիկ Սարգսյանը ծնվել է 1927 թվականի հուլիսի 17-ին ՀԽՍՀ Թալինի շրջանի Արեգ գյուղում,Կարսից գաղթած և հանրապետությունում առաջինը վաստակավոր ուսուցչի կոչման արժանացած մանկավարժի ընտանիքում։ Ավարտել է Թալինի միջնակարգ դպրոցը։ 1945-1950 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում։ Աշխատել է «Կովկասածուխտրեստ» կազմակերպությունում։ 1954 թվականին ընդունվել ՀԽՍՀ ԳԱ ասպիրանտուրա, միաժամանակ դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնային ֆակուլտետում։ 1956 թվականից մինչև կյանքի վերջը աշխատել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական (այժմ` աշխարհագրության և երկրաբանության) ֆակուլտետում` 1956-1961 թվականներին եղել է ավագ դասախոս, 1961-1976 թվականներին՝ դոցենտ, 1976 թվականից՝ պրոֆեսոր, 1977-1980 թվականներին՝ երկրաբանական ֆակուլտետի դեկան, 1982-1997 թվականներին՝ պատմական և ռեգիոնալ երկրաբանության ամբիոնի վարիչ, 2008 թվականին նշանակվել է ԵՊՀ գիտական տեղեկագրի (երկրաբանություն և աշխարհագրություն) գլխավոր խմբագիր[1][2]։
1959 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1973 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։ 1963 թվականին Սարգսյանին շնորհվել է դոցենտի, 1978 թվականին՝ պրոֆեսորի, 1999 թվականին՝ «ԵՊՀ ամբիոնի պատվավոր վարիչ» կոչում։
Մահացել է 2016 թվականին, Երևանում։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում բացվել է Հողմիկ Սարգսյանի անունը կրող լսարանը[3]։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարգսյանը եղել է Հայաստանի ռեգիոնալ երկրաբանության և խոշորամասշտաբ երկրաբանական քարտեզագրման մասնագետներից։ Գիտական աշխատությունները վերաբերում են Փոքր Կովկասի երկրաբանական կառուցվածքին, հատկապես տեկտոնիկային, շերտագրությանը, երկրաբանության զարգացման պատմությանը և գեոսինկլինալային հրաբխայնության առանձնահատկություններին։ Սարգսյանը մասնակցել է ՀԽՍՀ, ԽՍՀՄ հարավի ու Կովկասի տեկտոնական քարտեզների, Հայաստանի ազգային ատլասի (հ. Ա., 2007) կազմմանը։ Նրա աշխատություններից են «Երկրաբանական տերմինների ռուս-հայերեն բառարան» (1984), «Երկրաբանական տերմինների եռալեզու հանրագիտական բառարան» (2007), «Палеоген Севано-Ширакского синклинория», «Геология Армянской ССР», «Сейсмотектоника Армянской ССР», «Геологический словарь СССР, палеоген и неоген», «Հայաստանի ռեգիոնալ երկրատեկտոնիկաե, «Երկրաբանական տերմինների եռալեզու (ռուսերեն, հայերեն, անգլերեն) հանրագիտական բառարան», «Հնաշխարհագրական ուսումնասիրությունների մեթոդները»։ Ունի 8 մենագրություն, 3 բառարան, 3 ուսումնական ձեռնարկ, 130 գիտական հոդված[4]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան, 1970
- ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրեր, 1987, 2010
- ԵՊՀ Ոսկե մեդալ, 1999
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հնաշխարհագրական ուսումնասիրությունների մեթոդները | Ուսումնական ձեռնարկ, ԵՊՀ հրատարակչություն, 2010, 105 էջ։
- Երկրաբանության և աշխարհագրության ժամանակակից հիմնահարցերը, Современные проблемы геологии и геогрофии, Երևան, Ա. հ., 2008:
- Երկրաբանական տերմինների եռալեզու հանրագիտական բառարան։ Ռուսերեն-հայերեն-անգլերեն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2007։
- Հնատեկտոնական վերլուծության մեթոդական հիմքը։ Մեթոդական ցուցումներ երկրատեկտոնիկայի և Հայաստանի ռեգիոնալ երկրաբանության դասընթացների համար, Երևան, Երևան համալսարանի հրատարակչություն, 2003։
- Հայկական լեռնաշխարհի երկրաբանությունը և ընդերքի հարստությունները, Geology and mineral resources of the Armenian highlands, Երևան, Երևանի համալսարանի, հրատարակչություն, 2001։
- Հայաստանի երկրաբանական եզակի հուշարձանները։ ՈՒղեցույց զբոսաշրջիկի համար, Երևան,«Մուսալեռ-96» ՍՊԸ, 2000։
- Ջրաերկրաբանական և ինժեներաերկրաբանական ռուս-հայերեն բացատրական բառարան, Русско-армянский толковый словарь по гидрогеологии и инженерной геологии, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 1995։
- Հայաստանի ռեգիոնալ երկրատեկտոնիկա | Մենագրություն, ԵՊՀ հրատարակչություն, 1989, 300 էջ։
- Երկրաբանական տերմինների ռուս-հայերեն բառարան | Բառարան, ԵՊՀ հրատարակչություն, 1984, 210 էջ։
- Երկրաբանական տերմինների ռուս-հայերեն բառարան, Русско-армянский словарь геологических терминов, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1984։
- Геологический словарь СССР, палеоген и неоген | Изд. «Недра», М., 1982, 610 стр.(Саркисян О. А.).
- Сейсмотектоника Армянской ССР | Изд. ЕГУ, 1981, 300 стр.
Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հ. Հ. Սարգսյան, Տ. Հ. Շախբեկյան, Հայաստանի առաջին խոշորամասշտաբ (1:200 000) տեկտոնական քարտեզը | ԵՊՀ գիտական տեղեկագիր, Երկրաբանություն և աշխարհագրություն, 2015 #3, էջ 10-19 |
- Վ. Ա. Աղամալյան, Հ. Հ. Սարգսյան, Տ. Կ. Լորսաբյան, Ա. Գ. Իսրաելյան, Основные тектонические единицы Армении (Հայաստանի հիմնական տեկտոնական միավորները) | ԵՊՀ գիտական տեղեկագիր, Երկրաբանություն և աշխարհագրություն, 2012 #1, էջ 3-12 (ռուսերեն) |
- Ռ. Գ. Գևորգյան, Լ. Գ. Մազմանյան, Հ. Հ. Սարգսյան, Природные цеолиты Армении в геоэкологии (Հայաստանի բնական ցեոլիտները երկրաէկոլոգիայում) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 2007, #2, էջ 117-123 (ռուսերեն)
- Հ. Հ. Սարգսյան, Երկրաբանական տերմինների եռալեզու (ռուսերեն, հայերեն, անգլերեն) հանրագիտական բառարան | Բառարան, ԵՊՀ հրատարակչություն, 2007, 670 էջ։
- Հ. Հ. Սարգսյան, Ա. Հ. Աղինյան, О некоторых подходах к моделированию геофильтрации и представление концептуальной геофильтрационной модели Ширакской котловины (Գեոֆիլտրացիայի մոդելավորման որոշ մոտեցումներ և Շիրակի գոգավորության կոնցեպտուալ գեոֆիլտրացիոն մոդելի ներկայացում) | ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, Բնական գիտություններ, #1 (212), էջ 102-110 (ռուսերեն)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՀՈՂՄԻԿ ՀՄԱՅԱԿԻ ՍԱՐԳՍՅԱՆ». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «ՀՈՂՄԻԿ ՀՄԱՅԱԿԻ ՍԱՐԳՍՅԱՆ». ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «ՀՈՂՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ԱՐԵՑԻ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԷԻ. ԹՈ՛Ղ ՈՒՐԻՇՆԵՐՆ ԱՆԵՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ»». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Սարգսյան, Հողմիկ Հմայակի, Երկրաբանություն». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 222)։ |